ՕԳՈՍՏՈՍԻ 14. «ԱՆԵԼ ԱՍՏԾՈ ԿԱՄՔԸ»

Ես կատարյալ եմ Քրիստոսի մեջ

Ինչի՞ համար ենք մենք այստեղ՝ երկրի վրա։ Նրա համար, որ ոչ թե մեր սեփական կամքն անենք, այլ՝ Քրիստոսի, ով լիազորել է մեզ։ Կողոսացիներին 1:9-ում Պողոսը գրում է. «Դրա համար մենք էլ այն օրից ի վեր, երբ լսեցինք, ձեզ համար չենք դադարում աղոթք անելուց և խնդրանք ներկայացնելուց, որ լցվեք նրա կամքի գիտությամբ, ամեն իմաստությամբ ու հոգևոր հանճարով»։ Մենք պետք է լցվենք Աստծո կամքի գիտությամբ։ Այլ խոսքերով՝ Քրիստոսի կամքի գիտությունը տիրապետելն է մեր ամբողջ մտքին։ Այն է՝ ամբողջությամբ վերահսկել մեր միտքը։ Ամեն շարժառիթ և մտադրություն պետք է լինի Քրիստոսի կամքի գիտության վերահսկողության տակ։

Կողոսացիներին 4:12-ում Պողոսը շարունակում է.

«Ձեզ բարևում է Եպափրասը՝ Քրիստոսի ծառան, որ ձեզանից է. ամեն ժամանակ ձեզ համար պատերազմում է աղոթքներում, որ կատարյալ և լցված լինեք Աստծու ամբողջ կամքով»։

Հավատացյալը կատարյալ և լցված է դառնում միայն այն ժամանակ, երբ կատարում է Աստծո ամբողջ կամքը։ Եբրայեցիներին 13-ը գեղեցիկ կերպով է հաստատում այս դրույթը.

«Եվ խաղաղության Աստվածը, որ հավիտենական ուխտի արյունով մեռելներից հարություն տվեց ոչխարների մեծ Հովվին՝ մեր Տեր Հիսուսին, թող ձեզ ամեն բարի գործի մեջ հաստատի՝ Իր կամքն անելու»։

Եբրայեցիներին 13:20-21

Մենք կատարյալ, լցված և լիացած ենք դառնում միայ այն դեպքում, երբ կատարում ենք Աստծո կամքը, ճիշտ ինչպես որ Հիսուսը լիություն էր գտնում միայն Աստծո կամքն անելու մեջ։

Եթե քո կյանքում աններդաշնակություն, խորտակում կամ զգացմունքային խառնաշփոթ կա, մտածի՛ր ստուգել քո հարաբերությունն Աստծո կամքի հետ, քանի որ դու կարող ես կատարյալ դառնալ միայն այն ժամանակ, երբ գիտենաս և անես Աստծո կամքը։ Ցանկացած այլ բան միայն անկատարություն և խորտակում կբերի։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ գործում ես իմ մեջ։ Ես հռչակում եմ իմ հույսը՝ Աստծո ամբողջ կամքի մեջ կատարյալ և ամբողջական մնալու, միայն Նրա կամքն անելու մեջ լիություն գտնելու։ Ես կատարյալ եմ Քրիստոսի մեջ։ Ամեն։