Բ ԹԱԳԱՎՈՐԱՑ3
  • 1Եւ երկայն պատերազմ եղաւ Սաւուղի տան եւ Դաւիթի տան մէջ. Եւ Դաւիթը գնալով զօրանում էր, եւ Սաւուղի տունը գնալով տկարանում էր։
  • 2Եւ Քեբրոնում Դաւիթին որդիներ ծնուեցան, եւ նորա անդրանիկն էր Ամնոնը՝ Յեզրայէլացի Աքինոամից,
  • 3Եւ նորա երկրորդը Կարմելացի Քիլաբն էր, եւ երրորդը Գեսուրի թագաւորի Թոլմիի աղջիկ Մաաքայի որդի Աբիսողոմն էր,
  • 4Եւ չորրորդը Ագգիթի որդի Ադոնիան էր, եւ հինգերորդը Աբիտալի որդի Սափատիան էր,
  • 5Եւ վեցերորդը Դաւիթի կին Էգղայից ծնուած Յեթրամն էր։ Քեբրոնում Դաւիթին սորանք ծնուեցան։
  • 6Եւ քանի որ Սաւուղի տան եւ Դաւիթի տան մէջ պատերազմ կար, Աբենները Սաւուղի տան համար թիկունք էր։
  • 7Եւ Սաւուղը մէկ հարճ ունէր անունը Ռեսփա, Այիայի աղջիկը։ Եւ Յեբուսթէն Աբեններին ասեց. Ի՞նչու մօտեցար իմ հօր հարճին։
  • 8Եւ Աբենները շատ բարկացաւ Յեբուսթէի խօսքերի համար եւ ասեց. Մի՞թէ ես շան գլուխ եմ որ Յուդայի դէմ՝ այսօր ողորմութիւն եմ անում քո հօր Սաւուղի տանը, նորա եղբայրներին եւ բարեկամներին, եւ քեզ Դաւիթի ձեռքը չ’մատնեցի, եւ դու այսօր այս կնկան համար ինձ մեղադրո՞ւմ ես։
  • 9Աստուած Աբեններին այսպէս եւ սորանից աւելի անէ, եթէ Դաւիթին չ’անեմ, ինչ որ Տէրը նորան երդում արաւ.
  • 10Այսինքն թագաւորութիւնը Սաւուղի տանիցը վեր առնեմ, եւ Դաւիթի աթոռը Իսրայէլի վերայ եւ Յուդայի վերայ հաստատեմ՝ Դանից մինչեւ Բերսաբէէ։
  • 11Եւ Յեբուսթէն այլ եւս չ’կարողացաւ Աբեններին պատասխան տալ՝ նորանից վախենալուց։
  • 12Եւ Աբեններն իր կողմանէ Դաւիթին պատգամաւորներ ուղարկեց ասելով. Այս երկիրը ո՞ւմն է. Եւ նա ասեց. Ինձ հետ դաշնակցութիւն արա, եւ ահա իմ ձեռքը քեզ հետ կ’լինի բոլոր Իսրայէլը դէպի քեզ դարձնելու համար։
  • 13Եւ նա ասեց. Լաւ, ես քեզ հետ դաշնակցութիւն կ’անեմ. Բայց քեզանից մէկ բան եմ պահանջում, այսինքն որ իմ երեսը չ’տեսնես՝ եթէ առաջ Սաւուղի աղջիկ Մեղքողին ինձ համար չ’բերես, երբոր գաս իմ երեսը տեսնելու։
  • 14Եւ Դաւիթը Սաւուղի որդի Յեբուսթէի մօտ դեսպաններ ուղարկեց՝ ասելով. Իմ կին Մեղքողը տուր ինձ, որին Փղշտացիների հարիւր անթլփատութիւններովը առել եմ։
  • 15Եւ Յեբուսթէն մարդ ուղարկեց եւ նորան առաւ նորա մարդ Լայիսեան Փաղտիէլից։
  • 16Եւ նորա մարդը գնաց լալով մինչեւ Բաւուրիմ նորա ետեւիցը։ Եւ Աբենները նորան ասեց. Ետ դարձիր գնա. Եւ նա ետ դառաւ։
  • 17Եւ Աբենները խօսեց Իսրայէլի ծերերի հետ եւ ասեց. Երէկ ու միւս օր ուզում էիք որ Դաւիթը ձեզ վերայ թագաւոր լինի.
