ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14. «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
Պինդ բռնենք շնորհը
Եկե՛ք մի հայացք նետենք այս օրերի աշխարհի իրավիճակին։ Մենք գիտենք, որ շարժ է սպասվում (տե՛ս Եբրայեցիներին 12:26-27)։ Իսկ այժմ նայեք բնավորության, բարոյականության և չափանիշների մասնատմանը։ Պողոսն ասում է.
«Ա՛յս իմացիր, որ վերջին օրերում չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, անգութ, անհաշտ բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի հաճոյասեր, քան թե աստվածասեր։ Դրանք աստվածպաշտության կերպարանքն ունեն, բայց Նրա զորությունն ուրացել են. նրանցից հե՛տ քաշվիր»։
2-րդ Տիմոթեոա 3:1-5
Սա բարոյական արատների ու բնավորության ապականման մի ցուցակ է, որը վկայում է վերջին օրերի մասին։ Կարծում եմ, որ եթե մեկ անգամ ևս աչքի անցկացնեք այս ցուցակը, ապա կգտնես որ դրանց մեծամասնությունը ակհայտ է մեր արդի քաղաքակրթության մեջ։ Իսկ ցուցակի անմիջապես մեջտեղում ասում է, որ մարդիկ «ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, անգութ» են։ Նկատե՛ք կապը։ Ապերախտները գտնվում են անմաքուրների հարևանությամբ։ Դու չես կարող սուրբ լինել, բայց անշնորհակալ մնաս։ Քանի որ մեր Աստված մաշող կրակ է (տե՛ս, օրինակ, Եբրայեցիներին 12:29), ապա Նա պահանջում է, որ մենք Իրեն ծառայենք պատշաճ սրբությամբ։ Մենք նաև պետք է Նրան երախտագիտությամբ ծառայենք։ Մենք պետք է Նրան գոհունակությամբ մոտենանք։
Եկե՛ք երախտագիտություն ցուցաբերենք, որպեսզի կարողանանք Նրան ընդունելի ծառայություն մատուցել, ահով և երկյուղածությամբ։ (Տե՛ս խոսք 28)։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, այն ամենի համար, որ Դու արել ես իմ կյանքում։ Ես հռչակում եմ՝ քանի որ մեր Աստված մաշող կրակ է, ապա ես Նրան ծառայում եմ սրբությամբ և երախտագիտությամբ։ Ես պինդ կբռնեմ շնորհը։ Ամեն։