Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ14
  • 1Իսրայէլի Յովաքազի որդի Յովաս թագաւորի երկրորդ տարին թագաւորեց Յուդայի Յովաս թագաւորի որդի Ամասիան։
  • 2Քսանեւհինգ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ քսանեւինը տարի թագաւորեց Երուսաղէմում. Եւ նորա մօր անունն էր Յովադան՝ Երուսաղէմից։
  • 3Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բայց ոչ թէ իր հօր՝ Դաւիթի պէս. Բոլոր իր հօր՝ Յովասի արածին պէս արաւ նա։
  • 4Միայն թէ բարձրաւանդակները չ’հեռացան. Ժողովուրդը տակաւին զոհում եւ խունկ էր ծխում բարձրաւանդակների վերայ։
  • 5Եւ երբոր թագաւորութիւնը հաստատուեցաւ նորա ձեռքումը, սպանեց իր ծառաներին որ իր հօրը՝ թագաւորին սպանել էին։
  • 6Բայց սպանողների որդկանցը չ’մեռցրեց, ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքի գրքումը, որ Տէրը հրամայեց ասելով. Հայրերը որդկանց տեղ չ’մեռցնուին, եւ որդիքը հայրերի տեղ չ’մեռցնուին, այլ ամեն մարդ իր յանցանքի համար մեռցնուի։
  • 7Սա զարկեց Եդովմացիներին Աղի ձորումը տասը հազար հոգի, եւ Վէմն առաւ պատերազմով. Եւ անունը Յեկթովէլ դրաւ մինչեւ այսօր։
  • 8Այն ժամանակ Ամասիան պատգամաւորներ ուղարկեց Յէուի որդիի Յովաքազի որդի՝ Իսրայէլի թագաւոր Յովասի մօտ ասելով. Եկ՝ մէկ իրար երես տեսնենք։
  • 10Արդարեւ դու յաղթեցիր Եդովմին, բայց սիրտդ քեզ հպարտացրել է. Ծանր կաց եւ տանդ նստիր. Եւ ի՞նչու համար ես գրգռվում չարութիւնով, որ ընկնես դու եւ Յուդան էլ քեզ հետ։
  • 11Բայց Ամասիան չ’լսեց. Եւ Իսրայէլի Յովաս թագաւորը վեր գնաց եւ իրար երես տեսան՝ նա եւ Յուդայի Ամասիա թագաւորը Յուդայի Բեթսամիւսում։
  • 12Բայց Յուդան յաղթուեցաւ Իսրայէլի առաջին, եւ ամեն մարդ փախաւ իր վրանը։
  • 13Եւ Ոքոզիայի որդիի Յովասի որդի՝ Յուդայի թագաւոր Ամասիային բռնեց Իսրայէլի Յովաս թագաւորը Բեթսամիւսում, եւ եկաւ Երուսաղէմ եւ քանդեց Երուսաղէմի պարիսպը Եփրեմի դռնից մինչեւ Անկեան դուռը չորս հարիւր կանգուն։
  • 14Եւ վեր առաւ բոլոր ոսկին եւ արծաթը եւ այն բոլոր անօթները, որ գտնվում էին Տիրոջ տանը եւ թագաւորի տան գանձարաններումը եւ պատանդներ՝ ու ետ դառաւ Սամարիա։
  • 15Եւ Յովասի գործերի մնացորդը, որ նա արաւ, եւ նորա զօրութիւնը եւ նորա պատերազմը, որ արաւ Յուդայի Ամասիա թագաւորի հետ, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 16Եւ Յովասը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ Սամարիայում Իսրայէլի թագաւորների հետ, եւ նորա որդի Յերոբովամը թագաւորեց նորա տեղ։
  • 17Եւ Յուդայի Յովասեան Ամասիա թագաւորը Իսրայէլի թագաւոր Յովաքազեան Յովասի մեռնելուց յետոյ ապրեց տասնեւհինգ տարի։
  • 18Եւ Ամասիայի գործերի մնացորդը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 19Եւ նորա դէմ ապստամբութիւն արին Երուսաղէմում, եւ նա փախաւ Լաքիս. Եւ մարդ ուղարկեցին նորա ետեւից եւ նորան մեռցրին այնտեղ։
  • 20Եւ նորան բերին ձիերով, եւ նա թաղուեցաւ Երուսաղէմում իր հայրերի հետ Դաւիթի քաղաքումը։
  • 21Եւ Յուդայի բոլոր ժողովուրդն առաւ Ազարիային տասնեւվեց տարեկան, եւ նորան թագաւոր շինեցին իր հայր Ամասիայի տեղ։
  • 22Սա շինեց Ելաթը, եւ թագաւորը իր հայրերի հետ ննջելուց յետոյ ետ դարձրեց նորան Յուդային։
  • 23Յուդայի թագաւոր Յովասեան Ամասիայի տասնեւհինգերորդ տարին թագաւոր եղաւ Իսրայէլի թագաւոր Յովասի որդի Յերոբովամը Սամարիայում քառասունեւմէկ տարի թագաւորելով։
  • 24Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին. Նաբատեան Յերոբովամի մեղքիցը, որ նա Իսրայէլին մեղանչել տուաւ, չ’հեռացաւ։
  • 25Նա ետ դարձրեց Իսրայէլի սահմանը Եմաթից սկսած մինչեւ դաշտի ծովը Իսրայէլի Տէր Աստուծոյ խօսքին համեմատ, որ խօսել էր իր ծառայ Գեթքոփերացի Ամաթեան Յովնան մարգարէի ձեռովը։
  • 26Որովհետեւ Տէրը տեսաւ Իսրայէլի շատ դառն տառապանքը, որ ոչ կապուած կար եւ ոչ արձակուած կար. Եւ Իսրայէլին օգնող չ’կար։
  • 27Եւ Տէրը չէր խօսել Իսրայէլի անունը երկնքի տակից ջնջելու համար. Եւ նորանց փրկեց Յովասի որդի Յերոբովամի ձեռքովը։
  • 28Եւ Յերոբովամի գործերի մնացորդը, եւ նորա բոլոր արածը եւ նորա զօրութիւնը, որ պատերազմեց, եւ որ ետ դարձրեց Դամասկոսը եւ Եմաթը Յուդային Իսրայէլով, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 29Եւ Յերոբովամը ննջեց իր հայրերի հետ՝ Իսրայէլի թագաւորների հետ. Եւ նորա որդի Զաքարիան թագաւոր եղաւ նորա տեղ։
← Ցանկ