ՀՈՒՆԻՍԻ 20. «ԱՍՏԾՈՒ ՀԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ»

Ես Քրիստոսի ընկերն եմ

Հաճախ Աստծո նվիրվածության չափը քո հանդեպ պայմանավորված է Աստծո հանդեպ քո նվիրվածության չափով։ Աստված երբեք մասամբ չի նվիրվում և չի ուզում ցանկացած մասամբ նվիրում։ Աստված սահմանել է Իր հետ հարաբերության գինը։ Եվ դա այն ամենն է, ինչ ունես։ «Ձեզանից ամեն մեկը, ով իր բոլոր ինչքից չհրաժարվի, չի կարող ինձ աշակերտ լինել» (Ղուկաս 14:33)։

Միգուցե ասես. «Դժվար է թվում»։ Բայց դա իրագործելի է։ Թույլ տվեք երկու փաստ նշել Աստծո արքայության վերաբերյալ։ Նախ և առաջ, Աստված երբեք զեղչ չի անում։ Նա երբևէ չի իջեցնում որևէ բանի գինը։ Եթե ուզում ես այն հարաբերությունը, որ Պետրոսը, Պողոսը և Հովհաննեսն ունեին Տիրոջ հետ, դու պետք է վճարես այն գինը, որ նրանք վճարեցին։ Աստված զեղչ չի առաջարկում։

Երկրորդ փաստը բարի լուր է. Աստծո արքայության մեջ գնաճ չկա։ Գինը երբևէ չի բարձրացել և ոչ էլ նվազել է։ Այն միշտ նույնն է։
Աստծուն նվիրվելուց բխում է խաղաղություն, ապահովություն և ուրախություն։ Ուզու՞մ ես այն։ Դու պետք է որոշում կայացնես։ Հիսուսն ասաց.

«Ահա ես դռան առաջ կանգնած եմ և թակում եմ, եթե մեկը լսի իմ ձայնը և դուռը բանա, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա՝ ինձ հետ։

Հայտնություն 3 :20

Ուշադրությու՛ն դարձրեք այս խոսքում Հիսուսի սահմանած հերթականությանը։ Նախ դու Հիսուսին ես հրամցնում քո ընթրիքը, իսկ հետո նա տալիս է իր ընթրիքը։ Ինչպես Հիսուսն ասաց իր Հորը. «Եվ ինչ որ իմն է, բոլորը քոնն է, և ինչ որ քոնն է, իմն է» (Հովհաննես 17:10): Կամենու՞մ ես արդյոք այդպես նվիրվել Աստծուն։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ փրկագնեցիր ինձ։ Ես հռչակում եմ, որ կամենում եմ վճարել այդ հարաբերությանն ամբողջապես նվիրվելու գինը, քանի որ ես Քրիստոսի ընկերն եմ։ Ամեն։