ԾՆՆԴՈՑ42
  • 1Եւ Յակոբը տեսաւ, որ Եգիպտոսումը պաշար կայ, եւ Յակոբն ասեց իր որդիներին. Ինչո՞ւ էք իրար մտիկ տալիս։
  • 2Եւ ասեց. Ահա լսել եմ որ Եգիպտոսումը պաշար կայ, այնտեղ իջէք եւ այն տեղից մեզ համար ծախու առէք որ ողջ մնանք եւ չմեռնինք։
  • 3Եւ Յովսէփի տասը եղբայրներն իջան Եգիպտոսից ցորեն ծախու առնելու։
  • 4Բայց Յակոբը Յովսէփի եղբայր Բենիամինին նորա եղբայրների հետ չուղարկեց. Որովհետեւ ասեց. Մի գուցէ փորձանք պատահի նորան։
  • 5Եւ Իսրայէլի որդիները եկան այնտեղ գնացողների հետ պաշար ծախու առնելու. Որովհետեւ Քանանի երկրումը սով կար։
  • 6Եւ Յովսէփն այն երկրի իշխանն էր. և ինքը երկրի բոլոր ժողովրդին պաշար էր ծախում. Յովսէփի եղբայրները եկան, եւ իրանց երեսները մինչեւ գետինը խոնարհութիւն արին նորան։
  • 8Եւ Յովսէփն իր եղբայրներին ճանաչեց, բայց նորանք չ’ճանաչեցին նորան։
  • 9Եւ Յովսէփը յիշեց այն երազները, որ նորանց վերայ տեսել էր, եւ ասեց նորանց. Դուք լրտեսներ էք. Եկել էք երկրի բացութիւնը տեսնելու։
  • 10Եւ ասեցին նորան. Ոչ, տէր իմ, այլ քո ծառաները եկել են կերակուր ծախու առնելու։
  • 11Մենք ամենքս մէկ մարդի որդիներ ենք. Մենք ուղիղ ենք. Ծառաներդ լրտեսներ չեն։
  • 12Եւ նա ասեց նորանց. Ոչ, այլ եկել էք երկրի բացութիւնը տեսնելու։
  • 13Եւ նորանք ասեցին. Մենք տասնեւերկու ծառաներդ Քանանի երկրումը մէկ մարդի որդիք ենք՝ եղբայրներ. Եւ ահա կրտսերը այսօր մեր հօր մօտ է, եւ մէկը չ’կայ։
  • 14Եւ Յովսէփն ասեց նորանց. Սա է որ ձեզ հետ խօսեցի ասելով. Թէ Դուք լրտեսներ էք.
  • 15Սորանով պէտք է փորձուիք. Փարաւօնի կեանքը վկայ է, որ դուք այս տեղից չէք դուրս գալ, եթէ ձեր կրտսեր եղբայրը այստեղ չ’գայ։
  • 16Ձեզանից մէկին ուղարկեցէք ձեր եղբօրը բերելու, եւ դուք կ’բանտարկուիք, որ ձեր խօսքերը փորձուին, թէ արդեօք ձեզանում ճշմարտութիւն կա՞յ. Եւ եթէ ոչ, Փարաւօնի կեանքը վկայ է որ դուք լրտեսներ էք։
  • 17Եւ երեք օր բանտը դրաւ նորանց։
  • 18Եւ երրորդ օրը Յովսէփն ասեց նորանց. Սա արէք որ ողջ մնաք, ես Աստուածանից վախող եմ։
  • 19Եթէ դուք ուղիղ էք, ձեր եղբայրներից մէկը ձեր բանտարկուած տան մէջ արգիլուի. Եւ դուք գնացէք, ձեր տան սովածութեան համար պաշար տարէք։
  • 20Եւ ձեր կրտսեր եղբօրն ինձ մօտ բերէք, որ ձեր խօսքերը ճշմարտանան, եւ չէք մեռնիլ։ Եւ այնպէս արին։
  • 21Եւ նորանք իրար ասում էին. Իրաւ մենք մեր եղբօր վրայով յանցաւոր ենք, որովհետեւ տեսանք նորա հոգու նեղութիւնը երբոր նա մեզ աղաչում էր, եւ չ’լսեցինք. Նորա համար գալիս է այս նեղութիւնը մեր վերայ։
