ԾՆՆԴՈՑ10
  • 1Եւ սորանք են Նոյի որդկանց Սէմի, Քամի եւ Յաբէթի ծնունդքը։ Եւ ջրհեղեղից յետոյ նորանց որդիներ ծնուեցան։
  • 3Եւ Գոմերի որդիքը՝ Ասքանաս, Րիփաթ եւ Թորգոմա։
  • 4Եւ Յաւանի որդիքը՝ Եղիսա, Թարսիս, Կիտացիք եւ Դոդացիք։
  • 5Սորանցից բաժանուեցան ազգերի կղզիները իրանց երկիրներովը ամեն մէկն իր լեզուովը իրանց ազգերովը իրանց տոհմերումը։
  • 6Եւ Քամի որդիքը՝ Քուշ, Մեստրեմ, Փուդ եւ Քանան։
  • 7Եւ Քուշի որդիքը՝ Սաբա եւ Եւիլա եւ Ռիգմա եւ Սեբեթաքա։ Եւ Ռիգմայի որդիքը՝ Սաբա եւ Պիթան։
  • 8Եւ Քուշը ծնեց Նեբրովթին. Սա սկսեց երկրի վերայ զօրաւոր լինել։
  • 9Սա Եհովայի առաջին մի զօրաւոր որսորդ եղաւ. Նորա համար ասվում է՝ Նեբրովթի պէս զօրաւոր որսորդ Եհովայի առաջին։
  • 10Եւ նորա թագաւորութեան սկիզբը Բաբիլոնը եւ Արեքը եւ Աքադը եւ Քաղանէն էր՝ Սէնաար երկրումը։
  • 11Այն երկրիցը դուրս եկաւ Ասուրը, եւ շինեց Նինուէն եւ Ռոբովթը եւ Քաղան քաղաքը։
  • 12Եւ Նինուէի ու Քաղանի մէջտեղը Ռէսէնը. Սա մեծ քաղաքն է։
  • 13Եւ Մեստրեմը ծնեց Ղուդացիներին, եւ Անամացիներին եւ Ղաբացիներին եւ Նէփթուքացիներին,
  • 14Եւ Պաթուրեսացիներին, եւ Քասղուքացիներին (որտեղից որ Փղշտացիք դուրս եկան) եւ Կափթորացիներին։
  • 15Եւ Քանանը ծնեց իր անդրանիկ Սիդոնին, նաեւ Քետին.
  • 16Յեբուսացուն, Ամօրհացուն, Գերգեսացուն,
  • 17Խեւացուն, Արկեցուն, Սենացուն,
  • 18Արուադացուն, Սեմարացուն եւ Ամաթացուն, եւ յետոյ տարածուեցան Քանանացիների ցեղերը։
  • 19Եւ Քանանացիների սահմանն էր Սիդոնից Գերարով մինչեւ Գազա, անցնելով Սոդոմը եւ Գոմորը, եւ Ադման ու Սեբոյիմը մինչեւ Ղասան։
  • 20Սորանք են Քամի որդիքը իրանց տոհմերովը իրանց լեզուներովը, իրանց երկիրներումն ու ազգերումը։
  • 21Եւ Սէմին էլ որդիներ ծնուեցան, որ Եբերի որդկանց հայրը եւ Յաբէթի մեծ եղբայրն էր։
  • 22Սէմի որդիքը՝ Եղամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ եւ Արամ։
  • 23Եւ Արամի որդիքը՝ Հուս եւ Հուլ եւ Գաթեր եւ Մաշ։
  • 24Եւ Արփաքսադը ծնեց Սաղային եւ Սաղան ծնեց Եբերին։
  • 25Եւ Եբերին երկու որդիք ծնուեցան. Մէկի անունը Փաղէկ. Ըստ որում նորա օրերումը բաժնուեցաւ երկիրը. Իսկ նորա եղբօր անունը Յեկտան էր։
  • 26Եւ Յեկտանը ծնեց Եղմովդատին, Սաղափին, Ասարմօթին, Յարաքին,
  • 27Ադորամին, Ուզալին, Դիկղային,
  • 28Գեբաղին, Աբիմեէլին, Սաբային, Ոփիրին Եւիլային եւ Յոբաբին։
  • 29Սորանք ամենը Յեկտանի որդիքն են։
  • 30Եւ սորանց բնակութիւնը եղաւ Մեսայից մինչեւ Սոփեր արեւելեան սարը։
  • 31Սորանք են Սէմի որդիքն իրանց տոհմերովը, իրանց լեզուներովը, իրանց երկիրների մէջ իրանց ազգերովը։
  • 32Սորանք են Նոյի որդկանց տոհմերն իրանց ծնունդների եւ ազգերի համեմատ։ Եւ սորանցից տարածուեցան ազգերը երկրի վերայ ջրհեղեղից յետոյ։
← Ցանկ