ԾՆՆԴՈՑ10
- 1Եւ սորանք են Նոյի որդկանց Սէմի, Քամի եւ Յաբէթի ծնունդքը։ Եւ ջրհեղեղից յետոյ նորանց որդիներ ծնուեցան։
- 2Յաբէթի որդիքը Գոմեր, Մագոգ, Մադայ, Յաւան, Թոբէլ, Մեսեք ու Թիրաս։
- 3Եւ Գոմերի որդիքը՝ Ասքանաս, Րիփաթ եւ Թորգոմա։
- 4Եւ Յաւանի որդիքը՝ Եղիսա, Թարսիս, Կիտացիք եւ Դոդացիք։
- 5Սորանցից բաժանուեցան ազգերի կղզիները իրանց երկիրներովը ամեն մէկն իր լեզուովը իրանց ազգերովը իրանց տոհմերումը։
- 6Եւ Քամի որդիքը՝ Քուշ, Մեստրեմ, Փուդ եւ Քանան։
- 7Եւ Քուշի որդիքը՝ Սաբա եւ Եւիլա եւ Ռիգմա եւ Սեբեթաքա։ Եւ Ռիգմայի որդիքը՝ Սաբա եւ Պիթան։
- 8Եւ Քուշը ծնեց Նեբրովթին. Սա սկսեց երկրի վերայ զօրաւոր լինել։
- 9Սա Եհովայի առաջին մի զօրաւոր որսորդ եղաւ. Նորա համար ասվում է՝ Նեբրովթի պէս զօրաւոր որսորդ Եհովայի առաջին։
- 10Եւ նորա թագաւորութեան սկիզբը Բաբիլոնը եւ Արեքը եւ Աքադը եւ Քաղանէն էր՝ Սէնաար երկրումը։
- 11Այն երկրիցը դուրս եկաւ Ասուրը, եւ շինեց Նինուէն եւ Ռոբովթը եւ Քաղան քաղաքը։
- 12Եւ Նինուէի ու Քաղանի մէջտեղը Ռէսէնը. Սա մեծ քաղաքն է։
- 13Եւ Մեստրեմը ծնեց Ղուդացիներին, եւ Անամացիներին եւ Ղաբացիներին եւ Նէփթուքացիներին,
- 14Եւ Պաթուրեսացիներին, եւ Քասղուքացիներին (որտեղից որ Փղշտացիք դուրս եկան) եւ Կափթորացիներին։
- 15Եւ Քանանը ծնեց իր անդրանիկ Սիդոնին, նաեւ Քետին.
- 16Յեբուսացուն, Ամօրհացուն, Գերգեսացուն,
- 17Խեւացուն, Արկեցուն, Սենացուն,
- 18Արուադացուն, Սեմարացուն եւ Ամաթացուն, եւ յետոյ տարածուեցան Քանանացիների ցեղերը։
- 19Եւ Քանանացիների սահմանն էր Սիդոնից Գերարով մինչեւ Գազա, անցնելով Սոդոմը եւ Գոմորը, եւ Ադման ու Սեբոյիմը մինչեւ Ղասան։
- 20Սորանք են Քամի որդիքը իրանց տոհմերովը իրանց լեզուներովը, իրանց երկիրներումն ու ազգերումը։
- 21Եւ Սէմին էլ որդիներ ծնուեցան, որ Եբերի որդկանց հայրը եւ Յաբէթի մեծ եղբայրն էր։
- 22Սէմի որդիքը՝ Եղամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ եւ Արամ։
- 23Եւ Արամի որդիքը՝ Հուս եւ Հուլ եւ Գաթեր եւ Մաշ։
- 24Եւ Արփաքսադը ծնեց Սաղային եւ Սաղան ծնեց Եբերին։
- 25Եւ Եբերին երկու որդիք ծնուեցան. Մէկի անունը Փաղէկ. Ըստ որում նորա օրերումը բաժնուեցաւ երկիրը. Իսկ նորա եղբօր անունը Յեկտան էր։
- 26Եւ Յեկտանը ծնեց Եղմովդատին, Սաղափին, Ասարմօթին, Յարաքին,
- 27Ադորամին, Ուզալին, Դիկղային,
- 28Գեբաղին, Աբիմեէլին, Սաբային, Ոփիրին Եւիլային եւ Յոբաբին։
- 29Սորանք ամենը Յեկտանի որդիքն են։
- 30Եւ սորանց բնակութիւնը եղաւ Մեսայից մինչեւ Սոփեր արեւելեան սարը։
- 31Սորանք են Սէմի որդիքն իրանց տոհմերովը, իրանց լեզուներովը, իրանց երկիրների մէջ իրանց ազգերովը։
- 32Սորանք են Նոյի որդկանց տոհմերն իրանց ծնունդների եւ ազգերի համեմատ։ Եւ սորանցից տարածուեցան ազգերը երկրի վերայ ջրհեղեղից յետոյ։