«Լեզվի հիվանդությունները»
2. Դատարկախոսություն և պարապ բառեր
«Կարիք ունի՞ ձեր լեզուն բժշկության» գրքից
Մատթեոսի ավետարանի 12:36-ում Հիսուսն ասում է.
«Բայց ասում եմ ձեզ, որ ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն, դատաստանի օրը հաշիվ պիտի տան»։
Մեր արտահայտած ցանկացած խոսքի համար մի օր հաշիվ ենք տալու։ Հաշիվ ենք տալու դատարկախոսության և կեղծավոր խոսքի համար նույնպես, երբ ասել ենք մի բան` նկատի ունենալով մեկ այլ բան։ Հաշիվ ենք տալու այն բառերի համար, որոնց համար մենք չենք ցանկանում պատասխան տալ։ Հաշիվ ենք տալու նույնպես այն խոսքերի համար, որոնք չենք իրագործել մեր կյանքում։
Լեռան քարոզում (Մատ. 5:37) Հիսուսն ասում է.
«Բայց ձեր թող լինի «այոն»` «այո», և «ոչը»` «ոչ». Սրանից ավելին չարիցն է»։
Սա հրաշալի ձևով հաստատում է վերը նշվածը։ Եթե մենք ասում ենք եղածից ավելին, ուրեմն չափազանցնում ենք, ընկնում են ավելորդ հույզերի հետևից, և այս ամեն բաները չարիցն են։
Արդյունքում, թույլ տվեք ձեզ մի պարզ խորհուրդ տալ։ Եթե դուք նկատի ունեք մի բան, ապա մի ասեք մեկ այլ բան։ Եթե դուք հետևեք այս կանոնին, ես խոստանում եմ, որ ձեր կյանքը կփոխվի։ Դուք կդառնաք նոր մարդ։ Պաշտպանելով այս կանոնը` դուք մեկ տարվա ընթացքում կդառնաք շատ ավելի լավ մարդ։