ՀՈՒՆԻՍԻ 13. «ՄՈՏԵՆԱԼ ՀՈՐԸ»

Ես Աստծո զավակ եմ

 

Երբ Հիսուսն աշխարհ եկավ, նրա մեծագույն նպատակն էր Հոր մոտ բերել նրանց, ովքեր Իրենը կդառնային։ Սուրբ Գրքում վերոնշյալը հաստատող բազմաթիվ տեղեր կան, ինչպես օրինակ՝ հետևյալը.

«Որովհետև Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարվեց, այն Արդարն անարդարների համար, որ մեզ մոտեցնի Աստծուն»։

1-ին Պետրոս 3:18

Ինչու՞ մահացավ Հիսուսը։ «Որ մեզ մոտեցնի Աստծուն»։ Հիսուսը ոչ թե վախճանն էր, այլ՝ ճանապարհը։ Սրա մասին արտահայտիչ կերպով նա է ասում Հովհաննես 14:6-ում.

«Հիսուսը նրան ասաց. «Ես եմ ճանապահը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ եթե ոչ ինձանով»։

Հիսուսը ճանապարհն է, սակայն նպատակը Հայրն է։ Կարծում եմ, որ մեր քրիստոնեական հավատքի մեջ շատ անգամ շեղվում ենք Աստծո նպատակից։ Մենք շատ ենք խոսում Տեր Հիուս Քրիստոսի մասին որպես մեր փրկիչ, բարեխոս, միջնորդ և այլն։ Այս բոլոր տերմինները հրաշալի են և ճշմարիտ, սակայն չենք հասնում Աստծո նպատակին։ Աստծո նպատակը միայն այն չէ, որ մոտենանք Որդուն, այլ նաև՝ Որդու միջոցով մենք պետք է մոտենանք Հորը։

Շնորհակալութու՛ն, Հիսու՛ս, որ փրկագնեցիր ինձ։ Հռչակում եմ, որ Որդու միջոցով ես մոտենում եմ Հորը։ Հռչակում եմ, որ Աստծո զավակ եմ։ Ամեն։