Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ20
  • 1Այն օրերը Եզեկիան մերձ ’ի մահ հիւանդացաւ. Եւ Ամովսի որդի Եսայիա մարգարէն եկաւ նորա մօտ եւ նորան ասեց. Այսպէս է ասում Տէրը. Կտակ արա քո տան մասին. Որովհետեւ դու պիտի մեռնես ու չ’ապրես։
  • 2Եւ նա իր երեսը դարձրեց դէպի պատը եւ աղօթք արաւ Տիրոջն ասելով.
  • 3Աղաչում եմ, ով Տէր, յիշիր հիմա որ քո առաջին հաւատարմութեամբ ու կատարեալ սրտով գնացի, որ քո աչքերին հաճելի եղածն արի։ Եւ Եզեկիան մեծ լացով լաց եղաւ։
  • 4Եւ Եսայիան դեռ չէր դուրս եկել միջի քաղաքիցը, եւ ահա Տիրոջ խօսքն եղաւ նորան ասելով.
  • 5Ետ դարձիր եւ ասիր իմ ժողովրդի իշխան Եզեկիային. Այսպէս է ասում Տէրը՝ քո հայր Դաւիթի Աստուածը. Լսեցի քո աղօթքը, տեսայ քո արտասուքը. Ահա ես քեզ կ’բժշկեմ և երրորդ օրը վեր կ’գնաս Տիրոջ տունը։
  • 6Եւ ես կ’աւելացնեմ քո օրերի վերայ տասնեւհինգ տարի. Եւ կ’ազատեմ քեզ եւ այս քաղաքը Ասորեստանի թագաւորի ձեռքից. Եւ այս քաղաքը կ’պաշտպանեմ ինձ համար եւ իմ ծառայ Դաւիթի համար։
  • 7Եւ Եսայիան ասեց. Չորացրած թուզ առէք. Եւ առան ու դրին վէրքի վերայ, եւ նա առողջացաւ։
  • 8Եւ Եզեկիան ասեց Եսայիային. Ո՞րն է նշանը թէ Տէրը ինձ բժշկելու է, եւ որ ես երրորդ օրը գնալու եմ Տիրոջ տունը։
  • 9Եւ Եսայիան ասեց. Այս քեզ նշան լինի Տէրիցը, որ Տէրը անելու է իր ասած խօսքը. Ստուերը տասը աստիճան առա՞ջ գնայ կամ թէ տասը աստիճան ե՞տ դառնայ։
  • 10Եւ Եզեկիան ասեց. Թեթեւ է ստուերի համար տասը աստիճան առաջ գնալը. Ոչ, այլ ստուերը տասը աստիճան դէպի ետ դառնայ։
  • 11Եւ Եսայիա մարգարէն Տիրոջն աղաղակեց եւ ստուերը ետ դարձրեց տասը աստիճան այն աստիճաններով, որ իջել էր Աքազի աստիճաններովը։
  • 12Այն ժամանակ Բաղադանի որդի Մարովդաք-բաղադան՝ Բաբիլոնի թագաւորը նամակներ եւ ընծայ ուղարկեց Եզեկիայի մօտ. Որովհետեւ լսել էր թէ հիւանդացել է Եզեկիան։
  • 14Եւ Եսայիա մարգարէն եկաւ Եզեկիա թագաւորի մօտ եւ ասեց նորան. Ի՞նչ ասեցին այս մարդիկը, եւ ո՞րտեղից են եկել քեզ մօտ։ Եւ Եզեկիան ասեց Հեռու երկրից են եկել՝ Բաբիլոնից։
  • 15Եւ ասեց. Ինչ են տեսել քո տանը. Եւ Եզեկիան ասեց. Ամեն ինչ որ կայ իմ տանը՝ տեսել են. Մի բան չ’կար որ ես ցոյց տուած չ’լինիմ նորանց իմ գանձարաններումը։
  • 16Եւ Եսայիան ասեց Եզեկիային.
  • 17Լսիր Տիրոջ խօսքը. Ահա օրեր են գալիս, որ ամեն ինչ որ կայ քո տանը եւ ինչ որ էլ քո հայրերը հաւաքել են մինչեւ այս օրը, կ’տարուի Բաբիլոն. Մէկ բան չի մնալ, ասում է Տէրը։
  • 18Եւ քո որդիներից, որ պիտի քեզանից յառաջ գան, որ դու կ’ծնես, կ’առնեն, եւ նորանք Բաբիլոնի թագաւորի պալատումը ներքինիներ կ’լինին։
  • 19Եւ Եզեկիան ասեց Եսայիային. Բարի է Տիրոջ խօսքը որ դու ասեցիր. Եւ նա ասեց. Չէ՞ որ, եթէ իմ օրերին խաղաղութիւն եւ ապահովութիւն կ’լինի։
  • 20Եւ Եզեկիայի գործերի մնացորդը եւ նորա բոլոր զօրութիւնը, եւ նորա շինած աւազանը եւ ջրմուղը, եւ որ ջուրը քաղաքը բերաւ, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 21Եւ Եզեկիան ննջեց իր հայրերի հետ, եւ նորա որդի Մանասէն թագաւոր եղաւ նորա տեղ։
← Ցանկ