1win1.cl rustelegraph.ru luckyjet-game.org casino-uz.com pin-ups.com.br роскультцентр.рф 1winz.com.ci 1win1.com.mx len73.ru aviators.pe brabets.com.br luckyjets.mx metropiathemovie.com luckyjet.ar 1win1.mx casino-pinup.cl eu-ua.org lesousbock.com sonet-hub.com seguindoviagem.com 1wins.com.pe

Ամեն օր Աստծո հետ

1120 of 354 items

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11. «ԿԱ՛ՆԳ ԱՌ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ՛Ն ՀԱՅՏՆԻՐ»

by admin

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11. «ԿԱ՛ՆԳ ԱՌ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ՛Ն ՀԱՅՏՆԻՐ» Պինդ բռնենք շնորհը Որոշ մարդիկ անկեղծորեն շնորհակալ են Աստծուն, սակայն երբեք ժամանակ չեն հատկացնում այդ մասին ասելու Աստծուն։ Ինչպե՞ս կզգայինք արդյոք մեզ, եթե մեր երեխաները երբեք շնորհակալություն չհայտնեին մեզ այն ամենի համար, որ արել ենք նրանց։ Ինչե՞ս կզգայինք, եթե նրանք երբեք չասեին «շնորհակալությու՛ն» կամ չհայտնեին իրենց երախտագիտությունը, բայց […]

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5. «ԺՈՒԺԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԸ»

by admin

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5. «ԺՈՒԺԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԸ» Համբերությամբ վազենք ասպարեզի ընթացքը Հաջողակ մրցասպարեզի մեկ այլ պայման է ժուժկալությունը, և այս պայմանը նկարագրված է այն խոսքերի մեջ, որ Պողոսը գրում է 1-ին Կորնթացիներին 9:24-25-ում՝ քրիստոնեական կյանքն ապրելը համեմատելով ատլետիկ մրցավազքը հաղթելու հետ։ Սա մի գերազանց զուգահեռ է, որն այսօր նույնպես շատ ակնառու է մեզ համար, քանի որ շատ հաճախ […]

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4. «ՄՏՔԻ ՃԻՇՏ ԴԻՐՔԸ»

by admin

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4. «ՄՏՔԻ ՃԻՇՏ ԴԻՐՔԸ» Համբերությամբ վազենք ասպարեզի ընթացքը Ասպարեզի ընթացքը հաջողությամբ վազելու համար անհրաժեշտ պայմաններից մեկը մտքի ճիշտ դիրք ունենալն է։ Այս ճշմարտությունը ներկայացված է Պողոսի խոսքերի մեջ, երբ նա խոսում է Հիսուս Քրիստոսի հետ իր հարաբերության մասին. «Որպեսզի ճանաչեմ նրան և նրա հարության զորությունը և նրա չարչարանքին մասնակից լինելը՝ նրա մահվանը կերպարանակից լինելով, […]

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3. «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՊԱՐԵԶԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ»

by admin

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3. «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՊԱՐԵԶԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ» Համբերությամբ վազենք ասպարեզի ընթացքը Եբրայեցիների նամակի իններորդ «Եկե՛ք» կոչը գտնվում է 12-րդ գլխի առաջին խոսքում. «Ուստի մենք էլ, որ մեզ շրջապատած վկաների այսքան բազմություն ունենք, դեն գցենք ամեն ծանրություն և մեզ դյուրավ պաշարող մեղքը և համբերությամբ վազենք մեր առաջ դրած ասպարեզի ընթացքը»։ Եբրայեցիներին 12:1 Հայերեն թարգմանության մեջ երկու «Եկե՛ք» կոչ […]

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2. «ՃԻՇՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

by admin

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2. «ՃԻՇՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ» Զգույշ լինենք իրար հանդեպ Աստծո և մեր հավատացյալ ընկերների հետ հաղորդակցվելը մի թվացյալ բացասական հետևանք ունի. մենք այլևս չենք կարող անհավատների հետ նույն հին հաղորդակցությունն ունենալ։ «Անհավատների հետ այլախառն լծակից մի՛ եղեք, որովհետև արդարությունն անօրինության հետ ի՞նչ մասնակցություն ունի, և լույսը խավարի հետ ի՞նչ հաղորդություն ունի։ Քրիստոսը Բելիարի հետ ի՞նչ միաբանություն […]

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1. «ՄՂԵԼՈՒ ՃԻՇՏ ՏԵՍԱԿԸ»

by admin

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1. «ՄՂԵԼՈՒ ՃԻՇՏ ՏԵՍԱԿԸ» Զգույշ լինենք իրար հանդեպ Եբրայեցիներին 10:24-ն ասում է. «Իրար նկատմամբ զգույշ լինենք՝ իրար սիրո ու բարի գործերի մղելով»։ Այստեղ օգտագործված է մղել բառը՝ մի հզոր բառ, որը հատկապես բացասական ենթատեքստ ունի։ Կարծում եմ, որ այս բառն օգտագործված է այն նկատառումով, որ մեզ խորհելու տեղիք տա։ Ինչի՞ են սովորաբար մարդիկ մղում […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 30. «ԱՌԱՋ ՆԱՅԵՆՔ ՔՐԻՍՏՈՍԻՆ»

by admin

ՄՆՈՅԵՄԲԵՐԻ 30. «ԱՌԱՋ ՆԱՅԵՆՔ ՔՐԻՍՏՈՍԻՆ» Զգույշ լինենք իրար հանդեպ Ութերորդ «Եկե՛ք» կոչը հունարեն բնագրով ասում է. «Իրար նայենք՝ իրար սիրո ու բարի գործերի մղելով» (տե՛ս Եբրայեցիներին 10:24)։ Սակայն եկե՛ք վերադառնանք Եբրայեցիներին 13:1-ին, որտեղ նույն «նայենք» բառն է գործածված։ Կարդում ենք. «Նայեցե՛ք մեր դավանության Առաքյալին ու Քահանայապետին՝ Քրիստոս Հիսուսին»։ Եթե նայենք Հիսուսին, ապա արդյունքն այն կլինի, […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29. «ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29. «ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ» Զգույշ լինենք իրար հանդեպ։ Ծառայելը հմտություն է, որը պետք է ձեռք բերենք։ Այն պարզապես մի ակնթարթում չի լինում, և այն հաստատապես մեր բնությունից չէ։ Օրինակի համար, ռեստորանի մատուցողը մի անձնավորություն է, ով, ինչ-որ իմաստով, կանչված է ծառայելու։ Սակայն նա կարիք ունի վարժեցնելու իրեն։ Ես մի ընկեր ունեմ, ով մի ժամանակ մատուցող […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 28. «ԳԱՀԸՆԿԵՑ ԱՆԵԼՈՎ ՄԵՐ ԱՆՁԵՐԸ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 28. «ԳԱՀԸՆԿԵՑ ԱՆԵԼՈՎ ՄԵՐ ԱՆՁԵՐԸ» Զգույշ լինենք իրար նկատմամբ Մարդկանց ծառայել կամենալու հետ կապված՝ ուզում եմ՝ նայենք Պողոսի գրած մեկ այլ հատված, որը նա հասցեագրել էր կորնթացի քրիստոնյաներին։ Պողոսն անցյալում մի խիստ, օրինապահ, ուղղահավատ հրեա էր։ Նա փարիսեցի էր և րաբբի լինելու որակավորում ուներ։ Նա մի այնպիսի արդարություն ուներ, որն իրեն զատել էր մարդկանցից, […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 27. «ՈՒՆԱՅՆԱՑՆԵԼՈՎ ՄԵՐ ԱՆՁԵՐԸ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 27. «ՈՒՆԱՅՆԱՑՆԵԼՈՎ ՄԵՐ ԱՆՁԵՐԸ» Զգույշ լինենք իրար նկատմամբ։ Փիլիպպեցիներին 2-րդ գլխում Պողոսն ասում է, որ մենք կարիք ունենք հետևելու Հիսուսի օրինակին։ Ես միշտ ասում եմ, որ մեր վերաբերմունքն է որոշում մեր մոտեցումները, իսկ մեր մոտեցումները որոշում են արդյունքը։ Ահա մի վերաբերմունք, որը պետք է զարգացնենք մեր մեջ. «Ձեզանից յուրաքանչյուրը թող այն մտածմունքն (վերաբերմունքը) ունենա, […]