«Ուղեցույց վերջին օրերի վերաբերյալ»
Աշխարհի վերջի, Նեռի չարագործությունների, Քրիստոսի գալստյան թեմաները և դրանց նախորդող դեպքերը միշտ էլ հուզել են հավատացյալներին։ Այսօր բազմազան տեսակետներ և մոլորեցնող ուսուցումներ կան այս դեպքերի առնչությամբ։ Եվ դրա պատճառով շատերը խառնաշփոթության մեջ են գտնվում։
Աստվածաշնչի աշխարհահռչակ ուսուցիչ Դերեկ Պրինսն իր ուսուցումների պարզությամբ և մատչելիությամբ միշտ էլ օգտակար է եղել միլիոնավոր հավատացյալներին՝ ողջ աշխարհում։ Նրա՝ աստավածաշնչյան մեկնաբանություններն ու ուսուցումները մեծ շինություն են պարգևել Քրիստոսի հետևորդներին՝ անկախ նրանց եկեղեցական պատկանելությունից։ Այս ուսուցումը, որը վերջին օրերին նվիրված Դերեկի ուսուցումների շարքից առաջինն է, ուսուցիչը մեր ուշադրությունը սևեռում է այն անկումային վիճակի վրա, որի մեջ հայտնվելու է վերջին օրերի մարդկությունը։
Ապականացու վիճակն ավելի է խորանալու, ինչը ճանապարհ ու հող է պատրաստելու անօրինության որդու՝ Նեռի հայտնությանը։ Սակայն, ինչպես Դերեկն է ասում, սա մեզ՝ Քրիստոսին հավատացողներիս, չպետք է սարսափեցնի, քանի որ Քրիստոսն Իր վերադարձով պիտի փրկի Իր սուրբերին և առաջնորդի նրանց դեպի հավիտենական կյանքը։