Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ19
  • 1Եւ երբոր Եզեկիա թագաւորը լսեց, պատառեց իր հանդերձները եւ քուրձ հագաւ եւ գնաց Տիրոջ տունը։
  • 2Եւ պալատի հազարապետ Եղիակիմին եւ ատենադպիր Սեբնային եւ քահանաների ծերերին քուրձեր հագած ուղարկեց Ամովսի որդի Եսայիա մարգարէի մօտ։
  • 3Եւ նորանք ասեցին նորան. Այսպէս է ասում Եզեկիան. Նեղութեան եւ կշտամբանքի եւ նախատանքի օր է այս օրը. Որովհետեւ երեխաները հասել են ծննդեան կէտին, բայց ոյժ չ’կայ ծնելու։
  • 4Թերեւս լսէ քո Տէր Աստուածը Ռաբսակի բոլոր խօսքերը, որին իր տէրը՝ Ասորեստանի թագաւորն ուղարկեց կենդանի Աստուծուն նախատելու եւ այնպիսի խօսքերով կշտամբելու, որոնք լսել է քո Տէր Աստուածը։ Ուրեմն աղօթք արա գտնուող մնացորդի համար։
  • 5Եւ Եզեկիա թագաւորի ծառաները եկան Եսայիայի մօտ։
  • 6Եւ Եսայիան ասեց նորանց. Այսպէս ասեցէք ձեր տիրոջը. Տէրը այսպէս է ասում. Մի վախենար այն խօսքերիցը, որ լսեցիր, որով հայհոյեցին ինձ Ասորեստանի թագաւորի ծառաները։
  • 7Ահա ես նորա վերայ մի ոգի կ’ուղարկեմ, եւ նա մի լուր կ’լսէ, եւ ետ կ’դառնայ իր երկիրը, եւ սրով կ’ընկնէ իր երկրումը։
  • 8Եւ Ռաբսակը ետ դառաւ եւ գտաւ Ասորեստանի թագաւորին Լեբնայի հետ պատերազմելիս, որովհետեւ լսել էր թէ չուել է Լաքիսից։
  • 9Եւ նա լուր լսեց Եթովպացիների թագաւոր Թարակայի մասին ասելով.. Ահա գալիս է քեզ հետ պատերազմելու. Եւ դարձեալ դեսպաններ ուղարկեց Եզեկիայի մօտ ասելով.
  • 10Այսպէս ասեցէք Եզեկիային՝ Յուդայի թագաւորին ասելով. Թող քո Աստուածը քեզ չ’խաբէ որին դու ապաւինել ես ասելով. Երուսաղէմը պիտի չ’տրուի Ասորեստանի թագաւորի ձեռքը։
  • 11Ահա դու լսեցիր, թէ ինչ են արել Ասորեստանի թագաւորները բոլոր երկիրներին՝ նորանց բնաջինջ անելով. Եւ դու պիտի ազատուի՞ս։
  • 12Մի՞թէ ազգերի աստուածները ազատեցին նորանց, որոնց փչացրին իմ հայրերը՝ Գովզանը, Խառանը, Ռեսեփը եւ Թելասարում եղող Եդեմի որդկանցը։
  • 13Ո՞ւր է Եմաթի թագաւորը, Արփադի թագաւորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի եւ Աւայի թագաւորը։
  • 14Եւ Եզեկիան առաւ նամակները դեսպանների ձեռքիցը եւ կարդաց նորանց, եւ վեր գնաց Տիրոջ տունը. Եւ Եզեկիան տարածեց նորանց Տիրոջ առաջին։
  • 15Եւ Եզեկիան աղաչեց Տիրոջ առաջին եւ ասեց. Ով Տէր Աստուած Իսրայէլի, որ նստած ես քերովբէների վերայ, դու ես միայն Աստուած երկրի բոլոր թագաւորութիւնների համար. Դու ես ստեղծել երկինքն ու երկիրը։
  • 16Ով Տէր, խոնարհեցրու քո ականջը եւ լսիր. Ով Տէր, բաց քո աչքերը եւ տես եւ լսիր Սենեքերիմի խօսքերը, որ ուղարկեց կենդանի Աստուծուն նախատելու։
  • 17Արդարեւ, ով Տէր, աւերել են Ասորեստանի թագաւորները այն ազգերին եւ նորանց երկիրները.
