ԾՆՆԴՈՑ5
- 1Այս է Ադամի ծննդոց գիրքը։ Այն օրն որ Աստուած մարդը ստեղծեց, Աստուծոյ պատկերովն արաւ նորան.
- 2Արու եւ էգ ստեղծեց նորանց, եւ օրհնեց նորանց, եւ նորանց անունը Ադամ կոչեց նորանց ստեղծուելու օրը։
- 3Եւ Ադամը հարիւր երեսուն տարի ապրեց, եւ իր նմանութեամբը իր պատկերի պէս որդի ծնեց, եւ նորա անունը Սէթ կոչեց։
- 4Եւ Ադամի օրերը՝ Սէթին ծնելուց յետոյ ութ հարիւր տարի էին, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
- 5Եւ Ադամի ապրած բոլոր օրերը ինը հարիւր երեսուն տարի եղաւ, եւ մեռաւ։
- 6Եւ Սէթը հարիւր հինգ տարի ապրեց, եւ ծնեց Ենովսին։
- 7Եւ Սէթը Ենովսին ծնելուց յետոյ ութ հարիւր եօթը տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
- 8Եւ Սէթի բոլոր օրերը ինը հարիւր տասնեւերկու տարի եղաւ, եւ մեռաւ։
- 9Եւ Ենովսն իննսուն տարի ապրեց, եւ Կայնանին ծնեց։
- 10Եւ Ենովսը Կայնանին ծնելուց յետոյ ութ հարիւր տասնեւհինգ տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
- 11Եւ Ենովսի բոլոր օրերը ինը հարիւր հինգ տարի եղաւ, եւ մեռաւ։
- 12Եւ Կայնանը եօթանասուն տարի ապրեց, եւ ծնեց Մաղաղիէլին։
- 13Եւ Կայնանը Մաղաղիէլին ծնելուց յետոյ ութ հարիւր քառասուն տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
- 14Եւ Կայնանի բոլոր օրերը ինը հարիւր տասը տարի եղաւ, եւ մեռաւ։
- 15Եւ Մաղաղիէլը վաթսունեւհինգ տարի ապրեց, եւ ծնեց Յարեդին։
- 16Եւ Մաղաղիէլը Յարեդին ծնելուց յետոյ ութ հարիւր երեսուն տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
- 17Եւ Մաղաղիէլի բոլոր օրերը ութ հարիւր իննսունեւհինգ տարի եղաւ, եւ մեռաւ։
- 18Եւ Յարեդը հարիւր վաթսունեւերկու տարի ապրեց, եւ ծնեց Ենովքին։
- 19Եւ Յարեդը Ենովքին ծնելուց յետոյ ութը հարիւր տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
- 20Եւ Յարեդի բոլոր օրերը ինը հարիւր վաթսունեւերկու տարի եղաւ եւ մեռաւ։
- 21Եւ Ենովքը վաթսունեւհինգ տարի ապրեց, եւ ծնեց Մաթուսաղային։
- 22Եւ Ենովքն Աստուծոյ հետ վարուեցաւ Մաթուսաղային ծնելուց յետոյ երեք հարիւր տարի, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
- 23Եւ Ենովքի բոլոր օրերը երեք հարիւր վաթսունեւհինգ տարի եղաւ։
- 24Եւ Ենովք Աստուծոյ հետ վարուեցաւ, եւ չէր գտնվում, որովհետեւ Աստուած առաւ նորան։
- 25Եւ Մաթուսաղան հարիւր ութսունեւեօթը տարի ապրեց եւ ծնեց Ղամէքին։
- 26Եւ Մաթուսաղան Ղամէքին ծնելուց յետոյ եօթը հարիւր ութսունեւերկու տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
- 27Եւ Մաթուսաղայի բոլոր օրերը ինը հարիւր վաթսունինը տարի եղաւ, եւ մեռաւ։
- 28Եւ Ղամէքը հարիւր ութսունեւերկու տարի ապրեց, եւ մի որդի ծնեց,
- 29Եւ նորա անունը Նոյ կոչեց ասելով, Սա մեզ կ’հանգստացնէ մեր գործքերիցը եւ մեր ձեռքերի ցաւերիցը՝ այն երկրի պատճառով որին Եհովան անիծեց։
- 30Եւ Ղամէքը Նոյին ծնելուց յետոյ հինգ հարիւր իննսունեւհինգ տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
- 31Եւ Ղամէքի բոլոր օրերը եօթը հարիւր եօթանասունեւեօթը տարի եղաւ, եւ մեռաւ։
- 32Եւ Նոյը հինգ հարիւր տարեկան եղաւ, եւ Նոյ ծնեց Սէմը, Քամը եւ Յաբէթը։