ՕԳՈՍՏՈՍԻ 21. «ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂԸ»

Մեր հին մարդը մեռավ Քրիստոսի մեջ, որ նոր մարդը կենդանի լինի մեր մեջ

Եկե՛ք ավելի խորապես դիտարկենք այն փոխանակումը, որը տեղի ունեցավ հին մարդու և նոր մարդու միջև։ Հին մարդը սատանայի ստի պտուղն էր։ Այն խաբեության պտուղ էր։ Նրա ամբողջ էությունը խաբեություն և ապականություն է։ Նա օձի պտուղն է։ Հին մարդն այնքան կեղծամիտ է, որքան իրեն արարած օձը։ Նրա մեջ ոչ մի ճշմարտութուն չկա. նա մինչև խորքը կեղծամիտ է։ Որքան շատ է փորձում ուղղվել, այնքան ավելի է նա ծռվում։

Ո՞րն է լուծումը։ Հին մարդը մեռավ, որպեսզի նոր մարդը ծնվի։ Եփեսացիներին 4:22-ը խրատում է մեզ. «ձեզանից դու՛րս հանեք հին մարդուն», այնուհետև, 24-րդ խոսքը մեզ հորդորում է. «ու նոր մարդը հագնեք»։ Սա է փոխանակումը։ Հին հագուստը հեռանում է, նոր հագուստ ենք հագնում։

Եփեսացիներին 4:24-ը շարունակում է նկարագրել նոր մարդուն՝ որպես «ճշմարտության արդարություն և սրբություն» ունեցող։ Կցանկանայի կրկին նշել այս խոսքը հետևյալ կերպ. «Ով Աստծո պատկերով է ստեղծված՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ։ Ավելի բառացիորեն՝ «Ով, համաձայն Աստծո ծրագրի (Աստծո չափանիշի, Աստծո մտքի կամ Աստծո նպատակի, ինչպես որ կուզեք հասկանալ այն), ստեղծված է ճշմարտության արդարությամբ և սրբությամբ»։ Նոր մարդը Հիսուսի վերաբերյալ Աստծո Խոսքի ճշմարտության պտուղն է։ Հավատքով մեր սրտերի մեջ ընդունած ճշմարտությունը ծնում է նոր մարդ, որն էլ արդարություն և սրբություն է ծնում։ Նոր մարդն ստեղծվել է համաձայն Աստծո չափանիշի կամ նպատակի՝ արդարությամբ և սրբությամբ, որոնք ճշմարտության պտուղներ են։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած փոխանակման համար։ Ես հռչակում եմ, որ իմ «հին մարդը» խաչվել է Քրիստոսի հետ, որպեսզի իմ «նոր մարդը» ծնվի։ Ես հավատքով իմ սրտի մեջ ընդունում եմ այն ճշմարտությունը, որ իմ հին մարդը մեռավ Քրիստոսի մեջ, որ նոր մարդը կենդանի լինի իմ մեջ։ Ամեն։