photo

Դերեկ Պրինսի ուսուցումները շարունակում են մեծ համբավ վայելել միլիոնավոր հավատացյալների կողմից: Հեղինակի ննջելուց հետո նրա գրքերը ոչ միայն չկորցրեցին իրենց ընթերցասերցներին, այլև նոր թափով տարածում գտան նորանոր ազգերի մեջ: Յուրաքանչյուր տարի միլիոնավոր գրքեր են տպագրվում Չինաստանում, Ռուսաստանում, աֆրիկյան երկրներում և այլ տարածաշրջաններում: Դերեկի ժառագնությունից անմասն չմնաց նաև մեր տարածաշրջանը: Արդեն բավական տևական ժամանակ է, որ հայ ընթերցողի գրադարանում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում Դերեկ Պրինսի գրքերը: Այնպիսի գրքեն, ինչպիսիքն են՝ «Օրհնություն կամ անեծք. դու կարող ես ընտրել», «Ամուսիններ և հայրեր», «Գոհություն, փառաբանություն, երկրպագություն», հազարավոր հավատացյալներին օրհնության պահեր են պարգևել:

Դերեկը մեծ մեծ փափագ է ունեցել մուսուլմանների ապաշխարության համար:

1395909_560281917371660_77367143_n

Ապրելով Երուսաղեմում՝ նա իր պատգամով անմասն չթողեց այդտեղ ապրող ոչ քրիստոնյա հանրությանը: Դա է պատճառը, որ Դերեկ Պրինսի գրքերը կարդում են նաև թուրքերը: Միայն անցած տարի «Դերեկ Պրինսի ծառայության» կողմից Թուրքիայում տպագրվել է ավելի քան 20.000 օրինակ գիրք՝ 10 վերնագրերով: Դերեկ Պրինսի ուսուցումների հանդեպ պահանջը մեծանում է Թուրքիայի բոլոր եկեղեցիներում: Նրա գրքերը հանրաճանաչ են Կաթոլիկ, Ուղղափառ, ինչպես նաև Բողոքական եկեղեցիներում: Դերեկ Պրինսի հսկայական ժառանգությունը միասին հասանելի դարձնենք մեր հարևան ազգերի մեջ՝ աջակցելով այս ծառայության և ուսուցումների տարածմանը՝ ի նպաստ յուրաքանչյուր հավատացյալի հոգևոր շինության և հավատքի ամրապնդման: