ՓԵՏՐՎԱՐԻ 21. «ՀԻՍՈՒՍ ԱԶԱՏԱՐԱՐԸ»

Սատանան ոչ մի տեղ չունի իմ մեջ, նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա, նա ոչ մի հիմնավորված պահանջ չունի իմ հանդեպ։ Ամեն բան ապահովված է Հիսուսի արյամբ։

Այն Քրիստոսը, ով միակ Փրկիչն է, նաև միակ Ազատարարն է։ Միայն Հիսուսը մարդկանց կյանքից կարող է խափանել դիվային կապանքը և նրանց ազատ արձակել։ Ես ցանկանում եմ ներկայացնել ձեզ մեր Ազատարարին։

Մեզանից նրանք, ովքեր փափագում են ազատագրության, պետք է ուղիղ, անձնական հարաբերություն ունենան Քրիստոսի հետ։ Ահա չորս պարզ պայմաններ, որոնք մենք պետք է կատարենք.

1. Համոզված լինենք, որ ապաշխարել ենք։ Այսինքն՝ իմանալ, որ մենք դարձի ենք եկել ամեն տեսակ մեղքերից։

2. Նայե՛լ միայն Հիսուսին, որովհետև միայն նա է Ազատարարը։

3. Մեր բոլոր սպասումները պետք է բացառապես հիմնված լինեն այն բանի վրա, թե ինչ է արել Հիսուսն իր մահվամբ խաչի վրա և ոչ թե մեր սեփական, լավ գործերիե վրա։

4. Համոզված լինենք, որ մեր կամքի գործադրմամբ  մենք ներել ենք բոլոր նրանց, ովքեր երբևէ ցավ են պատճառել մեզ կամ էլ սխալ են գործել մեր հանդեպ։

Երբ ես անձնապես ազատագրություն ապրեցի դեպրեսիայի դևից, ես ստացա այս խոստումը. «Ով կանչի Տիրոջ անունը, կփրկվի» (Հովել 2:32):

Ես հիշեցի նաև Հիսուսի այս խոսքերը. «Իմ անունով դևեր կհանեն (աշակերտները)» (Մարկոս 16:17)։ Հիսուսի անվամբ մենք էլ իշխանություն ունենք՝ դևեր հանելու։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ միայն նա է իմ Ազատարարը, և ,ով կանչի Տիրոջ անունը, կփրկվիե։ Սատանան ոչ մի տեղ չունի իմ մեջ, նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա, նա ոչ մի հիմնավորված պահանջ չունի իմ հանդեպ։ Ամեն բան ապահովված է Հիսուսի արյամբ։ Ամեն։