«Դավթի տավիղի լարերը»

(Հայտնի ծառայողների կարծիքը գրքի մասին)

DSC_0027

«Մարդկության պատմության մեջ թերևս շատ տավիղներ են հնչել և հետո` լռել, բայց Դավթի տավիղի ամեն մի լարը իր մեջ կրում է մի պատմություն` ինքնաճանաչողության և աստվածաճանաչողության: Այն արդիական է բոլոր ժամանակներում:
Շնորհակալ եմ Աստծուն այս գրքի և հեղինակի` Դերեկ Պրինսի համար: Անձնապես շատ օրհնված եմ և հավատում եմ, որ ընթերցողը պարզապես չի կարող անտարբեր լինել այս գրքի հանդեպ: Ճանաչի՛ր Աստծուն երկրպագության մեջ: Եղի՛ր օրհնված»:

Արտակ Մկրտչյան
փառաբանության առաջնորդ, երգիչ-երգահան

 

«Կարդալով Դերեկ Պրինսի «Դավթի տավիղի լարերը» գիրքը` ևս մեկ անգամ համոզվում ես այն բանում, որ Սաղմոսների գիրքը արդիական և անփոփոխ է, համոզվում ես, որ այն ուղեցույց է` Աստծո հետ շատ մտերիմ և խորը հարաբերության համար»:

Ասյա Խաչատուրյան
փառաբանության ծառայության առաջնորդ

 

«Երբ մարդ տեղեկացված է, որ որևէ վայրում գանձ կա, ավելու ու ավելի հույսով և հավատքով է սկսում փնտրել, ավելի աճապարանքով: Բոլորս էլ գիտենք, թե Սաղմոսների գիրքն ինչ անփոխարինելի գանձեր է իր մեջ պարունակում: Այս գիրքը կարծես լույս է սփռում Սաղմոսների գրքի մեջ տեղ գտած շատ կարևոր, բայց ցավոք շատ հաճախ անտեսված դրույթների վրա, առանց որոնց մեր աստվածապաշտությունը կլիներ թերի: Այս գիրքը կարդալուց հետո ավելի ես սիրահարվում սաղմոսների գրքին»:

Խաչիկ Չոբանյան
փառաբանության առաջնորդ, երգիչ-երգահան

 

«Երբ կարդում եմ Աստվածաշնչի Սաղմոսների գիրքը սրտիս տավիղի լարերն օրհներգում են Տիրոջը, սակայն երբ կարդում եմ Դերեկ Պրինսի այս հիանալի գիրքը, որը բացում ու մեկնաբանում է Դավթի սաղմոսները, լարում է իմ սրտի տավիղի լարերն այնպես, որ ավելի ճշմարիտ երկրպագություն ու փառաբանություն բարձրացնեմ մեր Արքայի գահի առջև»:

Նարբեհ Չոլակյան
Օպերային երգիչ, երաժշտագետ

 

«Դավիթը Աստծո երկրպագուներից մեկն էր, որի կյանքի նպատակն էր ճանաչել Աստծուն եվ Նրա գործերին հետամուտ լինելն: Ահա հենց այդ մասին է խոսում Դավթի սաղմոսարանը, որը սկզբից մինչև վերջ զարմանք եվ հիացմունք, խոստովանություն, բժշկություն, լաց եվ ուրախություն է, և այդ ամենը միայն այն պատճառով, որ Դավիթը հաղորդակից էր լինում Աստծո փառքին, նա ծարավ էր, նա փնտրում էր մի խոսքով Աստծո սրտի համեմատ մեկն էր:
Դերեկ Պրինսի այս հրաշալի գիրքը ավելի է օգնում մեզ հասկանալու Դավթի ապրումները և հույզերն ու ոչ միայն դա, այլ օգնում է ունենալ անձնական փորձառություն, ձեռք բերելու Աստծո հետ մտերմիկ փոխհարաբերություն: Դրա շնորհիվ միայն կարող ենք ճանաչել Աստծուն և ոչ թե կարծիք ունենալ նրա մասին»:

Աբրահամ Տաշչյան
Երգիչ-ավետարանիչ, փառաբանության առաջնորդ
www.armgospelradio.com