ՀՈՒՆՎԱՐԻ 21. «ԱՆՁՆԱՊԵՍ ՎԿԱՅԵԼԸ»
Հիսուսի արյամբ իմ բոլոր մեղքերը ներված են։
«Նրանով (Քրիստոսով) փրկությունն ունենք նրա արյունով՝ մեղքերի թողությունն իր շնորհի մեծության չափով»։
Եփեսացիներին 1:7
Նայելով Հիսուսի արյան վերաբերյալ Աստծո Խոսքում նշված այս հատվածին՝ ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես կիրառել այն ձեր անձնական վկայության զոպայով՝ ձեր կյանքի անձնական իրավիճակներին և կարիքներին։
Այս համարը մեզ երկու բանի մասին է ասում, որոնք մենք ունենք այն ժամանակ, երբ Քրիստոսի մեջ ենք։ Հիշե՛ք, երբ դուք Քրիստոսից դուրս եք, այս բաները մեզ հասանելի չեն։ Եգիպտոսում առաջին Զատիկի ժամանակ արյունը չպաշտպանեց նրանց, ովքեր տան մեջ չէին։ Միայն իրենց տանն մեջ էր, որ հրեաները պաշտպավնված էին, և միայն Քրիստոսի մեջ է, որ մենք ունենք քավություն և մեղքերի թողություն։
Ես վերին համարն անգիր գիտեմ։ Եթե ինձ մութ գիշերը մի մութ սենյակի անկյունում գլխիվար կանգնեցնեն, ես այս համարը կարող եմ արտասանել առանց որևէ խնդրի։ Ես ապրում եմ այս համարով։ Ես իմ զոպան իմ ձեռքում եմ պահում։ Հավատացե՛ք ինձ, որ չի եղել գրեթե մեկ օր, որ ես չգործածեմ զոպան իմ անձնական կյանքում։ Ես հայտնաբերել եմ, որ այն գործում է։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես այն կիրառում եմ իմ անձնական վկայության զոպայով՝ հռչակելով, որ իր արյամբ ես քավություն և մեղքերի թողություն ունեմ։ Ամեն։