«Կան բանկային պահոցներ, որոնք ծրագրավորված և ուղղորդված են միայն բանկի կառավարչի ձայնի համար: Նրա ձայնը, ինչպես և յուրաքանչյուր մարդկային ձայն, յուրահատուկ է: Ոչ ոք չի կարող կրկնօրինակել այդ ձայնը: Այսպիսով, միակ մարդը, ով կարող է բացել այդ պահոցը, բանկի կառավարիչն է, որն իր ձայնով հատուկ արտահայտություն է ասում: Հավատում եմ, որ թե՛ իմ և թե՛ ձեր սիրտը պետք է նման կերպ աշխատի: Սիրտը պահոց է: Դա մի վայր է, որտեղ պահում ենք այն, ինչը բարձրագույն արժեք է մեզ համար:
Առակաց 4:23-ում Սողոմոնն ասում է.
«Ամենայն զգուշությամբ պահի՛ր քո սիրտը, քանի որ նրանից են կյանքի ակունքները»:
Ձեր սրտի պարունակությունը կորոշի ձեր կյանքի ընթացքը: Ձեր սիրտը մի պահոց է, որտեղ ավելի արժեքավոր բաներ են պահվում, քան բանկային պահոցում: Հավատում եմ, որ Աստծո յուրաքանչյուր զավակ պետք է այնպիսի սիրտ ունենա, որը պահոցի պես կբացվի միայն մեկ ձայնի՝ Տիրոջ ձայնի առաջ: Հիշո՞ւմ եք, թե ինչպես Հիսուսն ասաց. «Իմ ոչխարներն Իմ ձայնը լսում են և Իմ հետևից են գալիս»: Նա նաև ասաց, որ նրանք չեն գնա օտարի հետևից, որովհետև նրա ձայնը չեն ճանաչում: Որքա՜ն կարևոր է նման սիրտ ունենալը, որը բացվում է Տիրոջ ձայնից և չի բացվում օտարի ձայնից: Ինչպիսի՞ սիրտ է դա: Դա զանազանող և լսող սիրտն է: Մենք ականջներ ունենք, որոնք լսում են ոչ թե ֆիզիկական աշխարհում, այլ մեր հոգու մեջ: Մեր էության ամենախորունկ տեղում մենք մի սիրտ ունենք, որը պետք է արձագանքի Տիրոջ ձայնին»:
Դերեկ Պրինս
«Ինչպես լսել Աստծո ձայնը» գրքից