ԾՆՆԴՈՑ16
  • 1Եւ Աբրամի կինը Սարան չէր ծնում նորա համար, եւ նա մի Եգիպտացի աղախին ունէր անունը Հագար։
  • 2Եւ Սարան ասեց Աբրամին. Ահա Եհովան ինձ արգիլեց ծնելուց, ուրեմն աղախնիս մօտ մտիր. Գուցէ նորանից որդի ստանամ։ Եւ Աբրամը Սարայի ձայնին լսեց։
  • 3Եւ Աբրամի կինը Սարան իր Եգիպտացի աղախին Հագարն առաւ, Աբրամը Քանանի երկրում տասը տարի բնակելուց յետոյ, եւ տուաւ նորան իր մարդին Աբրամին՝ որ նորան կին լինի։
  • 5Եւ Սարան ասեց Աբրամին. Իմ անիրաւութիւնը քեզ վերայ լինի. Ես իմ աղախինը քո գիրկը տուի, եւ երբոր տեսաւ թէ յղի է, ես նորա աչքի առաջին անարգուեցայ. Եհովան իմ ու քո մէջտեղը դատաստան անէ։
  • 6Եւ Աբրամն ասեց Սարային. Ահա քո աղախինը քո ձեռքին է, արա նորան ինչ որ հաճոյ է քո աչքին. Եւ Սարան նեղեց նորան, եւ նա փախաւ նորա երեսիցը։
  • 7Եւ Եհովայի հրեշտակը գտաւ նորան անապատումը ջրի աղբիւրի մօտ Սուրի ճանապարհի վերայ լինող աղբիւրի մօտ.
  • 8Եւ ասեց. Ով Սարայի աղախին Հագար, ո՞ր տեղից ես գալիս, եւ ո՞ւր ես գնում։ Եւ նա ասեց. Ես իմ տիկին Սարայի երեսիցը փախչում եմ։
  • 9Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Ետ դարձիր քո տիկնոջ մօտ, եւ նորա ձեռքի տակ խոնարհուիր։
  • 10Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Քո սերունդը շատ շատացնելու եմ, եւ շատութիւնից չ’համարուիլ։
  • 11Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Ահա դու յղի ես. Եւ որդի կ’ծնես, եւ նորա անունը Իսմայէլ կ’դնես, որովհետեւ Եհովան լսեց քո տառապանքը։
  • 12Եւ նա մի վայրագ մարդ կ’լինի. Նորա ձեռքը ամենի դէմ, եւ ամենի ձեռքը նորա դէմ կ’լինի, եւ նա իր բոլոր եղբայրների առաջին կ’բնակուի։
  • 13Եւ նա իր հետ խօսող Եհովայի անունը կանչեց, թէ Դու իմ տեսիլքի Աստուածն ես որովհետեւ ասաց. Արդեօք էլ կ’տեսնե՞մ այստեղ իմ տեսիլքից յետոյ։
  • 14Վասն որոյ այն ջրհորի անունը Լահայրօյի ջրհոր դրաւ, ահա նա Կադէսի եւ Բարադի մէջտեղն է։
  • 15Եւ Հագար մի որդի ծնեց Աբրամին. Եւ Աբրամը Հագարի իր համար ծնած որդու անունն Իսմայէլ դրաւ։
  • 16Եւ Աբրամը ութանասունեւվեց տարեկան էր, երբոր Հագարը Իսմայէլին ծնեց Աբրամի համար։
← Ցանկ