Բ ԹԱԳԱՎՈՐԱՑ4
  • 1Եւ երբոր Սաւուղի որդի Յեբուսթէն լսեց Աբենների Քեբրոնի մէջ մեռնելը, ձեռքերը թուլացան, եւ բոլոր Իսրայէլը տագնապուեցան։
  • 3Եւ Բերովթացիները փախան Գեթթայիմ. Եւ մինչեւ այսօր պանդուխտի պէս այնտեղ են բնակվում։)
  • 4Եւ Սաւուղի որդի Յովնաթանը մի տղայ ունէր՝ ոտքերը կաղ, երբոր Սաւուղի եւ Յովնաթանի լուրը Յեզրայէլից եկաւ, նա հինգ տարեկան էր. Եւ նորա դայեակը նորան առաւ եւ փախաւ. Եւ երբոր շտապում էր փախչելու, տղան վայր ընկաւ եւ կաղ դառաւ, եւ նորա անունը Մեմփիբոսթէ էր,
  • 5Եւ Բերովթացի Ռեմօնի որդիքը՝ Ռեքաբը եւ Բաանան գնացին եւ ցերեկուայ տաք ժամանակին Յեբուսթէի տունը մտան, եւ նա կէս օրուայ ժամանակին անկողինում քնել էր։
  • 6Եւ նորանք մինչեւ տան մէջտեղը մտան իբրև թէ ցորեն առնողներ են եւ նորան սնակուշտիցը զարկեցին, եւ Ռեքաբը եւ նորա եղբայրը Բաանան փախան։
  • 7Այս կերպով նորանք տունը մտան, երբոր նա ներսի սենեակում՝ իր անկողինումը քնում էր, նորան զարկեցին, մեռցրին, եւ նորա գլուխը կտրեցին, եւ գլուխն առան բոլոր գիշերը դաշտի ճանապարհովը գնացին։
  • 8Եւ Յեբուսթէի գլուխը տարան Քեբրոն Դաւիթի մօտ, եւ թագաւորին ասեցին. Ահա քո թշնամիի՝ քո կեանքդ որոնող Սաւուղի որդի Յեբուսթէի գլուխը. Եւ Տէրը Սաւուղիցը եւ նորա սերունդիցն այսօր վրէժխնդրութիւն տուաւ մեր տէր թագաւորին։
  • 9Եւ Դաւիթը պատասխանեց Բերովթացի Ռեմօնի որդիք Ռեքաբին եւ նորա եղբայր Բաանային եւ նորանց ասեց. Իմ հոգին ամեն նեղութիւնից ազատող Տէրը կենդանի է, որ
  • 10Նա որ ինձ պատմեց եւ ասեց թէ Ահա Սաւուղը մեռաւ, եւ ինքն իր աչքին աւետիս տուող էր երեւում, բայց ես նորան բռնեցի եւ Սիկելակի մէջ նորան մեռցրի, փոխանակ որ ես նորան աւետիսի վարձք տայի.
  • 11Որչա՜փ աւելի այն չար մարդկանցը, որոնք արդար մարդին մեռցրին իր տանը մէջ իր անկողինի վերայ. Եւ հիմա նորա արիւնը անպատճառ ձեր ձեռքիցը պիտի պահանջեմ եւ ձեզ երկրիցը պիտի վերացնեմ։
  • 12Այն ժամանակ Դաւիթը երիտասարդներին հրամայեց, եւ նորանք մեռցրին. Եւ նորանց ձեռքերն ու ոտքերը կտրեցին, եւ Քեբրոնի աւազանի վերայ կախեցին։ Իսկ Յեբուսթէի գլուխն առան եւ թաղեցին Քեբրոնի մէջ Աբենների գերեզմանումը։
← Ցանկ