ԾՆՆԴՈՑ39
  • 1Եւ Յովսէփին իջեցրին Եգիպտոս. Եւ Փարաւօնի ներքինի՝ Եգիպտացի Պետափրէս դահճապետը ծախու առաւ նորան Իսմայէլացիների ձեռքիցը, որ նորան այնտեղ էին իջեցրել։
  • 2Եւ Եհովան Յովսէփի հետ էր, եւ նա յաջողակ մարդ էր. Եւ իր Եգիպտացի տիրոջ տանն էր։
  • 3Եւ նորա տէրը տեսաւ որ Եհովան նորա հետ էր, եւ թէ ինչ որ անում էր Եհովան յաջողում էր նորա ձեռքովը։
  • 4Եւ Յովսէփը շնորհք գտաւ նորա առաջին, եւ ծառայում էր նորան, եւ նա իր տան վերայ վերակացու արաւ նորան, եւ իր բոլոր ունեցածը նորա ձեռքը յանձնեց։
  • 5Եւ եղաւ որ նորան իր տան եւ իր բոլոր ունեցածի վերայ վերակացու արած ժամանակից յետոյ, Եհովան Եգիպտացու տունը օրհնեց Յովսէփի պատճառովը. Եւ Եհովայի օրհնութիւնը լինում էր թէ տանը եւ թէ դաշտումը նորա բոլոր ունեցածի վերայ։
  • 6Եւ նա իր բոլոր ունեցածը Յովսէփի ձեռքին թողեց. Եւ նորա մօտ եղած մէկ բանից տեղեկութիւն չունէր բացի իր կերած հացիցը։ Եւ Յովսէփը գեղեցիկ էր դէմքով եւ գեղեցիկ՝ տեսքով։
  • 7Եւ եղաւ այս բաներից յետոյ որ նորա տիրոջ կինը աչք բարձրացրեց Յովսէփի վերայ, եւ ասեց. Պառկիր ինձ հետ։
  • 8Բայց նա մերժեց, եւ իր տիրոջ կնոջն ասեց. Ահա իմ տէրը ինչ որ տանը մէջ ինձ մօտ կայ չ’գիտէ. Եւ իր բոլոր ունեցածն իմ ձեռքն է յանձնել։
  • 9Այս տան մէջ ինձանից մեծը չ’կայ. Եւ ինձանից մի բան չարգիլեց բացի քեզանից, ըստ որում դու նորա կինն ես. ուրեմն ես ի՞նչպէս գործեմ այս մեծ չարութիւնը, եւ Աստուծոյ դէմ մեղանչեմ։
  • 10Եւ եղաւ քանի որ նա օրէցօր Յովսէփին ասում էր, բայց նա չէր լսում նորան, որ նորա հետ պառկի կամ նորա հետ լինի։
  • 11Եւ եղաւ որ նա մի օր իր գործը կատարելու համար տուն եկաւ. Եւ այնտեղ տան մէջ տան մարդիկներից մէկը չ’կար.
  • 12Եւ տիկինը բռնեց նորա հանդերձիցն ասելով, Պառկիր ինձ հետ. Եւ նա իր հանդերձը թողեց նորա ձեռքին եւ փախաւ դուրս գնաց։
  • 13Եւ եղաւ երբոր տեսաւ որ նա իր հանդերձը նորա ձեռքին թողեց, եւ դուրս փախաւ,
  • 15Եւ եղաւ երբոր լսեց թէ ես իմ ձայնը բարձրացրի եւ աղաղակեցի, իր հանդերձը ինձ մօտ թողեց եւ փախաւ ու դուրս գնաց։
  • 16Եւ կինը նորա հանդերձը իր մօտը պահեց, մինչեւ որ նորա տէրը տուն եկաւ։
  • 17Եւ խօսեց նորա հետ այս խօսքերի պէս ասելով, Ինձ մօտ եկաւ այն Եբրայեցի ծառան, որ դու մեզ համար բերիր, որ ինձ խայտառակ անի։
  • 18Եւ եղաւ երբոր իմ ձայնը բարձրացրի եւ աղաղակեցի, իր հանդերձը ինձ մօտ թողեց եւ դուրս փախաւ։
  • 19Եւ եղաւ երբոր նորա տէրը լսեց իր կնոջ խօսքերը, որ պատմեց իրան ասելով, Քո ծառան ինձ այսպիսի բաներ արաւ, նորա բարկութիւնը բորբոքուեց։
  • 20Եւ Յովսէփի տէրը առաւ նորան եւ բանտը դրաւ՝ այն տեղը ուր որ թագաւորի բանտարկեալները կապուած էին. Եւ նա այնտեղ բանտումն էր։
  • 21Բայց Եհովան Յովսէփի հետ էր, եւ ողորմութիւն ցոյց տուաւ նորան, եւ բանտապետի առաջին շնորհք գտնել տուաւ նորան։
  • 22Եւ բանտապետը Յովսէփի ձեռքը յանձնեց բանտումը եղած բոլոր բանտարկեալներին. Եւ ամեն ինչ որ այնտեղ անում էին, անողը նա էր։
  • 23Բանտապետը նորա ձեռքին եղած ոչ մէկ բանին չէր նայում. Որովհետեւ Եհովան նորա հետ էր. Եւ նորա ամեն արածները Եհովան յաջողում էր։
← Ցանկ