ԾՆՆԴՈՑ14
  • 1Եւ եղաւ Սենաարի Ամարփաղ թագաւորի, Ելլասարի Արիովք թագաւորի, Ելամի Քոդողագոմոր թագաւորի, եւ Գոյիմի Թադգաղ թագաւորի ժամանակներումը,
  • 2Որ Սոդոմի Բարա թագաւորի հետ, եւ Գոմորի Բարսա թագաւորի հետ, եւ Ադմայի Սենաբ թագաւորի հետ, եւ Սեբոյիմի Սիմոփոր թագաւորի հետ, ու Բաղայի այսինքն Սեգովրի թագաւորի հետ պատերազմ արին։
  • 3Սորանք ամենը ժողովուեցան Սիդդիմ ձորումը, որ է Աղի ծովը։
  • 4Տասնեւերկու տարի Քոդողագոմորին ծառայութիւն էին արել, եւ տասնեւերեքերորդ տարին ապստամբուեցան։
  • 5Եւ տասնեւչորսերորդ տարին եկաւ Քոդողագոմորը եւ իր հետ լինող թագաւորները, եւ կոտորեցին Աստարովթ-Կառնայիմումը լինող Ռափայիմներին եւ Համի մէջ Զուզեցիներին, եւ Շաւէ Կարիաթեմի մէջ Էմիմներին,
  • 6Եւ Քոռեցիներին իրանց Սէիր սարերի վերայ մինչեւ Էլփառանը որ անապատի մօտ է։
  • 7Եւ դարձան ու եկան Էնմասեփաթ այսինքն Հադէս եւ յաղթահարեցին Ամաղեկացոց բոլոր նահանգը, եւ Ասասանթամարի մէջ բնակվող Ամօրհացիներին էլ։
  • 8Եւ դուրս եկաւ Սոդոմի թագաւորը, եւ Գոմորի թագաւորը եւ Ադմայի թագաւորը, եւ Սեբոյիմի թագաւորը եւ Բաղայի այսինքն Սեգովրի թագաւորը, եւ Սիդդիմ ձորումը նորանց հետ պատերազմ կազմեցին։
  • 9Այսինքն Եղամի Քոդողագոմոր թագաւորի հետ, եւ Գոյիմի Թադգաղ թագաւորի հետ, եւ Սէնաարի Ամարփաղ թագաւորի հետ, եւ Ելլասարի Արիովք թագաւորի հետ՝ չորս թագաւորը հինգի հետ։
  • 10Եւ Սիդդիմ ձորը նաւթի հորերով լիքն էր. եւ Սոդոմի ու Գոմորի թագաւորները փախան, եւ այնտեղ ընկան, իսկ մնացածները սարը փախան։
  • 11Եւ նորանք առին Սոդոմի եւ Գոմորի բոլոր ստացուածքը, եւ նորանց բոլոր պաշարը, եւ գնացին։
  • 13Եւ մի ազատուած եկաւ եւ Եբրայեցի Աբրամին պատմեց. եւ նա Եսքողի եղբայր եւ Աների եղբայր Ամօրհացի Մամբրէի կաղնիների մէջ էր բնակվում. որովհետեւ նորանք Աբրամի հետ դաշնակից էին։
  • 14Եւ երբ որ Աբրամը լսեց, թէ իր եղբայրը գերի տարուեցաւ, իր տանը երեք հարիւր տասնեւութը վարժուած ծառաներին դուրս հանեց ու նորանց ետեւից գնաց մինչեւ Դան։
  • 15Եւ ինքն իր ծառաների հետ գիշերը գունդ գունդ նորանց վերայ յարձակուեց եւ յաղթեց նորանց. եւ քշեց նորանց մինչեւ Կոբա, որ Դամասկոսի ձախ կողմն է։
  • 16Եւ բոլոր ստացուածքը ետ բերաւ. եւ իր եղբայր Ղովտին էլ, եւ նորա ստացուածքն էլ ետ բերաւ, եւ կնիկներն ու ժողովուրդն էլ։
  • 17Եւ Սոդոմի թագաւորը դիմաւորեց նորան, երբոր նա Քոդողագոմորի եւ նորա հետ լինող թագաւորների կոտրելուցը ետ էր դառել, դէպի Շաւէ ձորը՝ այսինքն թագաւորի ձորը.
  • 18Եւ Սաղէմի թագաւոր Մելքիսեդեկը հաց եւ գինի դուրս բերաւ, եւ նա Բարձրեալ Աստուծոյ քահանայ էր։
  • 19Եւ օրհնեց նորան եւ ասեց. Օրհնեալ լինի Աբրամը երկնքի եւ երկրի Արարիչ Բարձրեալ Աստուածանից։
  • 20Եւ օրհնեալ լինի Բարձրեալ Աստուածը, որ քո թշնամիները քո ձեռքը մատնեց։ Եւ նա ամենիցը տասանորդ տուաւ նորան։
  • 21Եւ Սոդոմի թագաւորն ասեց Աբրամին. Մարդիկն ինձ տուր, եւ ստացուածքն դու առ քեզ համար։
  • 22Եւ Աբրամն ասեց Սոդոմի թագաւորին. Ես բարձրացնում եմ իմ ձեռքը դէպի Եհովայ Բարձրեալ Աստուածը, որ Տէր է երկնքի եւ երկրի,
  • 23Որ մի թելից մինչեւ կոշկի կապը մէկ բան վեր չեմ առնիլ ինչ որ քոնն է, որ չասես թէ Աբրամին ես հարստացրի.
  • 24Բացի այն որ երիտասարդները կերել են, եւ բացի այն մարդկանց բաժինը որ ինձ հետ գնացել են, այսինքն Աների եւ Եսքողի ու Մամբրէի. թող նորանք իրանց բաժինն առնեն։
← Ցանկ