ԾՆՆԴՈՑ43
  • 1Եւ սովը սաստկացաւ այն երկրի մէջ։
  • 2Եւ եղաւ երբոր Եգիպտոսից բերած պաշարը կերան վերջացրին, նորանց հայրը ասեց նորանց. Գնացէք դարձեալ մեզ համար մի քիչ ուտելիք ծախու առէք։
  • 3Եւ Յուդան խօսեց նորա հետ ասելով. Այն մարդը մեզ հետ հաստատ վկայութեամբ խօսեց ասելով. Իմ երեսը չ’տեսնէք, եթէ ձեր եղբայրը ձեզ հետ չ’լինի։
  • 4Եթէ մեր եղբայրը մեզ հետ ուղարկես, կ’իջնենք եւ քեզ համար ուտելիք ծախու կ’առնենք։
  • 5Բայց եթէ չուղարկես, չենք իջնիլ, որովհետեւ այն մարդն ասեց մեզ. Իմ երեսը չ’տեսնէք, եթէ ձեր եղբայրը ձեզ հետ չ’լինի։
  • 6Եւ Իսրայէլն ասեց. Ինչո՞ւ համար չարութիւն արիք ինձ այն մարդին իմացնելով, թէ ուրիշ եղբայր ունիք։
  • 7Եւ նորանք ասեցին. Այն մարդը մեզ համար եւ մեր ազգականների համար հարցուփորձ արաւ ասելով. Ձեր հայրը ո՞ղջ է, էլ եղբայր ունի՞ք. Եւ մենք այս խօսքերի համեմատ պատասխանեցինք նորան. Մի՞թէ մենք կարող էինք գիտենալ, որ նա կ’ասէ թէ ձեր եղբայրը իջեցրէք։
  • 8Եւ Յուդան իր հօրը Իսրայէլին ասեց. Տղան ինձ հետ ուղարկիր, եւ վեր կենանք գնանք, որ ողջ մնանք եւ չ’մեռնինք, մենք էլ, դու էլ, մեր երեխերքն էլ։
  • 9Ես երաշխաւոր կ’լինիմ նորա համար. Իմ ձեռքից պահանջիր նորան. եթէ նորան քեզ մօտ չ’բերեմ, եւ քո առաջին չ’կանգնեցնեմ, յաւիտեան քեզ յանցաւոր լինիմ։
  • 10Որովհետեւ եթէ չ’յապաղէինք, հիմա երկրորդ անգամ դարձած կ’լինէինք։
  • 11Եւ նորանց հայր Իսրայէլն ասեց նորանց. Եթէ այդպէս է, հիմա այս արէք, ձեր ամաններումը այս երկրի ընտիր պտուղներիցն առէք, եւ այն մարդի համար ընծայ տարէք, մի քիչ բալասան, մի քիչ մեղր, համեմներ եւ զմուռս, պիստակ եւ նուշ։
  • 12Եւ ձեր ձեռքը կրկնապատիկ փող առէք, եւ ձեր քսակների բերանում ետ եկած փողը ձեռքի առած ետ տարէք, գուցէ սխալմունք եղած է։
  • 13Եւ ձեր եղբայրն էլ առէք, եւ ելէք դարձեալ այն մարդի մօտ գնացէք.
  • 14Եւ Ամենակարող Աստուածը ձեզ շնորհք կ’տայ այն մարդի առաջին, եւ նա կ’արձակէ ձեզ համար ձեր միւս եղբօրը եւ Բենիամինին, եւ ես եթէ անզաւակ եմ լինելու, անզաւակ լինիմ։
  • 15Եւ մարդիկն առին այս ընծայները, եւ իրանց ձեռքը կրկնապատիկ փող առին, նաեւ Բենիամինին, եւ վեր կացին իջան Եգիպտոս, եւ Յովսէփի առաջին կանգնեցին։
  • 16Եւ Յովսէփը Բենիամինին նորանց հետ տեսաւ, եւ իր տան վերակացուին ասեց. Տուն տար այս մարդիկը, եւ մորթելիք մորթիր, եւ պատրաստիր. Որովհետեւ այս մարդիկը կէս օրին ինձ հետ պիտի ճաշեն։
  • 17Եւ այն մարդը Յովսէփի ասածի պէս արաւ, եւ այն մարդը Յովսէփի տունը տարաւ այն մարդկանցը։
  • 18Եւ մարդիկը վախեցին, որ Յովսէփի տունը տարուեցան, եւ ասեցին. Առաջի անգամին մեր քսակներումը ետ դարձած փողի համար ենք տարվում, որ մեր վերայ յարձակուի եւ մեզ վերայ ընկնի, եւ մեզ ծառաներ անի եւ մեր էշերը։
  • 19Եւ մօտեցան Յովսէփի տան վերակացու մարդին, եւ խօսեցին նորա հետ տանը դռանը,
  • 21Եւ եղաւ երբոր իջեւանը եկանք, եւ մեր քսակները բացինք, ահա ամեն մէկի փողը իր քսակի բերանումն էր, մեր փողը իր կշիռքովը. Եւ ետ ենք բերել նորան մեր ձեռքովը.
