ԾՆՆԴՈՑ16
  • 1Եւ Աբրամի կինը Սարան չէր ծնում նորա համար, եւ նա մի Եգիպտացի աղախին ունէր անունը Հագար։
  • 2Եւ Սարան ասեց Աբրամին. Ահա Եհովան ինձ արգիլեց ծնելուց, ուրեմն աղախնիս մօտ մտիր. Գուցէ նորանից որդի ստանամ։ Եւ Աբրամը Սարայի ձայնին լսեց։
  • 3Եւ Աբրամի կինը Սարան իր Եգիպտացի աղախին Հագարն առաւ, Աբրամը Քանանի երկրում տասը տարի բնակելուց յետոյ, եւ տուաւ նորան իր մարդին Աբրամին՝ որ նորան կին լինի։
  • 4Եւ նա մտաւ Հագարի մօտ, եւ նա յղացաւ. Եւ երբոր տեսաւ թէ յղի է, իր տիկինը իր աչքի առաջին անարգուեցաւ։
  • 6Եւ Աբրամն ասեց Սարային. Ահա քո աղախինը քո ձեռքին է, արա նորան ինչ որ հաճոյ է քո աչքին. Եւ Սարան նեղեց նորան, եւ նա փախաւ նորա երեսիցը։
  • 7Եւ Եհովայի հրեշտակը գտաւ նորան անապատումը ջրի աղբիւրի մօտ Սուրի ճանապարհի վերայ լինող աղբիւրի մօտ.
  • 8Եւ ասեց. Ով Սարայի աղախին Հագար, ո՞ր տեղից ես գալիս, եւ ո՞ւր ես գնում։ Եւ նա ասեց. Ես իմ տիկին Սարայի երեսիցը փախչում եմ։
  • 9Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Ետ դարձիր քո տիկնոջ մօտ, եւ նորա ձեռքի տակ խոնարհուիր։
  • 10Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Քո սերունդը շատ շատացնելու եմ, եւ շատութիւնից չ’համարուիլ։
  • 11Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Ահա դու յղի ես. Եւ որդի կ’ծնես, եւ նորա անունը Իսմայէլ կ’դնես, որովհետեւ Եհովան լսեց քո տառապանքը։
  • 12Եւ նա մի վայրագ մարդ կ’լինի. Նորա ձեռքը ամենի դէմ, եւ ամենի ձեռքը նորա դէմ կ’լինի, եւ նա իր բոլոր եղբայրների առաջին կ’բնակուի։
  • 13Եւ նա իր հետ խօսող Եհովայի անունը կանչեց, թէ Դու իմ տեսիլքի Աստուածն ես որովհետեւ ասաց. Արդեօք էլ կ’տեսնե՞մ այստեղ իմ տեսիլքից յետոյ։
  • 14Վասն որոյ այն ջրհորի անունը Լահայրօյի ջրհոր դրաւ, ահա նա Կադէսի եւ Բարադի մէջտեղն է։
  • 15Եւ Հագար մի որդի ծնեց Աբրամին. Եւ Աբրամը Հագարի իր համար ծնած որդու անունն Իսմայէլ դրաւ։
  • 16Եւ Աբրամը ութանասունեւվեց տարեկան էր, երբոր Հագարը Իսմայէլին ծնեց Աբրամի համար։
← Ցանկ