ՀՈԿՏԵՄԲԵՐԻ19. «ԱՍՏԾՈ ԽՈՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ»
Ջանասե՛ր լինենք
Աստծո խոստումների մեծ մասը պայմանական են։ Այլ կերպ ասած՝ երբ Աստված խոստում է տալիս, ասում է. «Եթե այս անես, ապա Ես էլ այն կանեմ»։ Մենք իրավունք չունենք պահանջելու այդ խոստումը, եթե չենք կատարել Նրա առաջադրած պայմանը։
Կարիք ունենք հասկանալու, որ մեր կյանքում Աստծո խոստումների իրականացումը կախված չէ մեր իրադրություններից, այլ կախված է մեր՝ Աստծո պայմանները կատարելուց։ Մենք պետք է մեր հայացքը պահենք պայմանների վրա և անպայման կատարենք դրանք, այլ ոչ թե ընկնենք իրավիճակների ազդեցության տակ, որը մեզ կխանգարի կատարել պայմանները։
Եկե՛ք Աբրահամի օրինակին նայենք։ Աստված Աբրահամին որդի էր խոստացել, ով պիտի լիներ նրա ժառանգը, սակայն նա դարձավ իննսունինը տարեկան, և դեռ ոչ մի ժառանգ չկար։ (Աբրահամն ինքնակամ ծնունդ տվեց Իսմայելին, սակայն նա չէր լինելու իր ժառանգը)։ Ինչու՞ Աստված թույլ տվեց, որ Աբրահամն այդքան ծերանա, հետո միայն Նա կատարի Իր խոստումը։ Ինչու՞ է արդյոք Աստված հաճախ թույլ տալիս, որ անհնարինության մի դիրքի հասնենք, որից հետո միայն Նա կատարում է այն խոստումները, որ դավանում ենք։
Առաջին, մենք լիցքաթափվում ենք ավելորդ ինքնավստահությունից։ Մենք գիտակցում ենք, որ եթե ինչ-որ բան պետք է արվի, ապա Աստված կլինի այն միակը, ով կարող է անել այդ։ Աբրահամի մարմինն անպիտան էր մարդկային պայմաններում, անպիտան էր նաև նրա կնոջ արգանդը։ Բնական ոչ մի ճանապարհ չկար, որով այդ խոստումը հնարավոր լիներ կատարվել։ Աբրահամն իր աչքերը պետք է կենտրոնացներ բացառապես Աստծո վրա՝ այն միակի, ով կարող էր իրագործել խոստումը։
Երկրորդ, երբ խոստումն ի վերջո կատարված է, ամբողջ փառքը Տիրոջն է լինում։ Հիշե՛ք՝ խոստումների նպատակն այն է, որ Աստված փառավորվի։ Երբ փոքր-ինչ հնարավորություն կա, որ մի բան ինքներս անենք, ապա գուցե գայթակղվենք՝ պատիվը մեզ առնելու։ Սակայն երբ մի տեղ ենք հասնում, երբ գիտենք, որ մեր ջանքերով ոչինչ չենք կարող անել, մեր ինքնավստահությունն սպառում է իրեն, իսկ ամբողջ փառքն Աստծուն է գնում։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Քո հանգիստը մտնելու խոստման համար։ Ես հռչակում եմ, որ խոստումների նպատակն այ ն է, որ Աստված փառավորվի։ Ես ջանասեր կլինեմ։ Ամեն։