ՀՈՒՆՎԱՐԻ 5. «ՎՍՏԱՀԵԼ ԳԱՌԱՆԸ»

Ես անձամբ վկայում եմ սատանայի դեմ այն մասին, թե ըստ Աստծո Խոսքի Հիսուսի արյունն ինչ է անում ինձ համար։

1-ին Կորնթացիներին 5:7-ում Պողոսը փոխկապակցում է Հին Կտակարանի Զատիկը Հիսուսի խաչելության հետ.

«… որովհետև մեր զատիկը՝ Քրիստոսը, մեզ համար մորթվեց»։

Այստեղ Զատկի շատ հստակ կիրառում կա Հիսուսի՝ խաչի վրա կատարած զոհողության հետ։ Մենք կարող ենք ասել, որ Զատկի Գառը մորթվեց արդեն քսան դար առաջ, և նրա արյունն ամանի մեջ է։ Նրա արյունը հեղվեց, սակայն այդ արյունը չի կարող պաշտպանել մեզ, քանի դեռ այն ամանի մեջ է․մենք պետք է արյունը ամանից տեղափոխենք մեր բնակության վայրը։

Հին Կտակարանի ժամանակ զոպան էր օգտագործվում, սակայն Նոր Կտակարանում մենք ի՞նչ պետք է օգտագործենք։ Պատասխանը հետևյալն է` մեր վկայությունները։ Մեր անձնական վկայություններն արյունը վերցնում են ամանից և կիրառում են այն մեր տների՝ մեր կյանքի, իրավիճակների և ընտանիքների վրա։ Մենք հաղթում ենք սատանային, երբ անձնապես վկայում ենք այն մասին, թե ըստ Աստծո Խոսքի ինչ է անում Հիսուսի արյունը մեզ համար։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ Հիսուսը զոհբերվել է ինձ համար և ես հավատում եմ, որ այդ արյունն ինձ մաքրում և ազատ է անում մեղքից։ Ես անձամբ վկայում եմ սատանայի դեմ այն ամենը, ինչն Աստծո Խոսքն ասում է Հիսուսի արյան գործի մասին։