ՓԵՏՐՎԱՐԻ 1. «ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՁՐԻԱԲԱՐ»

Հիսուսի արյամբ ես արդարացված եմ, դարձել եմ արդար այնպես, որ կարծես երբեք էլ մեղք չեմ գործել։

«Նրա շնորհով ձրի են արդարանում, այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսի մեջ է, որին Աստված նախապես սահմանեց քավություն լինելու նրա արյանը հավատացողներին, որպեսզի ցույց տա իր արդարությունը՝ ներելով նախապես՝ Աստծո համբերատարության գործված մեղքերը»։

Հռոմեացիներին 3:24-25

Ես շատ ուրախ եմ, որ ձրի բառը ներառված է այս հատվածում։ Կրոնական մարդկանց խմդիրն այն է, որ նրանք միշտ փորձում են վաստակել քավությունը, սակայն միշտ ձախողվում են դրանում։ Նրանք միշտ անբավարար են և երբեք հանգիստ չեն գտնում, որովհետև մտածում են, որ պետք է մի քիչ ավելին անեն արդարացման համար։ Սա երբեք չի աշխատում։

Մենք արդարացված ենք միայն Հիսուսի արյան հանդեպ ունեցած մեր հավատով։ Եկե՛ք նայենք Հռոմեացիներին 4:4-ին. «Բայց նրան, ով գործ է անում (կրոնավոր մարդը), վարձը շնորհ չի համարվում, այլ պարտքի պես է»։

Շատ մարդիկ կարծում են, որ եթե նրանք միշտ արդար են ապրել և իրենց պարտականությունն են արել, ապա Աստված իրենց արդարություն է պարտք: Սակայն իրականում Աստված ոչ ոքի պարտք չէ։ Ուշադրություն դարձրեք 5-րդ համարին. «Իսկ ով գործ չի անում, այլ հավատում է Նրան, ով ամբարիշտին արդարացնում է, նրա հավատն արդարություն է համարվում»։

Առաջին բանը, որը մենք պետք է անենք սա է. պետք է դադարենք ինքներս մեզ արդարացնելուց։ Դադարե՛ք մի քիչ լավը լինելուց։ Կա՛նգ տվեք դրան։ Այն, ինչի կարիքն ունենք, պարզապես հավատալն է։ Այն շատ պարզ է։ Հակառակ դեպքում մենք երբեք չենք հաջողվի դրանում։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ ձրիաբար արդարացված եմ նրա շնորհով։ Ես հավատում եմ այն մեկին, որ արդարացնում է ինձ, և իմ հավատն ինձ արդարություն է համարվում։ Հիսուսի արյամբ ես արդարացված եմ, դարձել եմ արդար այնպես, որ կարծես երբեք էլ մեղք չեմ գործել։ Ամեն։