Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ3
  • 1Եւ Աքաաբի որդի Յովրամը թագաւոր եղաւ Իսրայէլի վերայ Յուդայի Յովսափատ թագաւորի տասնեւութերորդ տարիումը, եւ թագաւորեց տասնեւերկու տարի։
  • 2Եւ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, միայն ոչ թէ իր հօրը եւ մօրը պէս, եւ հեռացրեց իր հօր շինած Բահաղի արձանը։
  • 3Սակայն Նաբատեան Յերոբովամի այն մեղքին հետեւեց, որով նա Իսրայէլին մեղանչել տուաւ. Իսրայէլին մեղանչել տուաւ. Նորանից չ’հեռացաւ։
  • 4Եւ Մովաբացիների Մեսա թագաւորը հարուստ էր հօտերով, եւ նա տալիս էր Իսրայէլի թագաւորին հարիւր հազար գառն եւ հարիւր հազար գեղմնաւոր խոյեր.
  • 5Եւ երբոր Աքաաբ թագաւորը մեռաւ, Մովաբի թագաւորը ապստամբուեց Իսրայէլի թագաւորի դէմ։
  • 6Եւ այն ժամանակ Յովրամը դուրս եկաւ Սամարիայից եւ հանդէս արաւ բոլոր Իսրայէլին։
  • 7Եւ գնաց մարդ ուղարկեց Յուդայի Յովսափատ թագաւորին ասելով. Մովաբացիների թագաւորը ապստամբուել է ինձ դէմ. Ինձ հետ պատերազմելու կ’գնա՞ս Մովաբի վերայ. Եւ նա ասեց. Կ’գնամ. ինչպէս որ դու՝ այնպէս էլ ես, ինչպէս որ քո ժողովուրդը՝ այնպէս էլ իմ ժողովուրդը, ինչպէս որ քո ձիանքն՝ այնպէս էլ իմ ձիանքը։
  • 8Եւ նա ասեց. Ո՞ր ճանապարհով գնանք. Նա էլ ասեց. Եդովմի անապատի ճանապարհովը։
  • 9Եւ գնացին Իսրայէլի թագաւորը, Յուդայի թագաւորը եւ Եդովմի թագաւորը եւ եօթն օր պտոյտ տուին, եւ ջուր չ’կար ոչ բանակի համար եւ ոչ էլ նորանց հետ եղող անասունների համար։
  • 10Եւ Իսրայէլի թագաւորն ասեց. Ափսո՛ս որ Տէրը կանչել է երեք թագաւորներիս, որ Մովաբի թագաւորի ձեռքը մատնէ։
  • 11Եւ Յովսափատն ասեց. Այստեղ Տիրոջ մարգարէ չ’կա՞յ, որ Տիրոջ խօսքը հարցնենք նորանից. Եւ Իսրայէլի թագաւորի ծառաներից մէկը պատասխանեց եւ ասեց. Այստեղ է Սափատի որդի Եղիսէն, որ ջուր էր ածում Եղիայի ձեռքերին։
  • 12Եւ Յովսափատն ասեց. Տիրոջ խօսքը կայ նորա մօտ։ Եւ վայր իջան նորա մօտ Իսրայէլի թագաւորը եւ Յովսափատը եւ Եդովմի թագաւորը։
  • 13Եւ Եղիսէն ասեց Իսրայէլի թագաւորին. Դու ի՞նչ բան ունես ինձ հետ. Գնա քո հօր մարգարէների մօտ եւ քո մօր մարգարէների մօտ։ Եւ Իսրայէլի թագաւորն ասեց. Ոչ, որովհետեւ Տէրն այս երեք թագաւորին կանչել է, որ նորանց տայ Մովաբի թագաւորի ձեռքը։
  • 14Եւ Եղիսէն ասեց. Կենդանի է Զօրաց Տէրը որի առաջին կանգնած եմ, եթէ ես չ’յարգէի Յուդայի Յովսափատ թագաւորին, քեզ մտիկ չէի տալ եւ քեզ չէի տեսնիլ։
  • 15Բայց հիմա ինձ համար մի նուագածու բերէք. Եւ երբոր նուագածուն նուագեց, այն ժամանակ նորա վերայ եղաւ Տիրոջ ձեռքը.
  • 16Եւ նա ասեց. Այսպէս է ասում Տէրը. Այս հեղեղատը փոս փոս արէք։
  • 17Որովհետեւ Տէրն այսպէս է ասում. Քամի չէք տեսնիլ, եւ անձրեւ չէք տեսնիլ, բայց այս հեղեղատը ջրով կ’լցուի եւ կ’խմէք դուք եւ ձեր հօտերը եւ ձեր անասունները։
  • 18Բայց այս թեթեւ բան է Տիրոջ աչքի առաջին, նա Մովաբն էլ պիտի յանձնէ ձեր ձեռքը։
  • 19Եւ դուք պիտի ջարդէք ամեն պարսպաւոր քաղաքները, եւ ամեն ընտիր քաղաքները եւ բոլոր ազնիւ ծառերը պիտի կտորէք, եւ բոլոր ջրի աղբիւրները պիտի խցկէք, եւ բոլոր ընտիր արտերը քարերով պիտի փչացնէք։
  • 20Եւ առաւօտեան զոհը մատուցանելիս, ահա ջուրեր էին գալիս Եդովմի կողմից, եւ երկիրը լցուեցաւ ջրով։
  • 21Եւ բոլոր Մովաբացիները լսեցին, որ թագաւորներն եկել են նորանց հետ պատերազմելու, եւ բոլոր գօտի կապողները եւ նորանցից էլ մեծերը ժողովուեցան եւ կանգնեցին սահմանի վերայ։
  • 22Եւ առաւօտը կանուխ վեր կացան, եւ երբոր արեգակը ծագեց ջրերի վերայ, Այն ժամանակ Մովաբացիները հեռուանց մտիկ արին կարմիր ջրերին իբրեւ արիւնի։
  • 23Եւ ասում էին. Այս արիւն է. Թագաւորները կռուել են իրար հետ եւ իրար ջարդել. Եւ արդ, ով Մովաբացիներ, աւարի՜ գնանք։
  • 24Եւ եկան Իսրայէլի բանակը, բայց Իսրայէլացիները վեր կացան ու ջարդեցին Մովաբացիներին, եւ նորանք փախան նորանց առաջից. Բայց նորանք մտան նորա մէջը (այսինքն Մովաբացիների երկիրը) եւ ջարդեցին Մովաբացիներին.
  • 25Եւ քաղաքները քանդեցին, եւ ամեն մարդ իր քարը ամեն լաւ արտի մէջ գցեց եւ նորան լցրին եւ խցկեցին բոլոր ջրի աղբիւրները, եւ կտորեցին ամեն ազնիւ ծառերը, այնպէս որ Կիրհարէսէթում միայն քարերը մնացին. Եւ պարսաւորները պաշարեցին նորան եւ ջարդեցին։
  • 27Եւ նա վեր առաւ իր անդրանիկ որդին, որ պիտի թագաւորէր իր տեղը, եւ նորան ողջակէզ մատուցրեց պարսպի վերայ. Եւ Իսրայէլացիների դէմ մեծ բարկութիւն եղաւ. Եւ նորանք ետ քաշուեցան նորանից եւ ետ դառան իրանց երկիրը։
← Ցանկ