1win1.cl rustelegraph.ru luckyjet-game.org casino-uz.com pin-ups.com.br роскультцентр.рф 1winz.com.ci 1win1.com.mx len73.ru aviators.pe brabets.com.br luckyjets.mx metropiathemovie.com luckyjet.ar 1win1.mx casino-pinup.cl eu-ua.org lesousbock.com sonet-hub.com seguindoviagem.com 1wins.com.pe

Դերեկ Պրինս

110 of 14 items

Դերեկ Պրինսը (1915-2003) ծնվել է Հնդկաստանում` բրիտանացի ծնողների ընտանիքում: Էթոնի արքայական քոլեջում և Քեմբրիջի համալսրանաում ստանալով իր հունարենի և լատիներենի մասնագետի կոչումը` նա շարունակում է կրթությունը Քեմբրիջի համալսարանի Անտիկ և ժամանակակից փիլիսոփայության բաժնում: Նա Քեմբրիջում և Երուսաղեմի հրեական համալսարանում ուսումնասիրել է նաև ժամանակակից մի շարք լեզուներ` ներառյալ եբրայերենն ու արամերենը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայելով բրիտանական բանակում` Դերեկը սկսում է ուսումնասիրել Աստվածաշունչը և կյանք փոխող հանդիպում է ունենում Հիսուս Քրիստոսի հետ: Այս հանդիպումից նա երկու եզրակացություն է անում. առաջին, որ Հիսուս Քրիստոսը կենդանի է, երկրորդ, որ Աստվածաշունչը ճշմարիտ, ժամանակակից գիրք է: Այս եզրակացությունը փոխում է նրա կյանքի ողջ ընթացքը, որը նա նվիրում է Աստվածաշնչի ուսումնասիրմանն ու ուսուցանմանը:
Դերեկի` Աստվածաշունչը բացատրելու և այն պարզ ու հասկանալի ձևով ուսուցանելու պարգևը միլիոնավոր անձանց օգնել է կառուցել հավատքի հիմքեր: Նրա` աղանդավորությունից զուրկ ուսուցումները ընդունելի և օգտակար են դարձել բոլոր ռասաների և կրոնական պատկանելիության մարդկանց համար:
Նա ավելի քան 50 գրքի, 600 աուդիո և 100 վիդեո ուսուցումների հեղինակ է, որոնցից շատերը թարգմանվել և հրատարակվել են ավելի քան 100 լեզուներով:
Դերեկ Պրինսի ծառայությունը շարունակում է Դերեկի ուսուցումներով հասնել ավելի քան 140 երկրներում ապրող հավատացյալներին`իրագործելով այն հանձնարարությունը, որ այն պետք է շարունակվի մինչև Հիսուսի վերադարձը: Սա իրագործվում է Դերեկ Պրինսի ծառայության աշխարհի շուրջ գտնվող ավելի քան 30 գրասենյակների միջոցով` ներառելով Ավստրալիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Նոր Զելանդիան, Ռուսաստանը, Նորվեգիան, Հարավային Աֆրիկան, Շվեյցարիան, Միացյալ թագավորությունը և Միացյալ Նահանգները:
— ♦ —
2003 թվականի սեպտեմբերի 24-ին Դերեկը վախճանվում է քնի մեջ Երուսաղեմում գտնվող իր տանը:

Ձեր լեզուն բժշկվելու կարիք ունի՞

by admin

«Ամոքիչ լեզուն կյանքի ծառ է»։ Առակաց 15:4 Որքա՜ն կարևոր և որքա՜ն վտանգավոր, որքա՜ն շինիչ և որքա՜ն կործանարար է մեր լեզուն․ մեր բերանից դուրս եկած խոսքերով մենք կարող ենք արդարանալ, կարող ենք նաև դատապարտվել։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մեր լեզուն կարող է ճակատագրական դեր ունենալ մեր կյանքում։ Մենք երբեմն արտահայտություններ ենք օգտագործում, որոնց այդքան էլ ուշադրություն չենք […]

ԽԱՉԸ՝ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

by admin

Մի քանի տարի առաջ ես մի քրիստոնյա գործընկերոջ հետ էի Սինգապուրում։ Խոսակցության ընթացքում նա նշեց. «Եկեղեցին այնքան բան ունի իր «ցուցասրահում», որ խաչն այլևս չի նկատվում»։ Ես գիտակցեցի, որ իմ ընկերը մատը դրեց ժամանակակից եկեղեցու ամենացավոտ տեղի վրա։ Այսօր դուք կարող եք քրիստոնեական գրախանութ գնալ և համարյա ցանկացած թեմայով գիրք կգտնեք՝ Ինչպես ունենալ ավելի լավ […]

Դերեկ Պրինսի մարգարեական ուղերձը մեր օրերի վերաբերյալ

by admin

Հատված «Ես կշարժեմ ամեն բան» վիդեոուսուցումից Եսայա 24-ը գլուխ է: Եկե՛ք կարդանք առաջին վեց համարները, այնուհետև մի քիչ այն կողմ. «Ահա Տերը դատարկում է երկիրը և նրան քարուքանդ անում և փոխում է նրա կերպարանքը և ցրում էլ նրա բնակիչներին: Եվ կլինի, ինչպես որ ժողովրդին, այնպես էլ քահանային, ինչպես ծառային, այնպես էլ նրա տիրոջը, ինչպես աղախնին, […]