  • 18Եւ այրել են նորանց աստուածները կրակով, որովհետեւ նորանք աստուածներ չեն, այլ մարդի ձեռքի գործ՝ փայտ եւ քար. Ուրեմն նորանց փչացրին էլ։
  • 19Բայց արդ, ով Տէր մեր Աստուած, մեզ ազատիր նորա ձեռքիցը, որ երկրի ամեն թագաւորութիւններն իմանան, որ դու Եհովադ ես միայն Աստուած։
  • 20Եւ Ամովսի որդի Եսայիան մարդ ուղարկեց Եզեկիայի մօտ ասելով. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Այն որ աղաչեցիր ինձ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորի մասին, լսեցի։
  • 21Այս այն խօսքն է որ Տէրն ասում է նորա մասին. Քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիօնի կոյս աղջիկը. Քո ետեւից գլուխը շարժեց Երուսաղէմի աղջիկը։
  • 22Ո՞ւմ նախատեցիր եւ հայհոյեցիր. Եւ ո՞ւմ վերայ ձայն բարձրացրիր, Եւ աչքերդ վեր հանեցիր. Իսրայէլի Սուրբի վերայ։
  • 24Եւ ես փորեցի եւ օտար ջրերը խմեցի, Եւ իմ ոտքերի թաթերովը կ’չորացնեմ Եգիպտոսի բոլոր գետերը։
  • 25Մի՞թէ դու չես լսել, որ ես եմ վաղուց արել այդ, Եւ հին օրերից դորան ձեւակերպեցի. Հիմա բերի այդ, Որ աւերակների հողակոյտների դարձնես պարսպաւոր քաղաքները։
  • 26Եւ նորանց բնակիչների ձեռքը կարճ է, Վասն որոյ զարհուրեցին եւ ամաչեցին, Եւ եղան դաշտի խոտ՝ Եւ կանաչ բանջար՝ Տանիքի խոտ՝ Եւ հասկը քշելուց առաջ խորշակահար եղած արտ,
  • 27Բայց ես գիտեմ քո բնակութիւնը, քո ելքն ու քո մուտքը, Եւ քո բարկութիւնը ինձ դէմ։
  • 28Քո ինձ դէմ ունեցած բարկութեան համար, Եւ ըստ որում քո ամբարտաւանութիւնը հասել է իմ ականջներին. Ես էլ դնում եմ իմ կարթը քո քթին Եւ իմ սանձը՝ քո բերանին, Եւ քեզ ետ եմ դարձնում քո եկած ճանապարհովը։
  • 29Եւ այս լինի քեզ նշանը. Կերէք այս տարի թափուածից բուսածը, Եւ երկրորդ տարին՝ ինքնիրան բուսածը, Իսկ երրորդ տարին սերմեցէք ու հնձեցէք, Եւ այգիներ տնկեցէք ու նորանց պտուղը կերէք։
  • 30Եւ Յուդայի տան ազատուած մնացորդը Կրկին արմատ կ’արձակէ դէպի ցած, Եւ պտուղ կ’տայ վերեւումը։
  • 31Որովհետեւ Երուսաղէմից դուրս կ’գայ մնացորդ, Եւ փրկուածներ՝ Սիօն սարիցը։ Այս Զօրաց Տիրոջ նախանձն է անելու։
  • 32Սորա համար այսպէս է ասում Տէրը Ասորեստանի թագաւորի մասին. Նա չի մտնիլ այս քաղաքը, Եւ այնտեղ մի նետ չի գցիլ. Եւ վահանով նորա առաջը չի գալ, Եւ նորա դէմ պատնէշ չի կանգնեցնիլ։
  • 33Իր եկած ճանապարհովը ետ կ’դառնայ. Եւ այս քաղաքի մէջ չի մտնիլ. Ասում է Տէրը։
  • 34Եւ ես կ’պաշտպանեմ այդ քաղաքը, որ ազատեմ՝ Ինձ համար եւ իմ ծառայ Դաւիթի համար։
  • 35Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։
  • 36Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։
  • 37Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. Եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ։
← Ցանկ