  • 22Եւ Ռուբէնը պատասխանեց նորանց ասելով. Ես չէ՞ի ասում, թէ Այդ տղայի դէմ մեղք մի գործէք, եւ դուք ականջ չ’դրիք. Եւ ահա հիմա նորա արիւնը պահանջվում է։
  • 23Եւ նորանք չ’գիտէին որ Յովսէփը հասկանում էր. Որովհետեւ թարգմանով էր խօսում իրանց հետ։
  • 24Եւ նորանցից բաժանուեցաւ եւ լացաւ. Եւ դարձաւ դէպի նորանց, եւ խօսեց նորանց հետ. Եւ նորանցից Շմաւոնին առաւ, եւ նորանց աչքի առաջին կապեց նորան։
  • 25Եւ Յովսէփը հրամայեց, որ նորանց ամանները ցորենով լցնեն եւ ամեն մէկի փողը իր քսակի մէջ դնեն, եւ նորանց պաշար տան ճանապարհի համար։ Եւ նորանց այսպէս արաւ։
  • 26Եւ նորանք իրանց էշերի վերայ բեռնեցին իրանց ցորենը, եւ այն տեղից գնացին։
  • 27Եւ նորանցից մէկը բացաւ իջեւանումն իր քսակը իր էշին դարման տալու համար, եւ տեսաւ իր փողը, որ ահա իր քսակի բերանումն էր։
  • 28Եւ իր եղբայրներին ասեց. Փողս ետ է եկել, եւ ահա այստեղ իմ քսակի մէջ է. Եւ նորանց սիրտը խռովուեցաւ, եւ վախելով իրար ասեցին. Սա ի՞նչ է որ Աստուած արաւ մեզ։
  • 29Եւ եկան Քանանի երկիրը իրանց հայր Յակոբի մօտ, եւ բոլոր իրանց պատահածները պատմեցին նորան ասելով.
  • 30Այն երկրի տէրը եղող մարդը մեզ հետ խստութեամբ խօսեց, եւ մեզ երկիրը լրտեսողների տեղ դրաւ։
  • 31Եւ ասեցինք նորան. Մենք ուղիղ ենք. Լրտեսներ չենք.
  • 32Մենք տասնեւերկուսս եղբայրներ ենք մեր հօր որդիքը. Մէկը չ’կայ, եւ կրտսերը Քանանի երկրումը մեր հօր մօտ է այսօր։
  • 33Եւ այն երկրի տէրը եղող մարդը ասեց մեզ. Սորանով կ’իմանամ թէ դուք ուղիղ էք. Ձեր եղբայրներից մէկին ինձ մօտ թողեցէք. Եւ ձեր տան սովածութեան համար պաշար առէք, եւ գնացէք։
  • 34Եւ ձեր կրտսեր եղբօրն ինձ մօտ բերէք, որ գիտենամ թէ դուք լրտեսներ չէք, այլ ուղիղ էք. Ձեր եղբայրը ձեզ կ’տամ, եւ այս երկրումը առուտուր կ’անէք։
  • 35Եւ եղաւ որ նորանք իրանց քսակները դատարկելիս, ահա ամեն մէկի փողի ծրարը իր քսակումն էր. Եւ իրանք ու իրանց հայրը տեսան փողի ծրարները եւ վախեցին։
  • 36Եւ նորանց հայր Յակոբն ասեց նորանց. Ինձ անորդի թողեցիք. Յովսէփը չ’կայ, Շմաւոնը չ’կայ, Բենիամինն էլ էք առնում. Սորանց ամենը ինձ վերայ եկաւ։
  • 37Եւ Ռուբէնը խօսեց իր հօրը հետ եւ ասեց. Իմ երկու որդիներս սպանիր, եթէ ես նորան քեզ մօտ չ’բերեմ. Նորան իմ ձեռքը յանձնիր, եւ ես ետ կ’բերեմ նորան քեզ համար։
  • 38Բայց Յակոբն ասեց. Իմ որդին ձեզ հետ չի իջնիլ, որովհետեւ նորա եղբայրը մեռած է, եւ նա է մնացել մինակ. Եւ եթէ ձեր գնալու ճանապարհին նորան մի փորձանք պատահելու լինի, իմ սպիտակ մազերը տրտմութիւնով գերեզմանը կ’իջեցնէք։
← Ցանկ