Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ13
  • 1Յուդայի թագաւոր՝ Ոքոզիայի որդի Յովասի քսանեւերեքերորդ տարին թագաւոր եղաւ Իսրայէլի վերայ Յէուի որդի Յովաքազը Սամարիայում տասնեւեօթը տարի թագաւորելով։
  • 2Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, եւ գնաց Նաբատեան Յերոբովամի մեղքի ետեւից, որ Իսրայէլին մեղանչել տուաւ. Նորանից չ’հեռացաւ։
  • 3Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Իսրայէլի դէմ, եւ նորանց մատնեց Ասորիների թագաւոր Ազայէլի որդի Բենադադի ձեռքը շարունակ։
  • 4Եւ Յովաքազն աղօթք արաւ դէպի Տիրոջ երեսը, եւ Տէրը լսեց նորան. որովհետեւ տեսաւ Իսրայէլի նեղութիւնը, որով Ասորիների թագաւորը նորանց նեղացնում էր։
  • 5Եւ Տէրը Իսրայէլին մէկ փրկիչ տուաւ, եւ նորանք դուրս եկան Ասորիների ձեռքի տակից, եւ Իսրայէլի որդիքը բնակվում էին իրանց վրաններումը ինչպէս երէկ եւ միւս օրը։
  • 6Միայն թէ չ’հեռացան Յերոբովամի տան մեղքիցը, որ մեղանչել տուաւ Իսրայէլին. Նորանով գնացին. Նաեւ կուռքի անտառը կենում էր Սամարիայում։
  • 7Որովհետեւ նա Յովաքազի համար զօրք չ’թողեց բացի յիսուն ձիաւոր եւ տասը կառք եւ տասը հազար հետեւակ զօրք, որովհետեւ Ասորիների թագաւորը դորանց բնաջինջ էր արել, եւ նորանց շինել էր իբրեւ կոխ արուելու հող։
  • 8Եւ Յովաքազի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը եւ նորա զօրութիւնը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 9Եւ Յովաքազը ննջեց իր հայրերի հետ եւ նորան թաղեցին Սամարիայում, եւ նորա տեղ թագաւոր եղաւ նորա որդի Յովասը։
  • 10Յուդայի Յովաս թագաւորի երեսունեւեօթներորդ տարին թագաւոր եղաւ Իսրայէլի վերայ Յովաքազի որդի Յովասը Սամարիայում՝ տասնեւվեց տարի թագաւորելով։
  • 11Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին. Չ’հեռացաւ Նաբատեան Յերոբովամի բոլոր մեղքերիցը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ. Նորանով գնաց։
  • 12Եւ Յովասի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը եւ նորա զօրութիւնը, որ Յուդայի Ամասիա թագաւորի հետ պատերազմ արաւ, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 13Եւ Յովասը ննջեց իր հայրերի հետ, եւ նորա աթոռի վերայ նստեց Յերոբովամը. Եւ Յովասը թաղուեցաւ Իսրայէլի թագաւորների հետ Սամարիայում։
  • 14Եւ Եղիսէն հիւանդացաւ իր հիւանդութիւնովը, որով եւ մեռաւ. Եւ Իսրայէլի Յովաս թագաւորը իջաւ նորա մօտ եւ լաց եղաւ նորա երեսին եւ ասեց. Հայր իմ, հայր իմ, Իսրայէլի կառքը եւ նորա ձիաւորները։
  • 15Եւ Եղիսէն ասեց նորան. Վեր առ մի աղեղ եւ նետեր. Եւ նա մի աղեղ եւ նետեր առաւ։
  • 16Եւ նա ասեց Իսրայէլի թագաւորին. Ձեռքդ պնդացրու աղեղիդ վերայ, եւ նա ձեռքը պնդացրեց. Եւ Եղիսէն իր ձեռքը թագաւորի ձեռքի վերայ դրաւ.
  • 17Եւ ասեց. Բաց արա պատուհանը դէպի արեւելք. Եւ նա բաց արաւ. Եւ Եղիսէն ասեց. Նետը գցիր, եւ նա գցեց. Եղիսէն էլ ասեց. Տիրոջ փրկութեան նետը, եւ Ասորիների դէմ փրկութեան նետը. Եւ դու պիտի յաղթես Ասորիներին Ափեկումը մինչեւ որ վերջանան։
  • 18Եւ ասեց. Առ նետերը. Եւ նա առաւ. Եւ ասեց Իսրայէլի թագաւորին. Գետինը զարկիր. Եւ նա զարկեց երեք անգամ ու կանգնեց։
  • 19Եւ Աստուծոյ մարդը բարկացաւ նորա վերայ եւ ասեց. Հինգ կամ վեց անգամ պէտք էր զարկել, այն ժամանակ կ’զարկէիր Ասորիներին մինչեւ որ վերջանային, բայց հիմա միայն երեք անգամ ես զարկելու։
  • 20Եւ Եղիսէն մեռաւ եւ նորան թաղեցին. Եւ Մովաբացիների գունդերը միւս տարին եկան երկրի վերայ։
  • 21Եւ նորանք մի մարդ էին թաղում, եւ ահա տեսան մի գունդ, եւ այն մարդը գցեցին Եղիսէի գերեզմանի մէջ. Եւ մարդը գնաց դիպաւ Եղիսէի ոսկորներին, եւ կենդանացաւ իր ոտքերի վերայ կանգնեց։
  • 22Եւ Ասորիների Ազայէլ թագաւորը նեղում էր Իսրայէլին Յովաքազի բոլոր օրերումը։
  • 23Բայց Տէրը նորանց ողորմեց եւ գթաց նորանց եւ դէպի նորանց դարձաւ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ ունեցած ուխտի համար. Եւ չ’ուզեց նորանց կորցնել, եւ նորանց չ’ձգեց իր երեսիցը մինչեւ հիմա։
  • 25Եւ Յովաքազի որդի Յովասը դարձեալ ետ առաւ Ազայէլի որդի Բենադադի ձեռքիցն այն քաղաքները որ առել էր նա իր հայր Յովաքազի ձեռքից պատերազմի մէջ. Երեք անգամ Յովասը յաղթեց նորան, եւ ետ դարձրեց Իսրայէլի քաղաքները։
← Ցանկ