Ծննդոց 3- ում ասվում է. «Արդ, օձն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստվածն ստեղծել էր. և կնոջն ասաց. -Հիրավի՞ Աստված ասաց, որ Պարտեզի ոչ մի ծառից չուտեք»։
Օձն անմիջապես չհերքեց Աստծո Խոսքը։ Նա այն հարցականի տակ դրեց։ Սակայն երբ Եվան տարվեց նրա հարցով, պարտվեց։ Եվ այն պահին, երբ մենք մեզ թույլ ենք տալիս հարցականի տակ դնել Աստծո Խոսքը, բռնում ենք պարտության ճանապարհը։
Եթե մենք ետ նայենք վերջին հարյուր տարվա պատմությանը, հատկապես 19-րդ դարի վերջին, կտեսնենք, որ աստվածաբանների մի շարժում առաջացավ Գերմանիայում, որոնք հարցականի տակ էին դնում Աստվածաշնչի` Աստծուց ներշնչված լինելը` դիտարկելով այն որպես փաստաթղթերի մի հավաքածու։ Եվ այդ շարժումը տարածվեց այլ երկրների մեջ` Նորվեգիա, Բրիտանիա և վերջիվերջո Ամերիկա։ Սակայն Աստծո Խոսքը հարցականի տակ դնելը այնպիսի ավերիչ հետևանք է թողնում, որ յուրաքանչյուրս պետք է տեղեկացված լինենք դրանից։
Այս հարցը ծագեց և բարձրացվեց Գերմանիայում` գերմանացի աստվածաբանների կողմից։ Արդյունքում Գերմանիայում երկու մարդիկ բարձրացան, ովքեր ավելի շատ տառապանք պատճառեցին մարդկությանը, քան պատմության մեջ եղած այլ անձինք։ Առաջինը Կարլ Մարքսն էր, իսկ երկրորդը` Ադոլֆ Հիտլերը։ Իմ կարծիքով նրանք Աստծո Խոսքը կասկածի տակ դնելու ուղիղ արդյունքն էին։ Երբ մենք տարվում ենք այդ հարցով, ճանապարհ ենք բացում սատանայի զորության համար։