«…որպեսզի անարատ Աստծու անբիծ և անմեղ զավակները լինեք այն կամակոր և խոտոր սերնդի մեջ, որի մեջ պիտի երևաք որպես աշխարհում լույս տվողներ:
Փիլիպպեցիներին 2:15
Մեր անձերը խոնարհեցնելու արդյունքը շատ գեղեցիկ է` «մենք շողում ենք որպես աշխարհի լույս»։
Խոնարհությունը մեզ հնարավորություն է տալիս «շողալու, ինչպես աստղերը տիեզերքում» (Փիլիպպեցիներին 2:15): Այն Աստծու ժողովրդին բոլորովին տարբեր է դարձնում այս աշխարհի մարդկանցից։ Աստծու ժողովուրդն առանձնանում է ոչ թե իր մեծ ձեռքբերումներով կամ ինտելեկտուալ հնարավորություններով, այլ իր խոնարհությամբ։ Խոնարհությունը մի որակ է, որ այսօր աշխարհը շատ քիչ է տեսնում: Անտարակույս, այն Աստծու ժողովրդին առանձնահատուկ է դարձնում, երբ նրանք խոնարհությամբ են ապրում:
Մեզ շրջապատող աշխարհը գնալով ավելի խավար է դառնում։ Շատ «լույսեր», որոնք մենք ապահով էինք համարում, վերցված են մեզանից:
Բայց գիշերվա երկնքի հետ կապված մի գեղեցիկ փաստ կա․ որքան երկինքը խավար է դառնում, այնքան աստղերն ավելի պայծառ են շողում։ Ահա թե ինչպես է Աստված ուզում որ լինի: Աշխարհում լույս տալու և շողալու բանալին մեզ համար անձը խոնարհեցնելն է։
Ես հույս ունեմ, որ ձեզ համար հաճելի և օգտակար է հպարտության և խոնարհության տիեզերական օրենքի կիրառության ուսումնասիրությունը: Ես նաև հույս ունեմ, որ Տերն անձամբ խոսում է ձեզ հետ և քաջալերում, որ շարունակեք քայլել Իր հետ:
Ինչպես տեսանք, Հիսուսը խոնարհության մեծագույն և կատարյալ օրինակն է, որին մենք պետք է հետևենք:
Ինքնախոնարհեցումը պետք է մեր կյանքի էական բաղկացուցիչը լինի, եթե մենք ուզում ենք քրիտոնեական հաջողակ կյանք վարել։ Արդյունքը, որ Աստված խոստանում է, այն է, որ մենք «աստղերի պես կշողանք` տիեզերքում»:
Որպես հավատացյալները՝ մեր հարևաններին, աշխատակիցներին, ընկերներին և ընտանիքի անդամներին Աստծու մասին վկայելու ամենաարդյունավետ ճանապարհը Հիսուսի թողած օրինակին հետևելն է:
Հիշեք, որ թեև մեր աշխարհը գնալով ավելի ու ավելի խավար է դառնում, սակայն խավարի հաշվին լույսն ավելի պայծառ է շողում: Եթե ուզում եք, որ Աստված այս խավար օրերում օգտագործի ձեզ, ապա բանալին ինքնախոնարհումն է։
Հատված Դերեկ Պրինսի «Հպարտությո՞ւն, թե՞ խոնարհություն» գրքից