ՄԱՐՏԻ 30. «ԲԱՐԵՀԱՃՈՒԹՅՈՒՆ ՍԻՈՆԻ ՀԱՆԴԵՊ»

Տերը չի լքի Իր ժողովրդին

Տերն ասում է, որ մեր օրերում Իսրայելի վերախմբավորումը մի դրոշ է, որը բարձրացվել է Նրա կողմից ազգերի համար։ Իսրայելում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները աշխարհի ուշադրության և լրատվության կենտրոնն են։ Վերջին օրերում Իսրայելի այս վերախմբվումը հստակորեն նախատեսված է եղել Աստծո մարգարեական օրացույցի մեջ երեք հազար տարի առաջ։ Ահա այդ խոսքերից մեկը, որով ամեն բան պարզ է դառնում.

«Դու վեր կկենաս, Սիոնին կողորմես, որովհետև ժամանակն է նրանց ողորմելու, որովհետև որոշված ժամանակը հասավ, որովհետև քո ծառաները հավանեցին նրա քարերին և նրա փոշուն խղճում են։ Հեթանոսները կվախենան Տիրոջ անվանից, և երկրի բոլոր թագավորները՝ Քո փառքից, որովհետև Տերը շինեց Սիոնը, երևաց Իր փառքով։ Սա պիտի գրվի եկող ազգի համար, որ դեռ չստեղծած ժողովուրդը Տիրոջը գովի»։

Սաղմոս 102:13-16, 18

Այժմ Աստծո նախատեսած ժամանակն է Սիոնին գթալու և նրա հանդեպ բարեհաճություն ցույց տալու համար։ Սա մի բան չէ, որ Սիոնը կամ էլ հրեա ազգը արժանացել է, սակայն այն մի բան է, որը բխում է Աստծո սուվերեն շնորհից և ողորմությունից։ Աստծո գործելակերպի հիմնական նպատակներից մեկը Իսրայելին տված Իր խոստումների իրականացման միջոցով Իր անվանը փառք բերելն է ազգերի աչքի առաջ։ Սիոնի վերակառուցումը աստվածաշնչյան մեծագույն նշաններից մեկն է, որը խոսում է այն մասին, որ ժամանակը Տիրոջ ձեռքերում է և Նա պատրաստվում է հայտնել Իր փառքը։ Մենք մեծ արտոնություն ունենք ապրելու այն ժամանակաշրջանում, որը տեսել էր սաղմոսերգուն։ Ես հավատում եմ, որ մենք այն ժողովուրդն ենք, ով ստեղծվել է մեկ գերագույն նպատակի համար. որպեսզի փառք բերենք Տիրոջը։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու նվիրված ես Իսրայելին։ Ես այժմ բարեխոսում եմ այդ ազգի համար։ Ես հռչակում եմ, որ Աստված Իր անվանը փառք է բերում՝ կատարելով Իսրայելին տված Իր խոստումները, քանի որ Տերը չի լքի Իր ժովովրդին։ Ամեն։