ՏԵՐԸ` ՄԵՐ ԲԺԻՇԿԸ

by admin

ՏԵՐԸ` ՄԵՐ ԲԺԻՇԿԸ («Զորություն անվան մեջ» գրքից) Ես եմ Տերը (Եհովան)` քո բժիշկը Այս անունն առաջին անգամ հանդիպում է Ելից 15 գլխում, որն անմիջական կապ ունի Եգիպտոսից հրեաների ազատագրության փորձառությանը: Նրանց նոր էին անցել Կարմիր ծովը և ճանապարհ էին ընկել անապատի մեջ: «Եվ Մովսեսը Իսրայելին Կարմիր ծովից ճանապարհ հանեց, և նրանք Սուրի անապատը եկան և […]

Ինչպիսի՞ դավանություններ եք դուք անում

by admin

ԴԱՎԱՆՈՂ ՀԱՎԱՏՔ Դերեկ Պրինս Տերը ցույց է տվել ինձ, որ շատ քրիստոնյաներ, եթե նրանք հետ նայեն իրենց անցյալին, կտեսնեն, որ մի շարք բացասական դավանություններ են ասել։ Դուք գուցե ասել եք այն մասին, թե ինչը չեք կարողացել անել կամ էլ քննարկել եք ձեր ձախողումներն ու հուսահատությունները։ Սակայն, իրականում, մեր դավանությունը որոշում է, թե ուր ենք մենք […]

Ինչպե՞ս դատել կեղծ ուսմունքներն ու ծառայությունները

by admin

Ուսմունքներ և ծառայություններ «Դատել. ե՞րբ, ինչո՞ւ, որտե՞ղ» գրքից/Դերեկ Պրինս (պատրաստվում է տպագրության) Է՞լ ինչ է մեզանից պահանջվում դատել։ Պողոսը մեկ ուրիշ օրինակ է տալիս Հռ. 16։17-ում. «Հիմա աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ մտիկ տաք նրանց, որ բաժանումներ և գայթակղություններ են առաջացնում՝ հակառակ այն վարդապետության, որ դուք սովորեցիք, և հեռո՛ւ քաշվեք նրանցից»: Հռ. 16։17 Եթե մարդիկ […]

Ինչպիսի՞ն պետք է լինեն Հոգով լցված հավաքույթները

by admin

ԺԱՄԵՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ Հոգով մկրտված շատ հավատացյալներ իրենց սեփական պատկերացումն ունեն ազատության մասին: Ոմանց համար ազատությունը բղավելու մեջ է: Ըստ այդմ, եթե մենք կարողանայինք բավականաչափ բարձր և երկար գոռալ, կթվար, թե ազատությունը վաստակել ենք: Բայց  մենք չենք կարող Սուրբ Հոգին վաստակել. Նա կա՛մ վերից է  իջնում, կա՛մ ներսից բխում: Երկու դեպքում էլ Նրա դրսևորումն ազատ […]

Դերեկ Պրինս. «Ամուսնությունը խորհուրդ է»

by admin

Դերեկ Պրինս. «Ամուսնությունը խորհուրդ է» «Ամուսնական ուխտ» գրքից Եփեսացիների ուղերձի 5:22-32-ում Պողոսը բացատրում է ամուսնության քրիստոնեական տեսակետը։ Նա իր խոսքը վերջացնում է հետևյալ կերպ. «Այս խորհուրդը մեծ է…»։ Այսպիսով, նա ընդունում է, որ ամուսնությունը խորհուրդ է։ Պողոսի ժամանակներում խորհուրդ կամ միստերիա բառն ավելի յուրահատուկ իմաստ է ունեցել, քան այսօր։ Այդ ժամանակ այն կրոնական նշանակություն է […]

Դերեկ Պրինս 5.«Ո՞վ է իրականում լինելու Նեռը` Հակաքրիստոսը»

by admin

Դերեկ Պրինս 5.«Ո՞վ է իրականում լինելու Նեռը` Հակաքրիստոսը» «Սատանայի դիմակազերծումը» գրքից Այժմ եկեք ուսումնասիրենք Նեռի ոգու վերջին դրսևորումը հենց Նեռի մեջ: Մենք կուսումնասիրենք այն, որը որքանով որ ես գիտեմ, սպասվում է պատմության մեջ: Ես ո՛չ անցյալում և ո՛չ ներկայում չեմ տեսել այն, ինչի մասին պետք է խոսենք հիմա: Քանի որ միշտ սխալվելու հավանականություն կա, ես […]

Ինչպես սկսվեց «Դերեկ Պրինսի ծառայությունը»

by admin

Ինչպես սկսվեց «Դերեկ Պրինսի ծառայությունը» CrossNews.am-ի զրույցը «Դերեկ Պրինսի ծառայության» ներկայացուցչի հետ CrossNews.am-ը զրուցել է «Դերեկ Պրինսի ծառայության» հայաստանյան ներկայացուցչի` Վազգեն Զոհրաբյանի հետ: Ձեզ ենք ներկայացնում տարիներ շարունակ Հայաստանում գործող ծառայության պատմությունն ու գործունեությունը: Հիշեցնենք նաև, որ կայքն ավելի վաղ հրապարակել էր Վազգեն Զոհրաբյանի մտորումները Դերեկ Պրինս մարդու, քարոզչի և բազմաթիվ գրքերի հեղինակի մասին:  Ինչպե՞ս սկզբնավորվեց Դերեկ […]