Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ10
  • 1Եւ Աքաաբը եօթանասուն որդի ունէր Սամարիայում։ Եւ Յէուն նամակներ գրեց ու Սամարիա ուղարկեց Յեզրայէլի իշխաններին եւ ծերերին եւ Աքաաբի որդկանց հոգաբարձուներին, ասելով.
  • 2Արդ՝ երբոր այս նամակը ձեզ հասնէ, եւ դուք, որ ձեզ մօտ են ձեր տիրոջ որդիքը եւ ձեզ մօտ են կառքերը եւ ձիերը, եւ պարսպաւոր քաղաքն ու զէնքերը,
  • 3Տեսէք թէ ո՞րն է ձեր տիրոջ որդիներից լաւը եւ յարմարը, եւ նորան դրէք իր հօր աթոռի վերայ, եւ ձեր տիրոջ տան համար պատերազմ արէք։
  • 4Բայց նորանք շատ ու շատ վախեցան եւ ասեցին. Ահա երկու թագաւորներ նորա առաջին չ’կանգնեցին, ուրեմն մե՞նք ինչպէս պիտի կանգնենք։
  • 5Եւ պալատի տեսուչը եւ քաղաքապետն ու ծերերը եւ հոգաբարձուները մարդ ուղարկեցին Յէուի մօտ ասելով. Մենք քո ծառաներն ենք, եւ ամեն ինչ որ մեզ ասես՝ կ’անենք. Մենք ոչ մէկին թագաւոր չենք դնիլ. Ինչ որ քո աչքին հաճելի է, արա։
  • 6Եւ նորանց մի երկրորդ նամակ գրեց ասելով. Եթէ դուք իմ կողմիցն էք ու իմ խօսքին լսում էք, վեր առէք ձեր տիրոջ որդիների մարդկանց գլուխները եւ էգուց այս ժամանակին եկէք Յեզրայէլ. Եւ թագաւորի որդիները եօթանասուն հոգի էին քաղաքի մեծամեծների մօտ որ նորանց մեծացնում էին։
  • 7Եւ երբոր նամակը հասաւ նորանց, առան թագաւորի որդկանցը եւ կոտորեցին այն եօթանասուն հոգիներին, եւ նորանց գլուխները դրին կողովների մէջ եւ ուղարկեցին նորա մօտ Յեզրայէլ։
  • 8Եւ պատգամաւորն եկաւ նորա մօտ եւ ասեց. Թագաւորի որդկանց գլուխները բերել են. Նա էլ ասեց. Դորանցից երկու դէզ շինեցէք դրէք քաղաքի դռան մուտքի մօտ մինչեւ առաւօտ։
  • 9Եւ երբոր առաւօտ եղաւ, նա դուրս եկաւ ու կանգնեց եւ ասեց բոլոր ժողովրդին. Դուք արդար էք, ահա ես ապստամբուեցի իմ տիրոջ դէմ եւ նորան սպանեցի, բայց ո՞վ կոտորեց այս ամենին։
  • 10Արդ իմացէք, որ Տիրոջ խօսքիցը մի բան գետինը չի ընկնիլ, որ Տէրը խօսել է Աքաաբի տան մասին, եւ Տէրը արաւ, ինչ որ ասել էր իր Եղիա ծառայի ձեռովը։
  • 11Եւ Յէուն կոտորեց Աքաաբի տան բոլոր մնացորդը Յեզրայէլում, եւ նորա բոլոր մեծամեծներին, նորա ծանօթներին եւ քահանաներին, մինչեւ որ մէկ պրծնող չ’մնաց։
  • 12Եւ նա վերկացաւ եկաւ հասաւ Սամարիա. Ճանապարհին հովիւների Բեթակադումն էր.
