Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ15
  • 1Իսրայէլի թագաւոր Յերոբովամի քսանեւեօթներորդ տարին թագաւոր եղաւ Յուդայի թագաւոր Ամասիայի որդի Ազարիան։
  • 2Տասնեւվեց տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ յիսունեւերկու տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ նորա մօր անունն էր Յեքէլիա՝ Երուսաղէմից։
  • 3Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ առաջին բոլորովին այնպէս, ինչպէս որ արաւ իր հայրը՝ Ամասիան։
  • 4Միայն թէ բարձրաւանդակները չ’հեռացան. Ժողովուրդը տակաւին զոհում եւ խունկ էր ծխում բարձրաւանդակների վերայ։
  • 5Եւ Տէրը զարկեց թագաւորին, եւ նա բորոտ էր մինչեւ իր մահուան օրը, եւ նա հիւանդանոցումն էր կենում. Իսկ թագաւորի որդի Յովաթամը՝ տան վերատեսուչը՝ դատում էր երկրի ժողովրդին։
  • 6Եւ Ազարիայի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 7Եւ Ազարիան ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին իր հայրերի հետ Դաւիթի քաղաքումը. Եւ նորա որդի Յովաթամը թագաւոր եղաւ նորա տեղ։
  • 8Յուդայի թագաւոր Ազարիայի երեսունեւութերորդ տարին թագաւորեց Իսրայէլի վերայ Յերոբովամի որդի Զաքարիան՝ Սամարիայում վեց ամիս թագաւորելով։
  • 9Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին ինչպէս որ իր հայրերն էին արել. Չ’հեռացաւ Նաբատեան Յերոբովամի մեղքիցը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ։
  • 10Եւ նորա դէմ ապստամբուեց Յաբիսի որդի Սեղղումը, եւ նորան զարկեց ժողովրդի առաջին եւ սպանեց նորան, եւ թագաւոր եղաւ նորա տեղ։
  • 11Եւ Զաքարիայի գործերի մնացորդը, ահա գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 12Այս Տիրոջ այն խօսքն է, որ խօսեց Յէուի հետ ասելով. Քո որդիքը մինչեւ չորրորդ սերունդը կ’նստեն Իսրայէլի աթոռի վերայ. Եւ այնպէս եղաւ։
  • 13Յաբիսի որդի Սեղղումը թագաւոր եղաւ Յուդայի Ոզիա թագաւորի երեսունեւիններորդ տարին, եւ թագաւորութիւն արաւ մէկ ամիս ժամանակ Սամարիայում։
  • 14Եւ վեր եկաւ Գադդիյի որդի Մանայեմը Թերսայից. Եւ եկաւ Սամարիա եւ զարկեց Յաբիսի որդի Սեղղումին Սամարիայում եւ սպանեց նորան ու թագաւորեց նորա տեղ։
  • 15Եւ Սեղղումի գործերի մնացորդը, եւ նորա արած ապստամբութիւնը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 16Այն ժամանակ զարկեց Մանայեմը Թափսան եւ բոլոր նորանում եղողներին եւ նորա սահմանները Թերսայից սկսած, որովհետեւ իր դռները չ’բացաւ. Նա էլ ջարդեց, նորա բոլոր յղիներին ճղոտեց։
  • 17Յուդայի թագաւոր Ազարիայի երեսունեւիններորդ տարին թագաւոր եղաւ Գադդիի որդի Մանայեմը Իսրայէլի վերայ տասը տարի Սամարիայումը թագաւորելով։
  • 18Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին. Նաբատեան Յերոբովամի մեղքերիցը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ, չ’հեռացաւ իր բոլոր օրերումը։
  • 19Երկրի վերայ եկաւ Ասորեստանի թագաւոր Փուղը, եւ Մանայեմը Փուղին հազար տաղանդ արծաթ տուաւ որ նորա ձեռքերը իր հետը լինեն, որ թագաւորութիւնը հաստատէ իր ձեռքին։
  • 20Եւ Մանայեմը հարկ դրաւ այս արծաթը Իսրայէլի բոլոր հարուստների վերայ Ասորեստանի թագաւորին տալու համար՝ իւրաքանչիւր անձին քառասուն սիկղ արծաթ. Եւ Ասորեստանի թագաւորը ետ դառաւ եւ այնտեղ այն երկրում չ’մնաց։
  • 21Եւ Մանայեմի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը.
  • 22Եւ Մանայեմը ննջեց իր հայրերի հետ, եւ նորա որդի Փակէիան թագաւոր եղաւ. Նորա տեղ։
  • 23Յուդայի Ազարիա թագաւորի յիսուներորդ տարին թագաւոր եղաւ Մանայեմի որդի Փակէիան Իսրայէլի վերայ Սամարիայումն երկու տարի թագաւորելով։
  • 24Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին. Չ’հեռացաւ Նափատեան Յերոբովամի մեղքերիցը որ Իսրայէլին մեղանչել տուաւ։
  • 26Եւ Փակէիայի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 27Յուդայի Ազարիա թագաւորի յիսունեւերկուերորդ տարին, թագաւոր եղաւ Ռովմելայի որդի Փակէէն Իսրայէլի վերայ Սամարիայումը քսան տարի թագաւորելով։
  • 28Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին. Չ’հեռացաւ Նաբատեան Յերոբովամի մեղքերից, որ Իսրայէլին մեղանչել տուաւ։
  • 29Իսրայէլի թագաւոր Փակէէի օրերումն եկաւ Ասորեստանի Թագղաթ-փաղասար թագաւորը եւ առաւ Իյօնը, Աբէլ-բեթմաաքան, Յանովէն, Կադէսը, Հասորը, Գաղաադը եւ Գալիլեան՝ Նեփթաղիմի բոլոր երկիրը, եւ նորանց գերի տարաւ Ասորեստան։
  • 30Եւ Էլայի որդի Ովսէէն դաւաճանութիւն արաւ Ռովմելայի որդի Փակէէի դէմ, եւ զարկեց նորան ու սպանեց եւ թագաւոր եղաւ նորա տեղ Ոզիայի որդի Յովաթամի քսաներորդ տարին։
  • 31Եւ Փակէէի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 32Իսրայէլի թագաւոր Ռովմելայի որդի Փակէէի երկրորդ տարին թագաւոր եղաւ Յովաթամը՝ Յուդայի թագաւոր Ոզիայի որդին։
  • 33Քսանեւհինգ տարեկան էր, երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւվեց տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ նորա մօր անունն էր Յերուսա՝ դուստր Սադովկի։
  • 34Եւ Տիրոջ աչքի առաջին ուղղութիւն արաւ, բոլորովին իր հայր Ոզիայի արածին պէս արաւ.
  • 35Միայն թէ բարձրաւանդակները չ’հեռացան. Ժողովուրդը տակաւին զոհում եւ խունկ էր ծխում բարձրաւանդակների վերայ. Նա շինեց Տիրոջ տան բարձր դուռը։
  • 36Եւ Յովաթամի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 37Այն օրերումը Տէրը սկսեց Յուդայի վերայ ուղարկել Ասորիների Ռասին թագաւորին եւ Ռովմելայի որդի Փակէէին։
  • 38Եւ Յովաթամը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայրերի հետ իր հայր Դաւիթի քաղաքումը, եւ նորա որդի Աքազը թագաւոր եղաւ նորա տեղ։
← Ցանկ