  • 22Եւ մեր ձեռքին ուրիշ փող ենք բերել կերակուր ծախու առնելու համար, չ’գիտենք թէ ով դրաւ մեր փողը մեր քսակներումը։
  • 23Եւ նա ասեց. Խաղաղութիւն է ձեզ համար, մի վախիք. Ձեր Աստուածը եւ ձեր հօր Աստուածը ձեզ գանձ է տուել ձեր քսակներումը. Ձեր փողը եկաւ ինձ։ Եւ Շմաւոնին դուրս հանեց նորանց մօտ։
  • 24Եւ այն մարդը Յովսէփի տունը տարաւ այն մարդկանցը, եւ ջուր տուաւ, եւ իրանց ոտքերը լուացին, եւ նորանց էշերին դարման տուաւ։
  • 25Եւ նորանք ընծաները պատրաստեցին մինչեւ Յովսէփի կէս օրուան գալը. Որովհետեւ իմացան որ այնտեղ էին հաց ուտելու։
  • 26Եւ Յովսէփն եկաւ տուն, եւ նորանք իրանց ձեռքերի ընծաները նորան մատուցրին տանը, եւ մինչեւ գետինը ծռելով նորան խոնարհութիւն արին։
  • 27Եւ նորանց ողջութիւնը հարցրեց ասելով. Ձեր այն ծեր հայրը ո՞ղջ է, որի համար խօսել էիք, տակաւին կենդանի՞ է։
  • 28Եւ ասեցին. Քո ծառան մեր հայրը ողջ է, տակաւին կենդանի է. Եւ ծռեցին եւ խոնարհութիւն արին։
  • 29Եւ իր աչքերը բարձրացրեց, եւ տեսաւ իր մօր որդի իր եղբայր Բենիամինին, եւ ասեց. Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի համար ինձ հետ խօսել էիք. Եւ ասեց Բենիամինին. Աստուած ողորմէ քեզ, որդեակ իմ։
  • 30Եւ Յովսէփը շուտով ելաւ. Որովհետեւ իր աղիքը գալարեցին իր եղբօր վերայ, եւ տեղ էր պտրտում որ լայ. Եւ ներքին սենեակը մտաւ եւ այն տեղ լացաւ։
  • 31Եւ լուացաւ իր երեսը, եւ դուրս եկաւ. Եւ զսպեց իրան, եւ ասեց՝ հաց բերէք։
  • 32Եւ իրան առանձին բերին, եւ նորանց՝ առանձին, եւ այն Եգիպտացիների համար որ իր հետ ուտում էին առանձին դրին. Որովհետեւ Եգիպտացիները Եբրայեցիների հետ հաց չէին կարողանում ուտել, որովհետեւ Եգիպտացիների համար պիղծ էին։
  • 33Եւ նստեցին նորա առաջին, անդրանիկը իր անդրանկութեան համեմատ, եւ փոքրը իր փոքրութեան համեմատ. Եւ մարդիկն իրար նայելով զարմանում էին։
  • 34Եւ նա իր առաջից բաժիններ ուղարկեց նորանց համար. Բայց Բենիամինի բաժինը միւսների բաժինից հինգ անգամ աւելի էր. Եւ խմեցին եւ նորա հետ միասին գինով եղան։
← Ցանկ