ՀՈւՆՎԱՐԻ 29.
«ՔԱՂՑԱԾ ԵՎ ԾԱՐԱՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
Հիսուսի արյամբ ես արդարացված եմ, դարձել եմ արդար, այնպես որ կարծես երբեք էլ մեղք չեմ գործել։
Արդարացում բառը երբեմն հոգնեցուցիչ աստվածաբանական տերմին է, որի ճշմարիտ իմաստը հաճախ անհասկանալի է։ Մենք սկզբում կնայենք բառին, որից հետո ես կփորձեմ բացատրել ճշմարիտ իմաստը։ Հռոմեացիներին թղթի կենտրոնական թեման արդարությունն է։ Շատ դարեր առաջ Հոբը մի հարց է տվել. «Եվ ինչպե՞ս կարդարանա մարդ Աստծո մոտ» (Հոբ 25:4): Հռոմեացիներին գիրքը ներկայացնում է Աստծո պատասխանը։ Եթե մենք հետաքրքված ենք արդարությամբ, ապա պետք է հետաքրքրվենք Հռոմեացիներին ուղղված նամակով։ Հիսուսն ասաց. «Երանի՜ նրանց, ոքվեր քաղցած են և ծարավ արդարության, որովհետև նրանք կկշտանան» (Մատթեոս 5:6): Մենք կարող ենք քաղցած և ծարավ լինել բժշկության և բարգավաճման համար առանց երանելի լինելու։Սակայն երբ մենք քաղցած և ծարավ ենք դառնում արդարության համար, այն ժամանակ մենք երանելի կլինենք․
«Հապա որքա՜ն առավել հիմա, երբ նրա արյունով արդարացած ենք, նրա բարկությունից կփրկվենք»։
Հռոմեացիներին 5:9
Ուշադրություն դարձրեք, որ մենք արդարացվել ենք նրա արյամբ։ Եբրայերեն և հունարեն լեզուներում մի բառ կա, որը թարգմանվում է որպես արդար և արդարացի։ Եբրայերենում այդ բառը ցադաքն է, իսկ հունարենում՝ դիկայիոո։ Սակայն կարևոր չէ, թե ինչպես դա կթարգմանվի, այն նույն բառն է։ Անգլերենում մենք գործածում ենք արդար բառը օրինականության և օրենքի հետ կապված, սակայն արդարացիությունը գործածում ենք բնավորության և կառավարման համար։ Աստվածաշնչի լեզվում նման տարբերություն չկա։ «Նրա արյունով արդարացած» նշանակում է նույն բանը, ինչ «նրա արյամբ արդար դարձածը»։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ նրա արյամբ արդարանալու և արդար դառնալու իմ քաղցը և ծարավը։ Հիսուսի արյամբ ես արդարացված եմ, արդար եմ դարձել, այնպես, որ կարծես երբեք էլ մեղք չեմ գործել։ Ամեն։