ՀՈՒԼԻՍԻ 24. «ԿԱՆՉՎԱԾ ՍՈՒՐԲԵՐ»

Ես սուրբ եմ

Հռոմեացի հավատացյալներին Պողոսը նկարագրում է որպես «Աստծու սիրելիներ, կանչված սուրբեր» (Հռոմեացիներին 1:7):

Հիշե՛ք, որ սրբությունը ոչ թե մի ինչ-որ հավելյալ որակավորում է, որը շատ քիչ քրիստոնյաներ կարող են ձեռքբերել, այլ սրբություն բոլորը պետք է ունենան։ Պողոսը չէր հանդիսանում ինչ-որ հատուկ «բարձրակարգ» հոգևորներից մեկը, ովքեր ընթանում են մեզ համար անհասանելի մի հարթության վրա։ Պողոսն այն կարծիքին էր, որ բոլոր հոգևորները պետք է սուրբ լինեն։

Երբ դու ընդունում ես Հիսուս Քրիստոսին հավատալու ավետարանի հրավերը, Աստված քեզ կոչում է սուրբ մեկը։ Դու մեկն ես, ով առանձնացված է՝ պատրաստ հանձնվելու Սուրբ Հոգուն ու արդարությանը։ Գուցե նայես ինքդ քեզ ու ասես. «Դե, այնքան էլ նման չեմ սուրբի», սակայն հիշի՛ր, թե Պողոսն ինչ էր ասում. «Չեղած բաները գոյություն ունեցողի պես է համարում» (Հռոմեացիս 4:17)։ Աստված Աբրահամին «ազգերի բազմության հայր» կոչեց նախքան նրա՝ նույնիսկ մեկ որդի ունենալը (տես՝ Ծննդոց 17:4-5):

Երբ Աստված քեզ ինչ-որ բան է կոչում, ապա դա այն պատճառով է, որ Նա պատրաստվում է քեզ դարձնել այդ ինչ-որ մեկը։ Երբ Աստված քեզ կոչում է սուրբ, ապա դու սուրբ ես, որովհետև Նա է քեզ սուրբ կոչել։ Գուցե որոշ ժամանակ պահանջվի, որպեսզի սրբությունը քո կյանքում գործի, բայց սուրբ լինելը Աստծո հրամանագիրն է քեզ համար։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ կանչել ես ինձ։ Ես հռչակում եմ, որ Դու ի գործ ես դնում Քո կոչումն իմ կյանքում, քանի որ ես սուրբ եմ։ Ամեն։