ՀՈՒՆՎԱՐԻ 2. «ԳՈՐԾԱԴՐԵԼ ԱՐՅՈՒՆԸ»

Ես անձամբ վկայում եմ սատանայի դեմ այն մասին, թե ըստ Աստծո Խոսքի Հիսուսի արյունն ինչ է անում ինձ համար։

Նայելով այս դավանությանը՝ մենք հասկանում ենք, որ մեզ անհրաժեշտ է իմանալ, թե Հիսուսի արյունն ինչ է անում մեզ համար, որից հետո իմացողությունից պետք է անցում կատարել մեր կյանքի մեջ կիրառությանը։ Այս կիրառման օրինակը կարող ենք վերցնել Զատկի արարողությունից, ինչը Իսրայելի համար նախատեսած Աստծո ազատագրությունն ու փրկությունն էր (տե՛ս Ելից 12:21-27): Յուրաքանչյուր ընտանիքի հայրը պետք է գառ մորթեր (սա զոհաբերություն էր), իսկ դրա արյունը պետք է հավաքեր ամանի մեջ։ Այս փաստն արտահայտում է հայրերի այն հսկայական պատասխանատվությունը, որը դրված է նրանց վրա՝ իրենց ընտանիքի քահանան լինելու համար։

Ամանի մեջ գտնվող արյունը, ինչևէ, չէր պաշտպանում որևէ իսրայելացու ընտանիք։ Այն պետք է ամանից տեղափոխվեր այն վայր, որտեղ այդ ընտանիքը ապրում էր։ Միայն մեկ միջոց էր թույլատրվում այդտեղ և դա զոպան էր։ Այս բույսը տարածված է Մերձավոր Արևելքում. այնտեղ այն ամեն տեղ է աճում։ Այսպիսով նրանք պետք է մի փունջ զոպա հավաքեին, թաթախեին այն արյան մեջ և ցողեին արյունը դռան վերևի հատվածին և շրջանակին, բայց ոչ երբեք շեմին։ Երբեք թույլ չի տրվում քայլել արյան վրայով։

Երբ ի գործ էր դրվում այդ ամենը, մահվան հրեշտակը չէր կարող մուտք գործել այդ տուն։ Սակայն միայն այն իսրայելացիներն էին պաշտպանված, որոնք տանն էին և գտնվում էին արյան ներքո։ Այդ գիշեր դա Եգիպտոսում միակ ապահով վայրն էր։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ պաշտպանված եմ ոսոխից՝ կիրառելով Արյունը ինձ և իմ ընտանիքի վրա։ Ես անձամբ վկայում եմ սատանայի դեմ այն ամենը, ինչն Աստծո Խոսքն ասում է Հիսուսի արյան գործի մասին։