Բ ԹԱԳԱՎՈՐԱՑ8
  • 2Նաեւ զարկեց Մովաբին եւ չափեց նորանց լարով գետինը պառկեցնելով նորանց, եւ երկու լարով չափեց մեռցնելու եւ մէկ ամբողջ լարով ապրեցնելու. Եւ Մովաբացիները Դաւիթին հարկատու ծառաներ եղան։
  • 3Եւ Դաւիթը զարկեց Սուբայի թագաւոր Ռուբի որդի Ադրազարին, երբոր գնում էր Եփրատ գետի վերայ իր իշխանութիւնը հաստատելու։
  • 4Եւ Դաւիթը նորանից հազար եօթը հարիւր ձիաւոր եւ քսան հազար հետեւակ զօրք բռնեց, եւ Դաւիթը բոլոր կառքերի ձիերին ջլատեց, եւ նորանցից միայն հարիւր կառքի ձի պահեց։
  • 5Եւ Դամասկոսի Ասորիներն եկան Սուբայի թագաւոր Ադրազարին օգնութիւն անելու, եւ Դաւիթն Ասորիներից քսանեւերկու հազար մարդ զարկեց։
  • 6Եւ Դաւիթը Դամասկոսի Ասորիների մէջ բերդապահ զօրքեր դրաւ. Եւ Ասորիները Դաւիթին հարկատու ծառայ եղան. Եւ ուր որ Դաւիթը գնում էր՝ Տէրը նորան յաջողութիւն էր տալիս։
  • 7Եւ Դաւիթն Ադրազարի ծառաների ոսկի վահաններն առաւ եւ Երուսաղէմ բերաւ նորանց։
  • 8Եւ Դաւիթ թագաւորը Ադրազարի քաղաքներից Բեթահից եւ Բերոթայից խիստ շատ պղինձ առաւ։
  • 9Եւ երբոր Եմաթի թագաւորը՝ Թովուն լսեց, որ Դաւիթն Ադրազարի բոլոր զօրքերին ջարդեց, Թովուն իր որդի Յովրամին Դաւիթ թագաւորի մօտ ուղարկեց, որ նորան բարեւէ
  • 10եւ նորան շնորհաւորէ, ըստ որում Ադրազարի դէմ պատերազմ էր արել եւ նորան զարկել էր. (որովհետեւ Ադրազարը Թովուի հետ պատերազմներ ունէր։) Եւ Յովրամի ձեռքին արծաթի անօթներ, ոսկի անօթներ եւ պղնձի անօթներ կային։
  • 11Դաւիթ թագաւորը նորանք էլ Տիրոջը նուիրեց, միւս նուիրած արծաթի ու ոսկիի հետ բոլոր իր յաղթած ազգերից՝ Ասորիներից,
  • 12Մովաբից, Ամմոնի որդիներից, Փղշտացիներից, Ամաղէկից, եւ Սուբայի թագաւորի Ռուբի որդիի Ադրազարի աւարիցը։
  • 13Եւ երբոր Դաւիթն Աղի ձորումը տասնեւութը հազար Ասորիներին կոտորեց եւ ետ դառաւ, մեծ անուն հանեց։
  • 14Եւ Եդովմի մէջ բերդապահ զօրքեր դրաւ, բոլոր Եդովմի մէջ բերդապահ զօրքեր դրաւ, եւ բոլոր Եդովմացիները Դաւիթին ծառայ եղան, եւ Տէրը յաջողութիւն էր տալիս Դաւիթին ուր որ էլ նա գնում էր։
  • 15Եւ Դաւիթը բոլոր Իսրայէլի վերայ թագաւորութիւն արաւ. Եւ Դաւիթն իր բոլոր ժողովրդին իրաւունք եւ արդարութիւն էր անում։
  • 16Եւ Շարուհեայի որդի Յովաբը զօրքերի վերայ էր. Եւ Աքիղուդի որդի Յովսափատը յիշատակաց դպիր էր.
  • 17Եւ Աքիտովբի որդի Սադովկն ու Աբիաթարի որդի Աքիմելէքը քահանաներ էին, եւ Սարայիան ատենադպիր էր.
  • 18Եւ Յովիաթարի որդի Բանեան Քերեթիների ու Փելեթիների վերայ էր. Եւ Դաւիթի որդիքը նախարարներ էին։
← Ցանկ