1win1.cl rustelegraph.ru luckyjet-game.org casino-uz.com pin-ups.com.br роскультцентр.рф 1winz.com.ci 1win1.com.mx len73.ru aviators.pe brabets.com.br luckyjets.mx metropiathemovie.com luckyjet.ar 1win1.mx casino-pinup.cl eu-ua.org lesousbock.com sonet-hub.com seguindoviagem.com 1wins.com.pe

Ամեն օր Աստծո հետ

2130 of 354 items

ՀՈՒԼԻՍԻ 6. «ԵՐԿՐՊԱԳԵԼ ՀՈԳՈՎ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 6. «ԵՐԿՐՊԱԳԵԼ ՀՈԳՈՎ» Ես միավորվել եմ Աստծո հետ և Նրա հետ հոգով մեկ եմ Երբ կատարում ենք մեր մարմնի և շնչի համար Տիրոջ պահանջները, այդ ժամանակ մեր հոգին ազատություն է ստանում Աստծո հետ հաղորդակցության մեջ մտնելու համար. մի հաղորդակցություն, որը շատ ավելի հրաշալի է, քան այն, որը կորցրեցինք անկումի հետևանքով։ 1-ին Կորնթացիներին 6:17-ում Պողոսն […]

ՀՈՒԼԻՍԻ 5. «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ ՀԵՏ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 5. «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ ՀԵՏ» Ես միավորվել եմ Աստծո հետ և Նրա հետ հոգով մեկ եմ Եկե՛ք միասին նայենք հոգու որոշ գործառնություններին՝ համեմատելով այն շնչի և մարմնի հետ։ Ինչպես տեսանք, հոգին աստվածճանաչողությունն է, շունչն ինքնաճանաչողությունն է, իսկ մարմինը՝ աշխարհճանաչողությունը։ Երբ մարդիկ կենտրոնանում են իրենց վրա՝ իրենց իսկ խնդիրների ու կարիքների վրա, նրանք գործում են շնչի […]

ՀՈՒԼԻՍԻ 4. «ՀՈԳԻ ԱՌ ՀՈԳԻ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 4. «ՀՈԳՈՒՑ ՀՈԳԻ» Ես միավորվել եմ Աստծո հետ և Նրա հետ հոգով մեկ եմ Հին Կտակարանում Աստծո խորանի վերաբերյալ շատ ճշմարտություններ կան։ Մի էական ու հիմնական փաստ էլ այն է, որ խորանը եռակի կառուցվածք ուներ։ Այլ կերպ ասած՝ այն երեքը մեկում էր։ Այն մեկ վայր էր, որը երեք տարածք ուներ՝ արտաքին գավիթ, սրբություն և […]

ՀՈՒԼԻՍԻ 3. «ՀԱՐԵԼ ՏԻՐՈՋԸ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 3. «ՀԱՐԵԼ ՏԻՐՈՋԸ» Ես միավորվել եմ Աստծո հետ և Նրա հետ հոգով մեկ եմ Եթե Աստվածաշունչը ձեզ երբևէ ապշահար չի արել, ապա հավանաբար դուք երբեք չեք ընթերցել այն, որովհետև Աստվածաշունչը որոշ խիստ ապշեցուցիչ բաներ է ասում։ Օրինակի համար վերցրե՛ք 1-ին Կորնթացիներին 6:16-ը. «Կամ թե չգիտե՞ք, որ նա, որ պոռնիկին հարում է, մեկ մարմին է […]

ՀՈՒԼԻՍԻ 2. «ՄԻԱՎՈՐՈՒՄ ԱՍՏԾՈ ՀԵՏ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 2. «ՄԻԱՎՈՐՈՒՄ ԱՍՏԾՈ ՀԵՏ» Ես միավորվել եմ Աստծո հետ և Նրա հետ հոգով մեկ եմ Շատ կարևոր է հասկանալ մարդկային հոգու և շնչի տարբերությունը։ Շունչը չէ, որ միանում է Աստծուն, այլ՝ հոգին, քանի որ հոգին ստեղծվել է Աստծո հետ միության համար. իսկապես, այն չի կարող ապրել Աստծո հետ միությունից դուրս։ Վերստին ծնված քրիստոնյայի հոգին […]

