ՕԳՈՍՏՈՍԻ 4. «ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ»
Ես որդեգրվել եմ որպես Աստծո զավակ
Աստծո նպատակն այն չէ, որ մենք մշտապես երեխաներ մնանք։ Նրա նպատակն է, որ մենք աճենք ու դառնանք հասուն որդիներ։ Սակայն այստեղ նույնպես մենք կախում ունենք Սուրբ Հոգուց։ Առանց Սուրբ Հոգու մենք չենք կարող մեծանալ ու հասունանալ։ Ինչպես Պողոսն է ասում Հռոմեացիներին 8:14-ում. «Ովքեր Աստծու Հոգով են առջնորդվում, նրանք Աստծու որդիներ են»։
Այս խոսքում «որդիներ» բառը նույնը չէ, ինչ «զավակներ» բառը այլ խոսքերում։ Սա նշանակում է հասուն որդի՝ մեկը, ով պատասխանատու է, վերահսկում է իր կյանքը, ով գիտի՝ ինչպես վարվել, և ով իշխանություն ունի։
Ինչպե՞ս ենք արդյոք մենք գալիս հասունության այս վայրը։ Պողոսն ասաց. «Ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներ են»։ Սուրբ Հոգու երկրորդ մեծագույն առաքելությունը մեր կյանքում՝ որպես Ատծո ընտանիքի անդամներ, այն է, որ մեզ հասուն դարձնի։ Սա գալիս է և հնարավոր է միայն մեկ ճանապարհով՝ Աստծո Հոգով առաջնորդվելով։ Հասունության հասնելու որևէ այլ ճանապարհ չկա։ Իսկ «առաջնորդվելը» շարունակական գործընթաց է։ Մենք պետք է շարունակաբար՝ ամեն օր, ամեն ժամ, ամեն իրավիճակում, առաջնորդվենք Աստծո Հոգով։ Միմիայն այս ճանապարհով մենք կարող ենք ապրել որպես Աստծո հասուն որդիներ։
Այս օրերում եկեղեցու մեջ ողբերգությունն այն է, որ անհամար թվով քրիստոնյաներ, ովքեր վերստին ծնվել են Աստծո Հոգուց, երբեք չեն սովորել առաջնորդվել Աստծո Հոգով։ Հետևապես, նրանք երբեք հասունության չեն հասնում։ Նրանք միշտ, ինչ-որ իմաստով, հոգևորապես երեխա են մնում։ Սա ոչ թե արդյունք է այն բանի, որ հասունության գործընթացը նախատեսված չէ այդ տեղի համար, այլ սա այն պատճառով է, որ նրանք պարզապես չեն հասկացել, թե ինչպես իրենք իրենց հասանելի դարձնեն այդ հասունության համար։ Միջոցը Սուրբ Հոգով առաջնորդվելն է։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ ինձ ընտրեցիր սիրով։ Ես հռչակում եմ, որ Աստծո Հոգով առաջնորդվելու գործընթացի միջոցով ես կքայլեմ դեպի հասունություն։ Ես որդեգրվել եմ որպես Աստծո զավակ։ Ամեն։