  • 13Եւ այնտեղ Յէուն գտաւ Յուդայի Ոքոզիա թագաւորի եղբայրներին, եւ ասեց. Դուք ո՞վ էք. Եւ նորանք ասեցին. Մենք Ոքոզիայի եղբայրներն ենք, եւ իջնում ենք թագաւորի որդիներին եւ թագուհիի որդիներին բարեւելու։
  • 14Եւ նա ասեց. Ողջ բռնեցէք դորանց. Եւ նորանց ողջ բռնեցին. Եւ սպանեցին նորանց Բեթակադի ջրհորի մօտ՝ քառասունեւերկու հոգի. Եւ նորանցից մէկ հոգի չ’թողեց։
  • 15Եւ այնտեղից գնաց ու գտաւ Ռեքաբի որդի Յովնադաբին իր դիմացը եւ նորան բարեւ տուաւ ու ասեց նորան. Սիրտդ ուղի՞ղ է, ինչպէս որ իմ սիրտը քո սրտի հետ. Եւ Յովնադաբն ասեց Այո։ Թէ որ այո, ուրեմն ձեռքդ տուր. Եւ նա ձեռքը տուաւ. Եւ նա նորան վեր հանեց կառքը իր մօտ։
  • 16Եւ ասեց. Եկ ինձ հետ եւ տես իմ նախանձաւորութիւնը Տիրոջ համար. Եւ նորան հեծացրին նորա կառքը։
  • 17Եւ նա եկաւ Սամարիա եւ կոտորեց Աքաաբի բոլոր մնացածներին Սամարիայումը, մինչեւ որ բնաջինջ արաւ նորան Տիրոջ խօսքին համեմատ, որ խօսել էր Եղիայի հետ։
  • 18Եւ Յէուն ժողովեց բոլոր ժողովրդին եւ ասեց նորանց. Աքաաբը քիչ է ծառայել Բահաղին, Յէուն նորան շատ պիտի ծառայէ։
  • 19Եւ արդ՝ ինձ մօտ կանչեցէք Բահաղի բոլոր մարգարէներին, նորա բոլոր պաշտօնեաներին եւ նորա բոլոր քահանաներին, մէկ մարդ պակաս չ’լինի. Որովհետեւ ես մեծ զոհ ունեմ Բահաղի համար. Ով որ չ’գտնուի, պիտի ողջ չ’մնայ. Բայց Յէուն խորամանգութեամբ արաւ որպէս զի Բահաղի պաշտօնեաներին փչացնէ։
  • 21Եւ Յէուն մարդիկ ուղարկեց բոլոր Իսրայէլին, եւ Բահաղի բոլոր պաշտօնեաներն եկան, եւ մէկ մարդ չ’մնաց չ’եկած. Եւ գնացին Բահաղի տունը, եւ Բահաղի տունը լցուեցաւ ծայրէ ի ծայր։
  • 22Եւ Յէուն ասեց հանդերձարանապետին. Հանդերձ հանիր Բահաղի բոլոր ծառաների համար. Եւ նորանց համար հանդերձը հանեց։
  • 23Եւ Յէուն ու Ռեքաբի որդի Յովնադաբն եկան Բահաղի տունը, եւ նա ասեց Բահաղի պաշտօնեաներին. Որոնեցէք ու տեսէք, մի գուցէ Եհովայի ծառաներից մէկը լինի այստեղ ձեզ հետ, այլ լինեն միմիայն Բահաղի պաշտօնեաները։
  • 24Եւ եկան զոհեր եւ ողջակէզներ մատուցանելու. Եւ Յէուն իր համար դրսումը ութսուն մարդ դրաւ եւ ասեց. Այն մարդը, որի ձեռքից որ ազատուի այս իմ ձեր ձեռքը տրուած մարդկանցից մէկը, նորա անձը պէտք է լինի այն փախչող անձի տեղ։
  • 25Եւ երբոր նորանք վերջացրել էին ողջակէզը, այն ժամանակ Յէուն ասեց սուրհանդակներին եւ զօրապետներին. Գնացէք նորանց ջարդեցէք, մի մարդ դուրս չ’գայ. Եւ նորանք ջարդեցին նորանց սուրի բերանով, եւ սուրհանդակներն ու զօրապետները նորանց դէն գցեցին, եւ գնացին մինչեւ Բահաղի տան քաղաքը։
  • 26Եւ դուրս հանեցին Բահաղի տան արձանները եւ այրեցին նորանց։
  • 27Եւ քանդեցին Բահաղի արձանը, եւ կործանեցին Բահաղի տունը եւ աղբանոց շինեցին նորան մինչեւ այսօր։
  • 28Եւ Յէուն Բահաղին բնաջինջ արաւ Իսրայէլիցը։
  • 29Միայն թէ Նաբատեան Յերոբովամի մեղքը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ, այսինքն Բեթէլում եւ Դանում լինող ոսկի որթերի ետեւից Յէուն չ’հեռացաւ։
  • 30Եւ Տէրն ասեց Յէուին. Որովհետեւ դու լաւ արիր որ իմ աչքին հաճելի եղածը բոլորովին իմ սրտի մէջ եղածի պէս կատարեցիր Աքաաբի տանը, քո որդիքը մինչեւ չորրորդ սերունդը պիտի նստեն Իսրայէլի աթոռի վերայ։
  • 31Բայց Յէուն չ’զգուշացաւ որ Իսրայէլի Տէր Աստուծոյ օրէնքի մէջ գնար իր բոլոր սրտովը. Նա չ’հեռացաւ Յերոբովամի մեղքիցը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ։
  • 32Այն ժամանակները Տէրը սկսեց Իսրայէլից կտորներ կտորել. Եւ Ազայէլը զարկեց նորանց Իսրայէլի բոլոր սահմաններումը,
  • 33Յորդանանից արեւելեան կողմում Գաղաադի բոլոր երկիրը, Գադեաններին, Ռուբենեաններին եւ Մանասեաններին Առնոն ձորի վերայ եղող Արոերից մինչեւ Գաղաադ եւ Բասան։
  • 34Եւ Յէուի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը եւ նորա բոլոր զօրութիւնը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 35Եւ Յէուն ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին Սամարիայում. Եւ նորա որդի Յովաքազը թագաւոր եղաւ նորա տեղ։
  • 36Եւ Յէուի Իսրայէլի վերայ արած թագաւորութեան ժամանակն էր քսանեւութ տարի Սամարիայում։
← Ցանկ