ՀՈՒՆԻՍԻ 18. «ԱՍՏԾՈ ՉԱՓԱՆԻՇՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
Ես Քրիստոսի ընկերն եմ
Ավա՜ղ, այսօրվա աշխարհում ընկեր բառի իմաստն աղավաղվել է։ Այն դարձել է էժան մի բառ, և ընկերությունն էլ կարող է լինել էժան մի բան։ Սակայն ուզում եմ, որ իմանաք՝ Աստծո չափանիշն ընկերության համար չի փոխվել։ Աստծո համար ընկերությունը հիմնված է ուխտը կատարելու վրա։ Ուխտը կատարելու միջոցով Աբրահամը դարձավ Աստծո ընկերը։ Հիսուսը ցանկանում է Նոր Ուխտի ներքո մեզ իր հետ այնպիսի ընկերական հարաբերության մեջ բերել, ինչպիսին ուներ Աբրահամը Հին Ուխտի ներքո։
Հովհաննես 15:15-ում Հիսուսն ասաց իր աշակերտներին.
«Այլևս ծառա չեմ ասում ձեզ, …բայց ձեզ բարեկամ ասացի»։
Սա աստիճան ստանալ է. ծառայից դառնալ բարեկամ, ընկեր։ Բայց կարիք ունենք հասկանալու, որ մեզ համար, ինչպես որ Աբրահամի համար էր, ընկերությունը էժան չէ։ Հիսուսի ընկեր լինելը գին ունի։ Մեզ համար Հիսուսի հետ ընկերության հիմքը նույնն է, ինչը Աբրահամի դեպքում էր։ Դա ուխտը կատարելն է։ Հիսուսն արդեն մոտ էր իր կյանքը մեզ համար տալու պահին, երբ ասաց.
«Ոչ ոք նրանից ավելի մեծ սեր չունի, որ մեկն իր անձը դնի իր ընկերների համար»։
Հովհաննես 15:13
Սակայն հիշե՛ք, եթե մենք պատրաստվում ենք դառնալ Հիսուսի ընկերը, ապա պետք է մեր կյանքը դնենք նրա համար։ Սա երկկողմ ուխտ է։
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ փրկագնեցիր ինձ։ Ես հռչակում եմ՝ քանի որ Հիսուսն իր կյանքն է դրել ինձ համար, ես էլ իմ կյանքն եմ դնում նրա համար, որովհետև ես Քրիստոսի ընկերն եմ։ Ամեն։