Գ ԹԱԳԱՎՈՐԱՑ7
  • 1Եւ Սողոմոն իր տունը շինեց տասնեւերեք տարիում ու վերջացրեց բոլորովին։
  • 2Եւ շինեց նաեւ Լիբանանի անտառի տունը. Հարիւր կանգուն երկայն, եւ յիսուն կանգուն լայն եւ երեսուն կանգուն բարձր, չորս կարգ եղեւնափայտ սիւների վերայ, եւ եղեւնափայտի կոճղեր սիւների վերայ։
  • 3Եւ վերեւից քառասունեւհինգ սիւների վերայ եղող սենեակների վերայով ծածկուած էր եղեւնափայտով, տասնեւհինգ սիւնը մէկ կարգ։
  • 4Եւ երեք կարգ կամարներ կային, եւ պատուհան պատուհանի դէմ երեք անգամ։
  • 5Եւ բոլոր դռները եւ դրանդիքը քառակուսի կամարակապ. Եւ մի պատուհան միւս պատուհանի դէմ ու դէմ երեք անգամ։
  • 6Եւ սիւների սրահը շինեց, երկայնութիւնը յիսուն կանգուն եւ երեսուն կանգուն լայնութիւնը, եւ (մի) սրահ նորանց առաջին՝ եւ սիւներ եւ մի սեամ նորանց առաջին։
  • 7Նաեւ աթոռի սրահը շինեց ուր որ դատաստան էր անում, ատեանի սրահը. Եւ նա ծածկուած էր եղեւնափայտով յատակիցը մինչեւ յատակ։
  • 8Եւ նորա տունը, ուր որ նա բնակվում էր միւս գաւիթում՝ սրահի ներսումը, այս շէնքի նման էր. Եւ այս սրահի պէս մի տուն շինեց Փարաւօնի աղջկան համար որին Սողոմոնն առել էր։
  • 9Սորանք ամենքը պատուական քարերից էին շինուած, որոնք չափով տաշուած՝ սղոցով սղոցուած ներսեւանց եւ դրսեւանց հիմնիցը մինչեւ առաստաղը եւ դրսիցը մինչեւ մեծ գաւիթը։
  • 10Եւ հիմը պատուական քարերից՝ մեծ մեծ քարերից էր, տասը կանգուն քարերից եւ ութ կանգուն քարերից։
  • 11Եւ նորա վերեւից պատուական քարեր տաշած քարերի չափովը՝ եւ եղեւնափայտ։
  • 12Եւ մեծ գաւիթը շուրջանակի երեք կարգ տաշած քարերից էր, եւ մէկ կարգ եղեւնափայտի կոճղեր. Նոյնպէս եւ էր Տիրոջ տան ներսի գաւիթը եւ տան սրահը։
  • 14Նա Նեփթաղիմի ցեղից մի որբեւայրի կնկայ որդի էր, եւ նորա հայրը մի Տիւրացի պղնձագործ էր. Եւ նա լիքն էր իմաստութիւնով եւ հանճարով եւ գիտութիւնով պղնձի ամեն տեսակ գործքերը գործելու համար. Եւ նա եկաւ Սողոմոն թագաւորի մօտ եւ կատարեց նորա բոլոր գործերը։
  • 15Եւ նա ձուլեց այն երկու պղնձի սիւները. Մէկ սիւնի բարձրութիւնը տասնեւութը կանգուն. Եւ մի տասնեւերկու կանգունանոց թել շրջապատում էր միւս սիւնը.
