ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6. «ԱՍՏՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է»

Իմ Հայրը գիտի, թե ինչի կարիք ունեմ, նույնիսկ նախքան ես կխնդրեմ Նրանից

Երբ ըմբռնում ենք Աստծո գիտության կատարելությունը, մասնավորապես Նրա կանխագիտության կտաարելությունը, ապա դա մեզ այն վստահությունն է տալիս, որ, ինչ էլ պատահի, Աստված երբեք հանկարծակիի չի գա։ Երկնքում երբեք անակնկալ դեպքեր չեն լինում։ Աստված ոչ միայն գիտի սկիզբն ու վերջը, այլև Նա ինքն է «Սկիզբը և Վերջը» (Հայտնություն 21:6)։ Աստված մշտապես ղեկավարում է ամեն բան։

Աստված առանձնահատուկ կերպով ճանաչում է նրանց, ում Ինքն ընտրել է Իր հետ հավիտենության մեջ լինելու համար։ «Որովհետև նրանց, ում առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց Իր Որդու պատկերին կերպարանակից լինել, որպեսզի նա անդրանիկը լինի շատ եղբայրների մեջ» (Հռոմեացիներին 8:29)։

Եթե Աստծո շնորհով և ողորմությամբ մենք հասնենք այդ փառավոր, հավիտենական վախճանին, ապա Հիսուսը երբեք մեզանից ոչ մեկին չի ողջունի հետևյալ խոսքերով. «Երբեք չէի սպասում, որ քեզ կտեսնեմ այստեղ»։ Այլ Նա կասի. «Զավա՛կս, ես սպասում էի քեզ։ Մենք չէինք կարող հարսանեկան խնջույքն առանց քեզ սկսել»։ Հավատում եմ, որ այդ փառավոր խնջույքին ամեն նստատեղ պիտի կրի այն անձնավորության անունը, ում համար պատրաստված է։

Մինչև փրկվածների թիվը կլրանա, Աստված զարմանալի համբերությամբ է սպասում, «որովհետև չի ցանկանում, որ կորչողներ լինեն, այլ որ բոլորն ապաշխարության հասնեն» (2-րդ Պետրոս 3:9)։

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ Դու գիտես ինձ ամբողջովին։ Ես հռչակում եմ, որ Աստված միշտ վերահսկում է ամեն բան. Նա երբեք հանկարծակիի չի գալիս։ Իմ Հայրը գիտի, թե ինչի կարիք ունեմ, նույնիսկ նախքան ես կխնդրեմ Նրան։ Ամեն։