ԾՆՆԴՈՑ13
  • 1Եւ Աբրամը վեր գնաց Եգիպտոսիցը ինքը եւ իր կինը եւ իր բոլոր ունեցածները, եւ Ղովտն էլ իր հետ դէպի հարաւակողմը։
  • 2Եւ Աբրամը հարուստ էր անասուններով, արծաթով եւ ոսկիով։
  • 3Եւ իր իջեւաններովը գնաց հարաւային կողմիցը մինչեւ Բեթէլ, այն տեղը ուր որ էր առաջ իր վրանը, Բեթէլի եւ Գայիի մէջտեղը.
  • 5Եւ Ղովտն էլ որ Աբրամի հետ գնացել էր, ունէր ոչխարներ եւ արջառներ եւ վրաններ։
  • 6Եւ այն երկիրը բաւական չէր նորանց միասին բնակուելու համար. որովհետեւ նորանց ստացուածքը շատ էր եւ չէին կարողանում միասին բնակուել։
  • 7Եւ կռիւ եղաւ Աբրամի անասունների հովիւների եւ Ղովտի անասունների հովիւների մէջ. եւ այն ժամանակ Քանանացիները եւ Փերեզացիները բնակվում էին այն երկրի մէջ։
  • 8Եւ Աբրամն ասեց Ղովտին. Թող իմ ու քո մէջ եւ իմ հովիւների ու քո հովիւների մէջ կռիւ չ’լինի, ըստ որում մենք եղբարք ենք։
  • 9Բոլոր երկիրը առաջիդ չէ՞. բաժանուիր ինձանից. եթէ դու ձախ կողմը գնաս, ես աջ կողմը կ’գնամ, եւ եթէ դու աջ կողմը գնաս, ես ձախ կողմը կ’գնամ։
  • 10Եւ Ղովտն իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ Յորդանանի բոլոր շրջակայքը, որ բոլորն ջրած էր, Եհովան Սոդոմը եւ Գոմորը կործանելուց առաջ մինչեւ Սեգովր Եհովայի դրախտի պէս՝ Եգիպտոսի երկրի պէս էր։
  • 11Եւ Ղովտը Յորդանանի բոլոր շրջակայքը ընտրեց իր համար, եւ Ղովտը դէպի արեւելք չուեց. եւ միմիանցից բաժանուեցան։
  • 12Աբրամը Քանանի երկրումը բնակուեց. Ղովտն էլ դաշտի քաղաքներումը բնակուեց, եւ իր վրանը Սոդոմի մօտ բացաւ։
  • 13Եւ Սոդոմի մարդիկը շատ չար ու մեղաւոր էին Եհովային առաջին։
  • 14Եւ Եհովան ասեց Աբրամին Ղովտը նորանից բաժանուելուց յետոյ. Աչքերդ բարձրացրու, եւ մտիկ տուր քո եղած տեղիցը դէպի հիւսիս եւ հարաւ, եւ դէպի արեւելք եւ արեւմուտք.
  • 15Որովհետեւ այդ բոլոր երկիրը, որ դու տեսնում ես, քեզ եմ տալու եւ քո սերունդին յաւիտեան։
  • 16Եւ քո սերունդը երկրի փոշու չափ եմ անելու. որ եթէ մէկը երկրի փոշին կարող է համարել, քո սերունդն էլ կ’համարուի։
  • 17Վեր կաց այդ երկրումը ման եկ նորա երկայնութեան եւ լայնութեան համեմատ, որովհետեւ քեզ եմ տալու այն։
  • 18Եւ Աբրամը չուեց, եւ եկաւ եւ բնակուեց Մամբրէի կաղնիների մէջ, որ Քեբրոնումն է. եւ այն տեղ սեղան շինեց Եհովայի համար։
← Ցանկ