  • 16Եւ երկու խոյակ շինեց սիւների գլխին դնելու համար՝ ձուլածոյ պղնձից. Մէկ խոյակի բարձրութիւնը հինգ կանգուն, եւ միւս խոյակի բարձրութիւնը հինգ կանգուն։
  • 17Ցանցակերպ ցանցեր և շղթայագործ հիւսուածքներ շինեց սիւների գլխին եղող խոյակների համար. Եօթը մէկ խոյակի համար, եւ եօթը միւս խոյակի համար։
  • 18Եւ շինեց սիւները, եւ երկու կարգերը շուրջանակի մէկ ցանցի վերայ որ ծածկէ խոյակները որ նռների վերայ էին. Նոյնպէս էլ արաւ միւս խոյակին։
  • 19Եւ խոյակները, որ սիւների գլխին էին, շուշանագործ էին՝ սրահումը՝ չորս կանգուն։
  • 20Եւ երկու սիւների վերայի խոյակները ճիշդ վերը ցցուածքի վերայ էին որ ցանցի մօտ էր. Եւ շուրջանակի երկու հարիւր կարգ նռներ միւս սիւնի վերայ։
  • 21Եւ սիւները կանգնեցրեց տաճարի սրահումը. Եւ կանգնեցրեց աջի սիւնը, եւ նորա անունը դրաւ Յաքին. Եւ կանգնեցրեց ձախի սիւնը, եւ նորա անունը դրաւ Բոոզ։
  • 22Եւ սիւների գլուխների վերայ շուշանաձեւ գործ կար. Այսպէս վերջացաւ սիւների գործը։
  • 23Նոյնպէս շինեց ձուլածոյ ծովը՝ տասը կանգուն այս շրթունքից մինչեւ միւս շրթունքը՝ բոլորաձեւ շուրջանակի. Եւ հինգ կանգուն բարձրոթիւնը, եւ մի երեսուն կանգունանոց դերձան նորան շրջապատում էր շուրջանակի։
  • 24Եւ շուրջանակի նորա շրթունքի տակովը պատում էին նորան կոճակներ՝ տասը՝ մէկ կանգունում, որ շուրջանակի պատում էին ծովը, երկու կարգ կոճակներ ձուլուած նորա ձուլուելու ժամանակ։
  • 25Նա կենում էր տասնեւերկու եզների վերայ՝ երեքը նայում էին հիւսիս, եւ երեքը նայում էին արեւմուտք, եւ երեքը նայում էին հարաւ եւ երեքը նայում էին դէպի արեւելք. Եւ ծովը վերեւիցը նորանց վերայ էր. Եւ նորանց ամենի ետեւի կողմերը դէպի ներս էր։
  • 26Եւ նորա հաստատութիւնը ձեռքի չափ, եւ նորա շրթունքը բաժակի շրթունքի գործ էր իբրեւ շուշան ծաղիկ։ Երկու հազար մար էր տանում։
  • 27Եւ տասը պղնձի մեքենովթները շինեց, չորս կանգուն իւրաքանչիւր մեքենովթի երկարութիւնը եւ չորս կանգուն լայնութիւնը, եւ երեք կանգուն բարձրութիւնը։
  • 28Եւ այս էր մեքենովթի գործը, նորանք սպառուածներ ունէին, եւ սպառուածները անկիւնների յօդուածների մէջտեղն էին.
  • 29Եւ անկիւնների յօդուածների մէջտեղը եղող սպառուածների վերայ առիւծներ, եզներ եւ քերովբէներ կային. Անկիւնների յօդուածների վերայ էլ նոյնպէս վերեւիցը, եւ առիւծների եւ եզների տակից կախուած պսակներ։
  • 30Եւ իւրաքանչիւր մեքենովթ չորս պղնձի անիւ եւ պղնձի առանցքներ ունէր. Եւ չորս անկիւններին ուսեր ունէին. Աւազանի տակին ուսերը ձուլածոյ էին իւրաքանչիւր կախուած զարդի կշտին։
  • 31Եւ նորա բերանը խոյակի նման եւ դէպի վեր մէկ կանգուն, եւ նորա բերանը բոլորակ էր խարիսխի գործ, մէկ ու կէս կանգուն. Նոյնպէս էլ բերանքի վերայ քանդակուածներ եւ սպառուածներ քառակուսի եւ ոչ բոլորակաձեւ։