ՀՈՒԼԻՍԻ 1. «ՎԵՐԱԳՐՎԱԾ ԵՎ Ի ԳՈՐԾ ԴՐՎԱԾ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 1. «ՎԵՐԱԳՐՎԱԾ ԵՎ Ի ԳՈՐԾ ԴՐՎԱԾ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» Ես արդարացած եմ հավատքով «Խնդանք և ուրախ լինենք և փառքը տանք Նրան, որ եկավ Գառան հարսանիքը, և նրա կինը պատրաստեց իրան։ Եվ տրվեց նրան, որ սպիտակ սուրբ և լուսափայլ բեհեզ հագնի. (որովհետև բեհեզը սուրբերի արդարությունն է)։ Հայտնություն 19:7-8 Հունարեն երկու բառ կա, որ նշանակում է արդարություն։ Մեկը […]

ՀՈՒՆԻՍԻ 30. «ՈՐԹԱՏՈՒՆԿԻ ԿՅԱՆՔԸ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 30. «ՈՐԹԱՏՈՒՆԿԻ ԿՅԱՆՔԸ» Ես արդարացած եմ հավատքով Հիսուսը, որպեսզի մարդկանց բացատրի նրանց կյանքում իրեն ունենալու կարևորությունը, օգտագործեց որթի և ճյուղերի մասին համաբանությունը (տես՝ Հովհ. 15:1-8)։ Հիսուսն ասաց. «Ես որթն եմ, դուք՝ ճյուղերը» (խոսք 5)։ Նա շատ որոշակի էր։ Նա մեզ կողմնորոշող ակնարկ է տվել ամբողջական պատկերը մեկնաբանելու համար։ Հիսուսն ինքը որթն է։ Որպեսզի որթատունկն […]

ՀՈՒՆԻՍԻ 29. «ԿՅԱՆՔ ՈՐԴՈՒ ՄԵՋ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 29. «ԿՅԱՆՔ ՈՐԴՈՒ ՄԵՋ» Ես արդարացած եմ հավատքով Մեզ համար կատարած Քրիստոսի զոհաբերությանն ու մահվանը հավատալով, նրան թույլ տալով կրել մեր մեղքի հանցանքը, և հավատքով ընդունելով մեզ վերագրվող իր արդարությունը՝ մենք արդարացած ենք։ Այդ արդարության մեջ լինելով՝ ես կարող եմ առանց վախի ու սարսուռի դեմ առ դեմ կանգնել Աստծո, մահվան ու հավիտենության առջև։ Հովհեննես […]

ՀՈՒՆԻՍԻ 28. «ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԸ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 28. «ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԸ» Ես արդարացած եմ հավատքով Մատթեոս 6:33-ում Հիսուսն ասաց. «Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությու՛նը խնդրեցեք»։ Եթե ջանանք փնտրել որևէ այլ արդարություն, ապա այն չափազանց ցածր մակարդակ կունենա։ Միակ արդարությունը, որը մեզ երկինք կտանի, Աստծո արդարությունն է, որը գալիս է միայն Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով։ Մենք այն հավատքով ընդունում ենք որպես […]

ՀՈՒՆԻՍԻ 27. «ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 27. «ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ» Ես արդարացած եմ հավատքով Արդարությունը որոշակի անմիջապես և ակնհայտ արդյունքներ է տալիս։ Մեր ամբողջ կյանքը՝ ներառյալ մեր վերաբերմունքները, հարաբերությունները, քրիստոնեական ծառայության մեջ մեր գործերի արդյունավետությունը, կախված են մեր արդարացված լինելու չափի գիտակցումից։ Առակաց 28:1-ում կարդում ենք. «Ամբարիշտը փախչում է առանց մեկից հալածվելու, բայց արդարները առյուծի պես ապահով են»։ Անգլերեն թարգմանության մեջ […]