  • 18Եւ հիմա արէք. Որովհետեւ Տէրը Դաւիթի համար խօսեց ասելով. Իմ ծառայ Դաւիթի ձեռքովը պիտի ազատեմ՝ իմ ժողովուրդ Իսրայէլին Փղշտացիների ձեռքից ու նորա բոլոր թշնամիների ձեռքից։
  • 19Նաեւ Աբենները Բենիամինի հետ խօսեց. Նոյնպէս գնաց Աբենները Քեբրոն, որ Դաւիթին էլ պատմէ Իսրայէլի ու Բենիամինի բոլոր տանը հաճոյ երեւացածը։
  • 20Եւ Աբեններն եկաւ Քեբրոն Դաւիթի մօտ՝ հետը քսան մարդ։ Եւ Դաւիթն Աբեններին եւ նորա հետ եղող մարդկանցը խնճոյք արաւ։
  • 21Եւ Աբենները Դաւիթին ասեց. Վեր կենամ գնամ, եւ բոլոր Իսրայէլը ժողովեմ իմ տէր թագաւորի մօտ, որ քեզ հետ դաշնակցութիւն անեն, եւ դու սրտիդ բոլոր ուզածի պէս թագաւորութիւն անես։ Եւ Դաւիթն Աբեններին ուղարկեց, եւ նա գնաց խաղաղութեամբ։
  • 22Եւ ահա Դաւիթի ծառաները եւ Յովաբը ասպատակութիւնից ետ դառան, եւ իրանց հետ շատ աւար բերին. Իսկ Աբենները Դաւիթի մօտ Քեբրոնումը չէր. Որովհետեւ Դաւիթն ուղարկել էր նորան, եւ նա գնացել էր խաղաղութեամբ։
  • 23Եւ երբոր Յովաբը եւ նորա հետ եղող բոլոր զօրքը եկան, Յովաբին պատմեցին եւ ասեցին. Ներեան Աբեններն եկաւ թագաւորի մօտ, նա էլ ուղարկեց նորան, եւ նա գնաց խաղաղութեամբ։
  • 24Այն ժամանակ Յովաբը թագաւորի մօտ գնաց եւ ասեց. Ի՞նչ ես արել. Ահա Աբենները քեզ մօտ է եկել. Ի՞նչու համար նորան թող ես տուել, եւ նա էլ գնացել է։
  • 25Դու գիտես, որ Ներեան Աբեններն եկել է քեզ խաբելու, եւ քո դուրս գալն ու մտնելը հասկանալու, եւ քո ամէն գործքն իմանալու։
  • 26Եւ Յովաբը Դաւիթի մօտից դուրս եկաւ, եւ Աբենների ետեւիցը պատգամաւորներ ուղարկեց եւ նորան Սիրայի ջրհորիցը ետ դարձրին. Բայց Դաւիթը չ’գիտէր։
  • 27Եւ երբոր Աբենները ետ դառաւ Քեբրոն, Յովաբը նորան քաշեց դռան ներսի կողմը նորա հետ ծածուկ խօսակցութիւն անելու համար, եւ նորան այնտեղ զարկեց նորա սնակուշտին իր եղբայր Ասայէլի արիւնի համար. Եւ նա մեռաւ։
  • 28Եւ նորանից յետոյ Դաւիթը լսեց եւ ասեց. Ես ու իմ թագաւորութիւնը յաւիտեան անպարտ ենք Տիրոջ առաջին Ներեան Աբենների արիւնիցը։
  • 29Յովաբի գլխի վերայ, ու նորա հօր բոլոր տան վերայ հասնի, եւ Յովաբի տանիցը պակաս չ’լինի սերմանակաթը, բորոտը, ցուպի կռթնողը, սրով ընկնողը եւ հացի կարօտը։
  • 30Այսպէս Յովաբը եւ նորա եղբայր Աբեսսան Աբեններին մեռցրին. Որովհետեւ նա նորանց եղբայր Ասայէլին պատերազմի ժամանակ Գաբաւոնի մէջ մեռցրել էր։
  • 31Եւ Դաւիթը Յովաբին եւ նորա հետ եղող բոլոր ժողովրդին ասեց. Ձեր հանդերձը պատառեցէք, եւ քուրձեր հագէք, եւ Աբենների առաջից լաց եղէք։ Եւ Դաւիթ թագաւորը դագաղի ետեւիցը գնաց։
  • 32Եւ Աբեններին թաղեցին Քեբրոնումը. Եւ թագաւորը ձայնը բարձրացրեց եւ Աբենների գերեզմանի վերայ լաց եղաւ. Բոլոր ժողովուրդն էլ լաց եղաւ։
  • 33Եւ թագաւորը Աբենների համար ողբաց եւ ասեց. Մի՞թէ անզգամի մեռնելու պէս մեռաւ Աբենները։
  • 34Քո ձեռքերը չէին կապուած. Եւ քո ոտքերը չէին դրուած կապանքում. Անօրէնների առաջ ընկնողների պէս ընկար։ Եւ բոլոր ժողովուրդը դարձեալ նորա վերայ լաց եղաւ։
  • 35Եւ բոլոր ժողովուրդը եկաւ որ Դաւիթին հաց ուտեցնեն, քանի որ դեռ ցերեկ էր, բայց Դաւիթը երդում արաւ եւ ասեց. Աստուած ինձ այսպէս եւ սորանից աւելի անէ, եթէ արեգակը մտնելուց առաջ հաց կամ ուրիշ բան ճաշակեմ։
  • 36Եւ բոլոր ժողովուրդը ուշադրութիւն արաւ. Եւ այս բանը իրանց աչքին հաճոյ երեւեցաւ, ինչպէս որ թագաւորի ամեն արածը բոլոր ժողովրդի աչքերին հաճոյ էր երեւում։
  • 37Եւ այն օրը բոլոր ժողովուրդը եւ բոլոր Իսրայէլը հասկացաւ, որ Ներեան Աբենների մեռցնուիլը թագաւորիցը չէր։
  • 38Եւ թագաւորն իր ծառաներին ասեց. Չ’գիտէ՞ք որ այսօր Իսրայէլի մէջ մէկ զօրավար եւ մեծաւոր ընկաւ։
  • 39Եւ ես այսօր տկար եմ, թէպէտ եւ թագաւոր եմ օծուած. Եւ այս մարդիկը՝ Շարուհեայի որդիքը ինձանից ուժով են. Տէրը չարութիւն անողին հատուցանէ՝ նորա չարութեան համեմատ։
← Ցանկ