  • 32Եւ չորս անիւները սպառուածների տակին, եւ անիւների առանցքները մեքենովթումն էին. Եւ իւրաքանչիւր անիւի բարձրութիւնը մէկ ու կէս կանգուն էր։
  • 33Եւ անիւների գործը կառքի անիւի գործ էր. Նորանց առանցքները, պարանոցները, շառաւիղները եւ գունտերը բոլորը ձուլածոյ էին։
  • 34Եւ իւրաքանչիւր մեքենովթի չորս անկիւնի վերայ չորս ուսեր, ուսերը մեքենովթիցը։
  • 35Եւ մեքենովթի գլխին կէս կանգուն բարձրութեամբ բոլորակ կար շուրջանակի. Եւ մեքենովթի գլխի վերայ նորա ունկերը եւ սպառուածները իրանից էին։
  • 36Եւ նորա ունկերի տախտակների վերայ եւ նորա սպառուածների վերայ քերովբէներ, առիւծներ եւ արմաւենիներ քանդակեց իւրաքանչիւրի յարմարութեամբը, եւ շուրջանակի կախուած զարդեր։
  • 37Այսպէս շինեց այն տասը մեքենովթները. Ամենի ձուլուածքը, չափը, ձեւը մէկ էր։
  • 38Եւ տասը հատ պղնձի աւազաններ շինեց. Իւրաքանչիւր աւազան քառասուն մար էր տանում, իւրաքանչիւր աւազանը չորս կանգուն էր. Ամեն մի աւազան մէկ մեքենովթի վերայ էր. Այն տասը մեքենովթների վերայ։
  • 39Եւ հինգ մեքենովթը դրաւ տաճարի աջ կողմի ծայրին, եւ հինգը ձախ կողմի ծայրին, եւ ծովը դրաւ տաճարի աջ կողմին արեւելքում դէպի հարաւ։
  • 40Եւ Քիրամը շինեց աւազանները եւ թիակները եւ կոնքերը. Եւ Քիրամը վերջացրեց այն բոլոր գործերը որ արաւ Սողոմոն թագաւորի համար Տիրոջ տանը։
  • 41Այսինքն երկու սիւները, եւ գունտ խոյակները, որ այն երկու սիւների գլուխներին էին, եւ սիւների գլխին եղող երկու գունտ խոյակները ծածկելու համար շինուած երկու ցանցերը։
  • 42Եւ չորս հարիւր նռները այն երկու ցանցերի համար՝ երկու կարգ նռներ մէկ ցանցի համար, որ ծածկէր այն երկու գունտ խոյակները, որ սիւների դէմ են.
  • 43Եւ տասը մեքենովթները եւ տասը աւազանները մեքենովթների վերայ։
  • 44Եւ մէկ ծովը, եւ տասնեւերկու եզները ծովի տակին։
  • 45Եւ սաները եւ թիակները եւ կոնքերը եւ այս բոլոր կարասիները, որ Քիրամը շինեց Սողոմոն թագաւորի համար Տիրոջ տանը փայլուն պղնձից։
  • 46Յորդանանի դաշտումը թանձր հողի վերայ նորանց ձուլել տուաւ թագաւորը Սոկքովթի եւ Սարթանի մէջտեղ։
  • 47Եւ Սողոմոնը տեղաւորեց այս բոլոր կարասիները. Խիստ շատ շատութեան համար պղնձի չափը չ’որոշուեցաւ։
  • 48Եւ Սողոմոնը շինեց բոլոր այն կարասիները, որ տիրոջ տանն էին, այսինքն ոսկի սեղանը եւ այն սեղանը որի վերայ լինում էին առաջաւորութեան հացը՝ ոսկիից։
  • 49Եւ ճրագակալները՝ հինգը աջ կողմից եւ հինգը ձախ կողմից դաբիրի առաջին՝ մաքուր ոսկիից, եւ ծաղիկները եւ ճրագները եւ ունելիները՝ ոսկիից։
  • 50Եւ գաւաթները, բազմակալները, կոնքերը, խնկամանները եւ բուրվառները մաքուր ոսկիից, եւ ներքին տան՝ այսինքն սրբութեանց սրբութիւնի դռների, տանը՝ այսինքն տաճարի դռների, ոսկի ծղխնիները։
  • 51Եւ այսպէս կատարուեցաւ ամեն գործ, որ Սողոմոն թագաւորն արաւ Տիրոջ տանը. Եւ Սողոմոնը տարաւ իր հայր Դաւիթի նուիրած արծաթը, ոսկին եւ կարասիները դրաւ Տիրոջ տան գանձարանումը։
← Ցանկ