ՓԵՏՐՎԱՐԻ 9. «ՆԱ ԾՐԱԳԻՐ ՈՒՆԻ ՄԵԶ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՈՒՐԲ ԴԱՐՁՆԵԼ»

Հիսուսի արյամբ ես սրբագործված եմ, դարձել եմ սուրբ, առանձնացվել եմ Աստծո համար։

Գիտենք, որ սրբագործում բառը կապ ունի սուրբ բառի հետ, որն անմիջական կապ ունի աստվածաշնչյան բնագիր լեզվի սուրբ բառի հետ։ Այսպիսով՝ սրբագործում նշանակում է սուրբ դառնալ։ Աստված ծրագրել է մեզ սուրբ դարձնել։

Սրբությունն Աստծո յուրահատուկ հատկանիշներից է։ Աստված հրաշալի հատկանիշներ ունի՝ սեր, իշխանություն, իմաստություն և այլն, որոնք, կարող ենք ասել, որ հեռակա կարգով արտացոլվել են մարդկային արարծների մեջ։ Մենք սեր ենք զգացել մարդկային արարածներից։ Մենք գիտենք նրանց, ովքեր լիազորված են իշխանությամբ, հանդիպել ենք իմաստուն մարդկանց։ Իհարկե մարդկանց մեջ հայտնված այս որակները անհամեմատելի փոքր են Աստծո մեջ եղած որակներից, սակայն քիչ թե շատ մենք պատկերացում ունենք, թե ինչ են սրանք նշանակում։ Սակայն երբ մենք խոսում ենք սրբության մասին, չկա որևէ բան, որը կհամեմատվի դրա հետ։ Աստված անզուգական ձևով սուրբ է։

Սրբությունը մի բան է, որը չես գտնի Աստծուց դուրս։ Իրոք, որոշ իմաստով կարող ենք ասել, որ որքանով ճանաչողություն ունենք սրբության հանդեպ, այդքանով էլ ճանաչում ենք Աստծուն։ Ես սա այսպես եմ կապակցում. մենք գոհանում ենք Աստծուց Իր բարության համար, մենք փառաբանում ենք նրան Իր մեծության համար, սակայն մենք երկրպագում ենք Աստծուն Իր սրբության համար։ Երկրպագությունն արձագանքն է Աստծո սրբության հանդեպ։

Հին Կտակարանում Աստված ասաց. «Սու՛րբ եղեք, որովհետև Ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ» (Ղևտացիս 11:44) և Նոր Կտակարանում Պետրոսը հիշեցնում է Տիրոջ խոսքերը՝ ասելով. «Սու՛ր եղեք, որովհետև Ես սուրբ եմ» (1-ին Պետրոս 1։16)։

Երկու տարբեր ճանապարհներ կան սրբությանը հասնելու համար։ Ես հաջորդ մի քանի օրերի ընթացքում կհամեմատեմ այս երկու ճանապարհները. մեկը՝ հին ուխտով և մյուսը՝ նորով։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ Աստված սուրբ է, արժանի երկրպագության, և որ Հիսուսի արյամբ ես սրբագործված եմ, դարձել եմ սուրբ, առանձնացվել եմ Աստծո համար։ Ամեն։