ԾՆՆԴՈՑ11
  • 1Եւ բոլոր երկիրը մէկ լեզու եւ մէկ խօսուածք էր։
  • 2Եւ եղաւ երբ որ նորանք արեւելքից չուեցին, Սէնաար երկրումը մի դաշտ գտան, եւ այնտեղ բնակուեցան։
  • 3Եւ իրար ասեցին. Եկէք աղիւսներ շինենք, եւ կրակով այրենք։ Եւ աղիւսները նորանց համար քարի տեղ եղան, եւ կուպրը նորանց համար եղաւ ցեխի տեղ։
  • 4Եւ ասեցին. Եկէք մեզ համար մի քաղաք շինենք եւ մի աշտարակ, եւ նորա գլուխը մինչեւ երկինքը լինի, եւ մեզ համար անուն ստանանք, որպէս զի չ’ցրուինք բոլոր երկրի երեսի վերայ։
  • 5Եւ Եհովան իջաւ մարդկանց որդիների շինած քաղաքը եւ աշտարակը տեսնելու։
  • 6Եւ Եհովան ասեց. Ահա մէկ ազգ է եւ մէկ լեզու նորանց ամենի համար, եւ ահա սկսեցին շինել. Եւ հիմա նորանց համար դժուար չի լինիլ ինչ որ խորհեցին շինելու։
  • 7Եկէք իջնենք, եւ այնտեղ նորանց լեզուն խառնակենք, որ իրար լեզու չ’հասկանան։
  • 8Եւ Եհովան այնտեղից նորանց ցրուեց բոլոր երկրի երեսի վերայ, եւ քաղաքը շինելուց դադարեցին։
  • 9Վասն որոյ նորա անունը Բաբիլոն կոչուեցաւ, որովհետեւ Եհովան այնտեղ խառնակեց բոլոր երկրի լեզուն. Եւ Եհովան նորանց ցրուեց այն տեղից բոլոր երկրի երեսի վերայ։
  • 10Սէմի ծնունդքը սորանք են. Սէմը հարիւր տարեկան էր եւ ծնեց Արփաքսադին՝ ջրհեղեղից երկու տարի յետոյ։
  • 11Եւ Սէմը Արփաքսադին ծնելուց յետոյ հինգ հարիւր տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
  • 12Եւ Արփաքսադը երեսունեւհինգ տարի ապրեց եւ ծնեց Սաղային։
  • 13Եւ Արփաքսադը Սաղային ծնելուց յետոյ չորս հարիւր երեք տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
  • 14Եւ Սաղան երեսուն տարի ապրեց, եւ ծնեց Եբերին։
  • 15Եւ Սաղան Եբերին ծնելուց յետոյ չորս հարիւր երեսուն տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
  • 16Եւ Եբերը երեսունեւչորս տարի ապրեց, եւ ծնեց Փաղէկին։
  • 17Եւ Եբերը Փաղէկին ծնելուց յետոյ չորս հարիւր երեսուն տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
  • 18Եւ Փաղէկը երեսուն տարի ապրեց, եւ ծնեց Ռագաւին։
  • 19Եւ Փաղէկը Ռագաւին ծնելուց յետոյ երկու հարիւր ինը տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
  • 20Եւ Ռագաւը երեսունեւերկու տարի ապրեց եւ ծնեց Սերուգին։
  • 21Եւ Ռագաւը Սերուգին ծնելուց յետոյ երկու հարիւր եօթը տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
  • 22Եւ Սերուգը երեսուն տարի ապրեց, եւ ծնեց Նաքովրին։
  • 23Եւ Սերուգը Նաքովրին ծնելուց յետոյ երկու հարիւր տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
  • 24Եւ Նաքովրը քսանեւինը տարի ապրեց եւ ծնեց Թարային։
  • 25Եւ Նաքովրը Թարային ծնելուց յետոյ հարիւր տասնեւիննը տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
  • 26Եւ Թարան եօթանասուն տարի ապրեց, եւ ծնեց Աբրամին, Նաքովրին եւ Առանին։
  • 27Եւ սորանք են Թարայի ծնունդքը. Թարան ծնեց Աբրամին, Նաքովրին եւ Առանին. Եւ Առանը ծնեց Ղովտին։
  • 28Եւ Առանը մեռաւ իր հօր Թարայի առաջին իր ծննդեան երկրումը Քաղդէացիների Ուր քաղաքումը։
  • 29Եւ Աբրամը եւ Նաքովրը իրանց համար կանայք առին. Աբրամի կնոջ անունը Սարայ էր եւ Նաքովրի կնոջ անունը Մեղքա՝ Առանի աղջիկը, որ Մեղքայի եւ Յեսքայի հայրն էր։
  • 30Եւ Սարան ամուլ էր եւ զաւակ չունէր։
  • 32Եւ Թարայի օրերը երկու հարիւր հինգ տարի եղան. Եւ Թարան Խառանումը մեռաւ։
← Ցանկ